Շաբաթ ցերեկը մտերմիկ աշխատանքային միջավայրում, կրթահամալիրում, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գևորգ Հակոբյանի, Աիդա Պետրոսյանի…. Աշոտ Տիգրանյանի հետ, լավ է, կենտրոնացել ենք մայիսյան ստեղծագործական հավաքի, «Տիգրան Հայրապետյան» օրերի հասարակագիտական ստուգատեսի օրինակով, ստուգատեսների՝ որպես սովորողի-ուսուցչի ուսումնական հետազոտական աշխատանքի, սեբաստացիների հեղինակած կազմակերպման բարելավման, ստուգատեսների հաղթողների խրախուսման, պարգևատրման՝ ուսումնա-հետազոտական գործունեության շարունակական խթանման միջոցների քննարկման վրա: Մարտի 9-ի, ինչպես միշտ՝ բաց վարչական խորհրդի հարցերինարդեն այսօր, մինչև իմ վերջնական որոշում կայացնելը, կարող եք ծանոթանալ, առաջարկել: Ծանոթացե՛ք, փոխե՛ք ձեր առաջարկով, ինչո՞ւ չեք անում:

Ողջակիզում Չարենցով՝ մարտի 13-ին… Ու Չարենցի գեղարվեստի պարգևած շարժումը պար կդառնա, որ նույն օրը Մարմարյա սրահում լինի պարատունը «Կարին»-ի հետ:

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։
Չարենց «Ողջակիզվող կրակ» շարքից

Հունիսը՝ իր «Արտ-միջավայրով», փառատոն-պլեներներով, սարերի ետևում չէ… Սկսենք նախագծումը կիրակիով, թափառումով…

Քամին միայնակ է
Եվ այն, ինչ շատ է ուզում,
Ավելի հեռու է քշում:
Սպասող մարդու օրագիր» շարքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավթի հետ խրոխտ, ուս-ուսի՝ ռազմի երթով

Երեկը այսօրից, վաղը՝ հիմայից տարբերող Դավթի համար հեշտ խնդիր էր Լիլիթ քույրիկի հետ պլանավորել Սոնուլի այցը վաղը… Բա Շուշոն վաղը չի գալո՞ւ… գալո՜ւ է: -Ոչինչ, պապ, թող գա, մեզ միասին

Ամենասքանչելի բանն աշխարհում անվերջ թվացող ճանապարհն է

Անցած շաբաթ-կիրակիի մասին ես չեմ պատմել գլխավորը՝ մանկավարժականը… պահել էի մայիսի 2-ի՝ մեր մեծ ստեղծագործական հավաքի առաջին օրվա համար… Հիմա, երբ Հասմիկը Ղազարյան, Քնարիկը Ներսիսյան, Ժաննան Հակոբյան դպիրյան օրագրերով այնպիսի բարձր

Ես ու տիար Գևորգը մտմտում ենք Սևանի շուրջ բազմօրյա հեծանվային ճամփորդություն սկսել

Առավոտյան ես ավելի շուտ էի դուրս եկել իմ հեծանվով: Որոշել էի ճանապարհել Թբիլիսի թիվ 20 դպրոցի ինձ սիրելի դարձած մարդկանց, որոշել էի 8-10-ն առտու, մինչև Սևան մեկնելը լինել նրանց հետ: Այսպիսի