Բլեյան կրթական բաց ցանցի հանրային-պաշտոնական հրապարակային մեկնարկի օրվանից Բլեյանի դպրոցի՝ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորման, նրա ամեն մի մանկավարժական աշխատողի, օղակի վարքը, աշխատողի-սովորողի անհատական պլանը, գործունեության բովանդակությունն ու իքնագնահատականը պիտի փոխվեն. մենք գործում ենք բաց կրթական ցանցում… Իմ գիրն էլ, ահա, կիրակիից սկսեց նոր հաշվանքը՝ Բլեյան կրթական բաց ցանցով նախաձեռնություններ…
Մայիսի մեկի՝ ոչ աշխատանքային օրով Աշխատանքի օրվա մեր աշխատանքի մասին պատմել եմ երեկվա գրում՝ կրթական մեր բաց ցանցով հանրակրթական ծեսի լաբորատորիաներ…
Վիգեն Ավետիսը, Ֆլորենցիայում որպես քանդակագործ՝ առանց շաբաթ-կիրակիի, նոր օրացույցով, միջազգային սիմպոզիումում շարունակում է կրթահամալիրի իր քանդակի դպրոցի ղեկավարումը, քանդակի և ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի հայկական կողմի համակարգողի իր գործունեությունը… Իսկ Ալիս Գևորգյան քանդակագործը մեր նախաձեռնել է Բլեյան կրթական ցանցով կերպարվեստի-քանդակի-խեցեգործության՝ հանրապետության դպրոցների ուսուցիչների ամենշաբաթյա պարապմունքներ… Հետևեք, հայտարարությունը տարածեք…
Հյուսիսի նախագծային խմբի աշխատանքը շրջակա միաջավայրում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
Հունիս-հուլիսյան քանդակի և ճարտարապետության միջազգային փառատոնի նկատմամբ Երևանում, Իջևանում, Արատեսում քանդակի-նախագծման-ճարտարապետության՝ ընդգծված հետաքրքրություն դրսևորած սովորողների, երևանամերձ գյուղերի-քաղաքների դպրոցների պատանիների համար ևս մեր քանդակի դպրոցը նախատեսում է ամենշաբաթյա հավաքներ: Մենք անվճար կհյուրընկալենք, կառանձնացնենք, կպատրաստենք և՛ պատանիներին, և՛ նրանց ուսուցիչներին, առաջիկա անդրանիկ փառատոնին ընդառաջ…
Ուշադի՛ր ծանոթացեք մայիսյան օրացույցին կրթահամալիրի, ու կտեսնեք գործող կրթական ցանցի ազդեցությունը… Հեղինակային կրթական ծրագրով մայիսյան մեր հավաքին նախատեսվում է ցանցային համագործակցությամբ ուսումնական նախագծերի իրականացում… Այսպիսով մենք մեր փորձը՝ առանձին ուղղություններով և ուսումնական գործունեության բաղկացուցիչներով, շարունակ փոխանցելու ենք հանրապետությունով մեկ՝ ձևավորելով հետազոտող ուսուցիչների աճող ընկերակցություն, փոփոխվող-բաց հանրակրթությամբ համայնքային կյանքի վրա ազդելու ընդունակ․․․
Այսօր մեզ կրկին կայցելի Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Կգան նաև հայտնի կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանն ու Միքայել Դովլաթյանը, երիտասարդ գրող Նառա Վարդանյանը․․․ Հետաքրքրությունը կրթահամալիրի, մեր բաց ցանցի նկատմամբ, կտեսնեք, անընդհատ կաճի և՛ ֆիզիկական, և՛ մեդիա միջավայրում։ Հեշտ չէ այսպիսի բազմաբնույթ առաջարկին պատշաճ արձագանքելը․․․ Ենթադրում եմ, որ սրա համար կմեծանա յուրաքանչյուր սեբաստացու ինքնուրույնությունը, ինքնավարությունը, նախաձեռնողականությունը, կոնկրետությունը․․․
Նկարում են Հյուսիսի 6 տարեկանները: Ուսուցիչ Քրիստինե Հովհաննիսյանի օբյեկտիվում:
Արմինեն ու Դավիթը գնացին գնումների երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ես ու Աստղիկը՝ զբոսանքի․․․ Բլեյանը՝ սայլակով, օրը ցերեկով, սայլակի մեջ շողշողացող Աստղիկով․․․ իսկական․․․ Այնքա՜ն ժպիտ, օրհնանք հավաքեցի․․․ մեկ ու մեջ ուղղում էի, երբ համառ-բարձրաձայն շեշտում էին իմ պապիկի դերակատարումը․․․ Մեկն էլ ինձ հանգստացրեց.
— Ոչի՜նչ, թոռնիկի հերթն էլ կգա․․․
Բարեհոգի, բլեյանավարի ծիծաղեցի․․․
— Այդքան կապրե՞մ, որ պապիկություն կարգին անեմ․․․
Ու հիշեցի Շուշանին․․․
Հեծանվով շաբաթ կեսօրին դուրս էի գալիս Մայր դպրոցի արևմտյան դարպասներով (դարպաս որ չունենք, այսպես գրեմ)։ Երիտասարդ կնոջ ժպիտն ինձ կանգնեցրեց․․․ Սեբաստացու հարազատությամբ ողջունեցինք իրար։ Ներկայացավ կիրթ․
— Ֆելիքսի մայրն եմ․․․- հանրաճանաչ Ֆելիքս Եղիազարյանին կրթահամալիրի Ավագ դպրոցի, իմ գրով անդրադարձել եմ։- Այնքա՜ն հպարտ եմ իր ընտրությամբ, այսքան հավեսով դպրոցին իր կապվածությամբ․․․ Շնորհակալ եմ բոլորիդ, տիա՛ր, երջանիկ եմ, որ կաք բոլորդ այսպիսին…
Բրյուսովի համալսարանի դասախոս կնոջ շնորհակալությունը կրթահամալիրին, ես այսպես ուղղակի-փոխանցվող եմ հասկանում՝ որպես հինգ երեխաների ու չորս թոռների հայր․․․ առայժմ, իհարկե։ Բոլորն են հավեսով եկել-գալիս․․․ Հենց հիմա նոր սերունդը՝ Սոնան, Դավիթը, Վահանը․․․ Աստղիկն էլ հերթի մեջ՝ պսպղացող անհամբերությամբ․․․ Որքա՜ն լավ բան է այսպիսի ձգող կրթական հաստատությունը՝ իր նախակրթարանով, կրտսերով, միջինով, ավագով․․․ ինչպիսի՜ երջանիկ գոյություն…
Բացօթյա այլընտրանքային նկարչություն Արևելքի նախակրթարանում: Դաստիարակ Արմինե Խաչատրյանի օբյեկտիվում:
#1646