Կիրակի օրվա զբոսանքը մեր տան շուրջ՝ Վերնիսաժով, իր շարունակություն հրապարակամերձ այգով մինչև Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցով մինչև ինչ-ինչ գնումներ․․․
Արմինեն, Դավիթը, ես, Աստղիկը սայլակով մինչև կեսօր․․․ Լավ է, երբ խանութներում, ամենուր սիրալիր-ընդառաջող են։ Դավիթը փորձեց-ընտրեց իր բաց-տնային ու դրսի բոկոտիկները, ես իմ կապույտ հեծանվային՝ Շուշանի նվիրած շապկի ընկեր շորտը գտա․․․ Հանրապետության փողոցով վեր-վար, մեր քայլքի ճանապարհին հադիպեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, ում հետևել եմ հարցազրույցներով, գնահատականներով, առաջարկներով, անելիքներով․․․ Համակրում եմ։ Միայնակ քայլող վարչական շրջանի ղեկավարը նկարում-դիտում-նախատեսում… աշխատում էր։ Մենք առաջին անգամ էինք հանդիպում և հեշտ զրուցեցինք, իրար շարունակեցինք, պայմանավորվեցինք, աշխատանքային-կիրթ, նույն հայացքով մեր բնակավայր-քաղաքին, հատկապես մեր շուրջ՝ ծառ ու ծաղկի խնամքի-ծավալման մասով․․․
Նարինե Թուխիկյանին՝ ԱԺ պատգամավոր, վաղուց չէի հանդիպել, ինչպես և Ռուզան Քանանյանի՝ սեբաստացի ուսուցչի սեբաստացի սովորող աղջկան, հիմա՝ երիտասարդ կնոջը․․․ Ամեն քայլին բարյացկամ ու ընդառաջող ողջույններ․․․ Աստղիկն իր երկնային, հրեշտակային հմայքով, Դավիթն իր երկրային սատանությամբ-խաղով-աստղով․․․ Չափավոր գեր տղամարդ՝ իր լավագույն տարիքում, ամենա-ամենա․․․ ուրիշ ի՞նչ սպասես․․․
Դավթի ամենաերկրպագուն, նրա գժություններին ճիչով-ծիծաղով արձագանքողը Աստղիկ քույրիկն է․․․ շենքով մեկ ձայնը լսվում է․․․
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։
Հիմա ես պատմում եմ իմ կիրակին, կեսօրն անց, իսկ բաց պատուհանով Սուրբ Գրիգոր Լուսավորչից թափանցող Պատարագն իր շարակնոցով կարո՞ղ է քաղաքով մեկ ամեն կիրակի այս ժամին ամենաթափանց լինել. մեզ՝ երևանցիներիս պարուրեր, հոգևոր միասնականության մեջ պահեր։ Շարականներն ինձ առել են երեկ առավոտից, Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի Արամուս-Նոր Հաճն-Գետամեջ բնակավայրերով տարածվող մեր ուսումնական ժամերգությամբ, ծիսական ուրախությամբ ողողված մեղեդիական աշխարհում։ Ալիս Գևորգյան նորեկը երևի անմիջականն է իր տեսանյութ- անդրադարձով այս, իսկ ուղիղ եթերների կենտրոնում կամա-ակամա ես եմ եղել, այնքան ու այնպես, որ ճիշտը լռել, լսելն է։ Իսկ Կարինե Պետրոսյանի ճանաչողական այս ռադիոզրույցը Արամուսի դպրոցի խանդավառ պատմաբան-հայրենագետ ուսուցիչ Էդգար Նիկողոսյանի հետ գործընկերություն-շարունակություն դեռ կունենա։ Շնորհակալ եմ, տպավորված այնքան, որ Բլեյան կրթական ցանցով ծեսի-հոգևորի մեր մանկավարժությամբ ձեռքբերումները, հաստատվեց կրկին երեկ, անհրաժեշտ են Հայաստանով-հայրենիով մեկ։
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։
Այսպես եղավ-առաջացավ շաբաթ-կիրակին այս, այնքան ամբողջական դարձնող մայիսի 13-19-ի յոթ օրվա շրջանը ստեղծագործական մայիսյան հավաքի։ Սեբաստացիական օրացույցով որոշված «Ցնծության» շաբաթն է առջևում։ Մեր սեբաստացի 12-րդցիներից յուրաքանչյուրին առանձին-առանձին ու նախագծային խմբերով՝ բոլորով, կրթահամալիրի, Ավագ դպրոցի կայքով, բլոգներով սովորողների, կրթահամալիրի բանգլադեշում․․․ Հետևե՛նք։
Վերնագիրը ծնվեց Մեծարենցով, մեղեսիկ դարձած մեղեդիով այս․․․ Կարդա՛նք միասին։
Աստուածամա՜ր
«…Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսութեան յանձն իմ անձրևեալ…»
Նարեկացի
Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ,
Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ,
Եվ առիգածն արծաթ՝ ջուրին վրա հոլանի.
Ու ձա՛յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյո՜ւռ՝
Ամեն իրի հըպիմ փափուկ թևերով գեջ:
Շաբաթօրյա ճամփորդական ֆոտոքրոնիկոնը՝ Արմինե Թոփչյանի։
Արամուս
Նոր Հաճն
Գետամեջ
#1665