— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա…
Ինքն էլ պատասխանում է.
— 10 կդառնա…
— Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ…
— Կդառնա 100…
Դավիթն ապրում է թվերի աշխարհում։ Պատի ժամացույցն այդպիսի աշխարհի լավ արտապատկերում է, ինչպես շախմատի տախտակը, սանդղակով կշեռքը, ջերմաչափը, հասակաչափը… Մենք սկսել ենք բանավոր թվաբանության (թվաբանությունն ուրիշ ի՞նչ կերպ է լինում, Զարինե Պապոյան) խաղի մեր պատրաստությունը… Աիդա Պետրոսյան ու 2-6 տարեկանների դաստիարակներ, եկեք 7 տարեկաններից առաջ ընկնենք, թող թվերի այս «ուղեղի մարզախաղը» մեզանով սկսվի՝ նախակրթարան մտնի, հետո դուրս գա ու տարածվի… Մեր շախմատի ղեկավար Առնոլդ Միքայելյանի հետ խոսում էինք՝ մտքի այս գիմնաստիկայում շախմատիստներին ներգրավելու մասին…

Երեկ արտասովոր օր էր. նկարեցի՞ք, արձանագրեցի՞ք ձեր ֆոտոներով: Հլը, մի մեդիայում օրվա արձանագրվածը հավաքեք՝ տեսնեմ, Բանգլադեշի, տան, ձեր դիրքից, որտեղ որ եղել եք օրվա մեջ… Երեկ ողջ օրը ինչպե՛ս են հայտնվել Արարատը, Արագածը, Արայի սարը, այլ գագաթներ, ինչպես է երևացել մայրամուտը… շրջակա աշխարհը՝ օ՜, բնությունը, օ՜, մայրը՝ իր բոլոր դրսևորումներով… Այսպիսի մտածումներ համակեցին ինձ երեկոյան 6-7-ի արանքում, երբ մի զայրացած 28 տարեկան տղայի հետ, ում տուգանել էին 50 հազար դրամի չափով, տուն էի վերադառնում… Անելանելի վիճակում էր հայտնվել իմ կրտսեր եղբայրը…

Դավթի սելֆիները

Քանի՜ սեբաստացի, քանի՜ դիրքից, քանի՜ անգամ անդրադարձան այդ՝ ոչ սովորական օրվան… Քանի՜ այսպիսի ոչ սովորական օրեր, պահեր են լինում… Ի՞նչ վիճակում են մեր դիտարանները, ինչպե՞ս են դրանք սարքավորված… Ա՜խր, գարուն է, գարուն է… Ջա՜ն… Պատահական չէ, որ «Բրոյի-բրոյի» նախագիծը գարնան ծնունդ է։

«Здравстсвуй, я Миша,- հասկացա, որ դա բարեկամության ձեռք էր»…

Կրթահամալիրի Վարժարանի Ալիկ Գրիգորյանի «Իմ տունը Թիֆլիսում» հրապարակումն իր անմիջականությամբ ինձ շանթեց-հուզեց.

«Միշան իմ հարևանն է՝ իմ հարևան պետության՝  Վրաստանի քաղաքացին։ Հատուկ Էկոլոգիական խնդիրներին նվիրված դասի շրջանակներում դպրոցը հնարավորություն ընձեռեց մեկնելու Թբիլիսի, բայց մեկնելու նպատակը միայն  էկոդաս անցկացնելը չէր, այն միտում ուներ ամրացնել Հայ-վրացական հանրակրթական կամուրջները, ինչպես նաև հնարավորություն տվեց հայ պատանիներին՝ ծանոթանալու վրաց մշակույթին։
… Տունը, որտեղ մենք ապրում էինք, համեստ, հանգիստ, հայ աշխատավոր մարդու տուն էր։ Ինչևիցե, շատ երկար կարող եմ խոսել և շատ բաներ կարող եմ ասել, բայց ես ուզում եմ ասել, որ սպասում եմ իրենց,  հատկապես, Միշային, արդեն Երևանում՝ իմ ընտանիքում: Հուսով եմ՝ նրանք էլ նույն տպավորություններով կվերադառնան Թբիլիսի»:

Ահա, Մարթա Ասատրյան ու Ռինա Շագինյան, մեր Ալիկը ևս, շնորհիվ նաև ձեր ջանքերով բանուկ պահվող-ընդարձակվող հայ-վրացական հանրակրթական կամուրջների, գրեց, սկսեց գրել իր պայծառ էջը՝ «իր հոգու մի փոքրիկ մասնիկ թողեց ու մեկ այլ մասնիկ էլ վերցրեց»:

Թբիլիսիի 2-րդ ալիքի անդրադարձը «Էկո դաս Թբիլիսիում» նախագծին.

