Օրվա իմ գիր-պատումը, թվով 1974-րդը սկսվում է Արմինե Գոգինյան մեղվաբույծ-հայրենագետի ուրախ հաղորդագրությունից․․․ 

Տիար Բլեյան, չեմ կարող ուրախությունս Ձեզ չփոխանցել։ Վերջապես արև, վերջապես դրսում գոնե պլյուս։ Եվ ես շտապեցի մեղվանոց։ Հերթով բացեցի փեթակները։ Բոլոր մեղվաընտանիքները կարողացել են հաղթահարել ցրտաշունչ ձմեռը։ Ես անչափ ուրախ եմ։ Գոհ եմ և՛ մեղուներից, և՛ մեզնից՝ բոլորիցս։ Կեցցե՛ն սեբաստացի մեղուները։
Հարգանքով՝ Արմինե Գոգինյան 

Այնքան մարդաշատ-աշխույժ-ուրախ էր Երևանի նկարչի տանը երեկ՝ օրվա վերջում․․․ Հայտարարված ամենամյա վարկանիշային այս ցուցադրությունում բոլորն իրար շնորհավորում էին, այնքան նայելու գործեր կային, ոչ էլ նայել էր պետք, հնարավոր չէր, կարևոր էր իրենց սիրուն ներկայությունը, սիրելի մարդկանցով ստեղծված միջավայրը․․․ Ալիս Գևորգյանը՝ դիպլոմակիր, Հարություն Հովսեփյանը՝ Ձմեռ պապ մրցանակակիր, Մուշեղ Բարսեղյանը, Գրիգոր Մուրադյանը․․․ մերոնք բոլորն էլ մրցանակի պակաս չեն ունենա, կարևորը հավատարմությունն է արվեստին․․․ Ցուցադրությունը բաց է մինչև փետրվարի 7-ը, կարելի է ժամանակ գտնել ու քայլել երկհարկանի այս ցուցասրահով․․․ Իսկ Հարությունը, գաղտնիքն առաջինը իմացողի իրավունքով հայտնում եմ, պատրաստվում է իր աշնանային անհատական ցուցադրությանն այստեղ․․․ Մինչ այդ՝ փետրվարի 12-17-ը, Հարությունը արվեստագետների մի սիրելի խմբով «Արատեսը արվեստի կենտրոն» նախագծային ստեղծագործական հավաքը կանցկացնի Արատեսում․․․ Արատեսում ձմեռային հեքիաթը սեբաստացիական իրար հերթագայող խմբերով շարունակվում է՝ որպես արևոտ-ուրախ մի ցուցադրություն՝ աշխարհից հեռու, տաք վառարաններով, ճերմակի մեջ կորած տնակներով թագավորությունում․․․ Յախինյան Լիլիթի պատմություն-տրամադրությունը ձնե տնակի՝ ձվի կճեպի աղջնակը ինձ չի լքում, և ամեն մի ավտոբուսային-նախագծային խումբ իր անկրկնելիությունն է բերում-փոխանցում Արատեսից․․․ Լիլիթից առաջ․․․ Լիլիթից հետո․․․ Հիմա մեր ափի մեջ, ֆեյսբուքում ամենադիտվողը Հասմիկ Մաթևոսյանի ձմեռային ազգագրությունն է․․․ 

Մի գաղտնիք էլ իմացա Արմինե Թոփչյանից․ Սյուզի Մարգարյանը՝ երկարօրյա կազմակերպիչների խմբով, դաստիարակները՝ Լաերտի, սեբաստացի ծնողների հետ, ֆեյսբուքյան անոնսով պատրաստվում են առաջիկա ուրբաթ-համերգին մարմարյա սրահում․․․ Ֆուրոր են ավետում․․․ այնպիսին, որ Ագարակի շուրջպարի, շաբաթ օրվա մարմարյա սրահի դդմագովքի ձայները-հոտերը-գույները Արատեսի անկրկնելությամբ միքս դառնան․․․ 

