Մեր ավագ դպրոցի 11-րդցիների դաշտային պարապմունքները և վեց տարեկան մայիսիկների մարզական բացօթյա խաղերը հինգշաբթիով հանդիպեցին ու … որոշեցին հեծանվորդ տիարի օրվա առաջին կեսի աշխատանքը… հյուսիս-արևելքում կրթահամալիրի Բանգլադեշի, մարգագետնային-դաշտային բնապատկերով, Մայր դպրոց- խառնարանում, ներսով-դրսով նախանձելի մարզահամալիրում՝ բաց ու ծածկած մարզադաշտերով, դահլիճներով, սրահներով, մարզահրապարակներով, հեծանվա-վազքուղիներով․․․ Այս հեծանվա-վազքուղիներում մասնակցեցի 11-րդցի աղջիկների ռազմա-մարզական օրվա բացմանը-փակմանը, հանդիպեցի Անուշ Թորոսյանի 5-րդցիների եռամարտի (տրիաթլոնի) խմբին հեծանիվների վրա։ Չոգևորվել հնարավոր չէր. մեծացնելով պտույտի շրջանը, հետո Արևելքով-Հյուսիսով հեծանվա-արշավային անցումով ես սկսեցի իրական ստուգարք անցկացնելը․․․ Կեցցե՛ք, բոլո՛ր սեբաստացիներ, հարյուրներ, մարզականներ, որ երեկ հանդիպեցինք․․․ Ամենատարբեր ձևերով՝ լող, հեծանիվ, արշավ, խաղեր, … մարզական պարապմունքների մեր հեղինակած փորձը-կազմակերպումը, մարզական վիճակը մեր մայիսյան ստեղծագործական հավաքին ու հունիսյան ուսումնական ճամբարների աշխատակարգում կկարևորվեն առավելագույն չափով… Մարզախաղերի մեկնարկը՝ ազգային ու ռազմամարզական, երեկ ես տվեցի, մեծ ու փոքր սեբաստացիներ, անձրևն ու մութ-մութ ամպերը խոչընդոտ չեն, այլ բնության խաղեր, որ մեր ստեղծած միջավայրում շատ էլ սպասված ու հետաքրքիր-փոփոխական խաղային են, շարունակ ձեզ պահում են ազարտի մեջ․․․ Անձրև-անձրև ցած արի, գալդ ամենքին է բարի…

Տեխնոլոգիական աշխատանք Հարավային դպրոցի 5 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Ջուլիի-Ալինայի-Սմբատի առաջնորդությամբ պատանի սեբաստացիների խմբին այսօր Մարթա Ասատրյանը, ես ու նորածին Մարտինի հայրիկ Միքայել Ղազարյանը կճանապահենք Արատես մեր: Կրթահամալիրի ռազմամարզական ճամբարի գոտում վրանային բանակումի պատրաստության աշխատանքներին պատանիները մեր գործուն մասնակցություն կունենան։ Հունիսի 1-ին Արատեսում և Սևանի «Ժայռ»-ում հանդիսավոր կմեկնարկեն սեբաստացիական ռազմամարզական ճամբարները մեր՝ լողով, արշավներով հայրենագիտական, մագլցումով շրջակա գագաթներ, ռազմամարզական խաղերով, հնգամարտի պարապմունքներով, բաց նաև ոչ սեբաստացիների համար․․․

Շաբաթ օրը պատանի սեբաստացիների մի այլ խումբ մեկնում է Ջավախք, Վաչիանի մեր գործընկեր, նշանավոր Նասլեդի նախաձեռնած «Մշակութային կամուրջ» փառատոնին մասնակցելու, Ջավախքի մանկավարժներին-սովորողներին մեր մայիսի-հունիսի օրացույցով ստեղծագործական հավաքներին, ստուգատես-փառատոներին, ճամբարներին մասնակից դարձնելու։

Հարավային դպրոցի կանաչ միջավայրը:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Մայիսի 8-ին, հաստատված ավանդույթով Ավագ դպրոցի մի այլ խումբ պատանիներ  ազատ Շուշիում կլինեն, իրենց հասակակիցների հետ, եռօրյա արշավով Արցախով կթարմացնեն մեր ուսումնահայրենագիտական կապերը․․․

Իսկ Մարթա Ասատրյանն իր հայրենագիտական ակումբով Շիրակ է մեկնում․․․ Այսօր ես հանդիպում եմ Մարթայի ու իր ճանապարհորդ-բնապահպան սաների հետ: Մայիսյան հավաքին Մարթան իր ակումբով կներկայանա տարիների իր փորձով, բնապահպանական աշխատանքների հունիսյան ճամբարային ստուգատեսով: Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է. սա կա մեր օրացույցում, լավ առիթ մեկ տարվա մեր այս ուղղությամբ ձեռքբերումները հանրայնացնելու համար: Բլեյան կրթական ցանցը հենց սրա համար է ստեղծված…

Այսպիսի ավագ դպրոց՝ իր հմայիչ-երիտասարդ-մարզական, հայրենագետ-բնապահպան Մարթա ղեկավարով, որ վստահ եմ, իր ավագ դպրոցի մայիսյան ցնծությամբ, ուսումնական ամառով, ընդունելությամբ, նոր ընդունված 9-12-րդ դասարանցիներով, հանրապետության առաջին վարժարանի 30-րդ տարվա թարմությամբ, հանրային բարձր վստահությամբ կներկայանա․․․

Իսկ եռամարտը հանրակրթական՝ մեր հեղինակած, լրացրած-բովանդակությամբ ու կազմակերպումով, մենք 2019-2020 ուստարում յուրաքանչյուր 4-րդ 5-րդցու համար կդարձնենք ինքնուրույնության, ինքնավստահության, մարզական մշտական վիճակի՝ մարմնամարզական կարողությունների այնպիսի պատրաստություն, որ ամեն մի 6-րդցի ապահով-անվտանգ մասնակցի ուսումնական ճամփորդություններին, ճամբարային-արշավախմբային-ստեղծագործական հավաքներին, որ մի տեսակ բնական-ինքնաբերաբար-ինքնաբուխ քայլքով մարզական, հեծանվով շարժվի կրթահամալիրի բանգլադեշում, քաղաքում, հանրապետությունում, իմացումի-ճանաչողության-մարդկային-բնության-շփումի-վայելք ապրի՝ շարունակ ամբարելով անընդհատ սովորելու, ինքնակրթության, իր անձնական-ընտանեկան-հանրային կյանքի հաջողության ճանապարհը։

Այսպիսի հաղթանակի ապրումի ստուգատես է մայիս-հունիսը մեր տոնացույցով սեբաստացիական։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1650

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը… Խոսքեն գործ

Այս օրերին ավելի ու ավելի հեշտանում է ինձ համար գրելը, որ ուղեկցվում է իմ սիրելի ու այսպիսի՜ մածնի վայելումով. Մեղրաձորի մեր բարեկամ դարձած Հովհաննիսյաններն ուշադիր են հուզելու աստիճան՝ ինձ ուղարկել

Առտու սկսվող ու այդպես էլ չավարտվող զրույց է իմ գիրը…

Ի՛նչ է հարցնում Դավիթ Բլեյանը գիշերը ժամը 4-ին, երբ հանկարծ արթնանում է … Այսօր, օրինակ. — Պա՜պ, իրար լրիվ նման, բնակչությամբ ու տարածքով, պետություններ կա՞ն… — Պետությունը կարո՞ղ է տարածքով

Ախ, գարուն է, գարուն է… Ջա՛ն…

— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա… Ինքն էլ պատասխանում է. — 10 կդառնա… — Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ… —