[embedplusvideo height=”300″ width=”450″ editlink=”http://bit.ly/1ECpCcS” standard=”http://www.youtube.com/v/F_T2Lgcpra4?fs=1″ vars=”ytid=F_T2Lgcpra4&width=450&height=300&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1148″ /]

Մի այլ վարժարանցի՝ Նարե Ղալամքարյանը, նորից կամուրջներ է կառուցում, բայց, այս անգամ, ներկրթահամալիրային (ներհասարակական)՝ ավագների ու կրտսերների միջև: Նարեի հետևողականությունն ու բարեխղճությունը, տեսեք՝ ոնց է գնահատվում-աջակցություն ստանում Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավար Արմինե Թոփչյանի կողմից, ինչ խանդավառություն առաջացնում կրտսեր դպրոցում. կկարողանա՞ օրագրի ընթերցողը մինչև վերջ լսել այս հաղորդումը, ծանոթանալ «Լուսաստղում» Նարեի հրապարակմանը, այ, խնդիր է: Այսպիսի նախագծային-ակումբային աշխատանքները մեզանում կամավորական աշխատանքի հեղինակային կազմակերպման նոր մշակույթ են ձևավորում կրթահամալիրում, Մարգարիտ Սարգսյան ու ընկերներ. Մայիսյան հավաքին 2014-2015 ուստարվա Վարժարանային-կրթահամալիրային փորձը պիտի ի մի բերվի-պատշաճ ներկայացվի. սա նաև հեղինակային մանկավարժության՝ որպես տեխնոլոգիայի փոխանցում է, որ նման ձևերով գրավիչ ներառվում է ավագ դպրոցականի (վաղվա հոր-մոր, հասարակության ավագ անդամի) անհատական կրթական պլանում…

«Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատես. բանավեճ-պարապմունքներ

Գարնանային ուսումնական պարապմունքների՝ Արմինե Թոփչյանի այս ֆոտոներկայացմանը ես մոտենում եմ որպես դպրոց-պարտեզում իրականցվող կրտսեր դպրոցականի կրթական ծրագրի ղեկավարի ամենօրյա աշխատանքի: Ծրագրի, դպրոցի ղեկավարն ունի հարմար գործիք (ֆոտոապարատ, ձայնագրիչ), որին (որոնց) նա լավ է տիրապետում. սա մեդիակրթության պարտադիր պահանջ է, որ պիտի ապահովվի կրթահամալիրով մեկ: Դպրոցի հարգելի ղեկավարներ-կազմակերպիչներ, եկեք Մայիսյան հավաքի պատրաստության այս ընթացքում ապահովենք այս ստանդարտը: Ծրագրի ղեկավարը, այսպիսով, մասնակից է դառնում կրթական առօրյային կոնկրետ՝ ամբողջությամբ սուր աչք ու ականջ դառնալով, տեսնում-լսում-գրանցում, մեկնաբանում-տարածում, անդրադառնում, կարևորում, շեշտադրում… Ես մասնակից դարձա ներկայացված պարապմունքին. տեսարան էր, տպավորված եմ, Արմինե ու ընկերներ, այնքան, որ շնորհակալ եմ: Կրթական օբյեկտի ներսի ու դրսի անջրպետները՝ և՛ նյութական, և՛ հոգեբանական, և՛ կազմակերպչական, պիտի հիմնովին-հետևողական ջնջվեն, որ գործուն դառնանք ամբողջական-ներառական կրթական միջավայրի հետ: Ապրիլյան աշխատանքները պիտի Մայիսյան հավաքի օրերի կազմակերպման այսպիսի նպատակ հետապնդեն:

Գարնանային ուսումնական պարապմունքներ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Ալիկի, Նարեի, Գեղարվեստում գարնանային ուսումնական պարապմունքները միավորվել են իմ օրագրում նաև մի հատկանիշով՝ մանկավարժությամբ զբաղվողի վայելքով: Դուք ունեցա՞ք նրանց վայելքի վայելումը՝ որպես վարձք, դուք ձեզ վճարված-պարգևատրված զգացի՞ք: Ես ունեցա: Այստեղ է հեղինակային մանկավարժությամբ զբաղվելու մշտական աղբյուրը։

— Որ մեծանամ, բժիշկ եմ դառնալու, որ հայրիկին բժշկեմ…
Բազմոցին նստած՝ իրիկունը ուշ հանկարծ հայտարարում է Դավիթ Բլեյանը:
Վայելք, որ մեզ՝ մեծերիս բժշկում է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մուլտիկ կարելի է նայել, միայն ծխել չի կարելի

«Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել»: Սա Նունե Մովսիսյանի ամենաթարմ «Դպիրի»-ի

Նաև փորձության ժամին, փորձառության առաջ… միասին

Արմեն Խաչատրյանը, երեք ու կես տարեկան Արեգ Խաչատրյանի հայրն է. Արեգը հիմա Քյոլնի կլինիկայում է, հայրիկի ու մայրիկ Աննայի հետ, ու մեր գործուն աջակցությամբ, Քյոլնի հայտնի բժիշկ Ֆրանք Բերթոլի վարպետությամբ, ինչու-ինչպես հրաշք

Երևակայության, ճախրանքի նախագծեր… Ձմեռ պապի համար…

Երեկոյան, սովորականի պես, Դավիթը քիթը իր նոթբուքի մեջ խոթած, հերթական մուլտֆիլմն է դիտում․ — Դավի՛թ ջան, հերիք է, արի մի քիչ օտար լեզվի գրավորներդ գրենք,- համոզում, հորդորում է Արմինեն։ Դավիթը