Խոսքդ, տիա՛ր, հավեսով կտրեմ. ով էր, գցեց իմ ականջը․․․ Բարով․․․ Երգչախմբի հետ տիար-մենթորի երեկվա հանդիպումը կարոտից էր։ Պետք էր հաստատել, որ Հարություն Թոփիկյանի աղջիկներն իրենց զվարթ-գործուն խմբավար Մարինե Ոսկանյանով ունակ են նոր համերգային տարվա՝ հավեսի փոխանցման օրացույցային շրջաններից կազմված․․․ 

Գևորգ Հակոբյան մենթորը երեկ Հարավային դպրոցում սկսեց կրթահամալիրով մեկ «Իմացումի հրճվանք» ծրագրով դասվարների ամենշաբաթյա պարապմունքները․․․ Գևորգի հետ լուծեք խնդիրները․․․ Իսկ վերին գիրը՝ աշխարհի լավագույն դպրոցի մեր որակումը, ինձ փոխանցեց մեր լավ բարեկամ Ներսես Թումանյանը Ամերիկայից, որի ընկերը Հոլանդիայից երեկ մեր կրթահամալիրում էր ընտանիքով։ Երեխաների հետ կես օր անցկացրին-ապրեցին, հաստատվեցին ու հաստատեցին․․․ 

Հետգրություն որպես․ 

Աշխարհի ամենալավ դպրոցը․․․ մեր ստեղծածն է, որպես ստեղծագործություն հեղինակային․․․ Մարթա Ասատրյանի հունվարյան ճամբարի մասին պատումը թեթև-հավեսով կարդացի առավոտ շուտ։ Գիր է՝ մեր ամենատես Յուրա Գանջալյանի գնահատմամբ։ Իսկ Ավագ դպրոց-վարժարանի մրցանակակիր սովորողների թվարկումը ցանկություն առաջացրեց տեսնել բոլոր եղած արձագանքները, մի հավելվածով իմ գրի․․․ Վերնագիրն էլ հատկապես կա՝ Աշխարհի ամենադպրոցը, որ մենք ենք ստեղծում, ապրում, որպես մեր կյանք։ 

#1974

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զոռով ապրելու դեմ է իմ գիրը… Ասա՝ լսեմ…

Առտու 5-ից շուտ հիմա չի գրվում… Լույսը չբացվի՞, որ տեսնես՝ ինչ է կատարվում՝ կա՞ աշխարհը, ի՞նչ տեսք ունի գիշերից հետո… Առանց տեսնելու ի՞նչ գրես, ո՞ւմ համար… Ամենօրյա գիրը զոռի բան

Ա՛յ քեզ վերնագիր՝ կյանքում յուրաքանչյուր պահ հնարավորություն է թերապիայի համար…

Այսպես վստահեցնում է աուտիզմ ունեցող 22-ամյա երիտասարդի մայր Ջանեթ Գրիլոնը… Կրթահամալիրի Կենտրոնում շաբաթ օրն այնքա՜ն աշխույժ էր-մրցակցային. Աշոտ Տիգրանյանի այլընտրանքը, գումարած ինտելեկտուալ խաղի սիրահարները, գումարած Արամ Պետրոսյանի նախաձեռնած՝ կրթահամալիրի պաշտպանության

Իմ ձեռքերը միջնորդ դարձրու քո խաղաղության

Ձմեռ պապը ո՞նց իմացավ, որ Ամանորին Գյումրիում ենք, որ Դավիթը քնում-երազում է չմուշկների մասին․․․ Դավիթն ինքնուրույն հագնում-հանում-մեծացնում-փոքրացնում է կարմիր-խորոտ չմուշկները, հյուրանոցով մեկ չմշկում․․․ Բոլորի և՛ աչքը Դավթի չմուշկներին է, և՛