Անհապաղն ու ինքնաբուխը ո՛ր մակարդակում, ո՛ր մասով են հոմանիշ, իրար շարունակում, ենթադրում, պամանավորվում մեկը մյուսով․․․ Սուսան Մարկոսյանը «Դպիր»-ում իմ այս հրապարակումով, «Որ յուրաքանչյուրը առաջից գնա, մի նախագծով ուսումնական, մի խմբի առաջնորդի․․․» այսպիսի մուտք թելադրեց գրին իմ․ կարդացե՛ք, ի՞նչ ավելացնեմ սրան նախածննդյան օրով-կիրակիով, որ նախագծային ուսուցման շաբաթին, ստեղծագործական հավաքին պատշաճ լինի։

Մի բան հաստատ է, երեկվա «Արայի հետքերով լեռան նվաճում» շաբաթ օրը վկա, ես ես չեմ լինում, երբ հապաղում եմ և կամ ինքնաբուխ չեմ լինում․․․ Գնացինք․ կիրակի է ու օրվա իր ընթացքով թող լեցուն լինի, առանց երկուշաբաթիին կցորդվելու։

Facebook-ում ես հայտնվում եմ իմ այֆոնի հիշեցումներով-նախաձեռնությամբ․ ոչ ինքնաբուխ-անհապաղ, տեղին է ինքնաբերաբարը․․․ Արմինե Աբրահամյանի նորահայտ էջը՝ դեպի Ջավախք մեր օգոստոսյան արշավ-համերգի, աշուղ Ջիվանու գյուղի հրապարակումներով, իմ կրտսեր բարեկամ Արսեն Խառատյանի «Ալիք-մեդիայի» վրաստանյան պատումները, «Ալիք մեդիայի» ու «Սիվիլնեթի» համատեղ նախագիծը հայ-վրացական վիճելի համարված հուշարձանների մասին, ես ընդունեցի ինչպես Սուսան Մարկոսյանի հիշատակած հրապարակումը իմ օրագրային, որպես նվեր․․․ Կապ չունի՞. ունի։ Իմ նվերը ես եմ ընտրում, ո՞վ կարող է ինձ այն պարտադրել, երբ նվերն այն է, ինչ փոխանցվում է, մնում է, շարունակվում է, երբ հերթապահ բան չէ, մի բան ասելու՝ չանելու, այլոցից տարբերվելու համար․նվերը, այո՛, ինքնաբուխ-անհապաղի նյութականացումն է, հասցեական, կամ՝ որ մեկ է, անհասցե, դո՛ւ, ստացողդ պիտի ընտրես․․․

Արայի լեռ վերելքի ճամփեքին…
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Ու հասկանալի է, որ նվերներով, առիթ-անառիթ, կներեք, մեկ է, իմ կյանքն անընդհատ է. ընտրել-իմ կյանքը զարդարել․․․ էն էլ ո՜նց․․․ կարողանում եմ, ես ախր ապրում եմ ընտրության մեծ հնարավորությունների շրջապտույտում․․․

Շուշան Բլեյանի ու իր ստեղծագործական խմբի «Ծննդյան համերգի» նման․․․ Սպասում եմ, կսպասեմ գոնե մեկ տարի․․․ ամեն օր․․․Ինչպես ուսումնական տարվա սեպտեմբերյան կրթական շքերթին․․․ Որպես նյութական, դրամական արտահայտություն տրվող նվերների մասին էլ ասեմ․․․ Հիացած չեմ, կներեք, չեմ սպասում, եթե անվանական չէ, եթե իր ձեռքով ստեղծած չէ, եթե անհապաղ-ինքնաբուխ չէ․․․ Էնքա՜ն մարդիկ, ծանոթ-անծանոթ, նյութական կարիքի մեջ են, ու պատկերացրեք՝ առիթը ես լինեմ, իրենց հիշելու-հասնելու համար, որպես մատաղ․․․ ասենք՝ իմ ծննդյան օրվա առիթով, իմանամ-չիմանամ․․․ Ձուկը որ չիմանա, ջուրը հո՜ կիմանա․․․ իմ սիրածներից է․․․

Արայի լեռ գրավողները…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ասենք՝ այսպիսի նվեր-նախագիծ․․․ Գիտեք, որ Լանջաղբյուր գյուղի հիմնադիր Բլեենց ու համագյուղացիների հիշատակը կարող է հավերժանալ-պատշաճ արժեքի բերվել գյուղի կենտրոնի Սրբ. Աստվածածին մատուռի վերականգնմամբ․․․ Նախաձեռնությունը ոչ միայն կա, այլև հետևողական քայլեր են արվում․․․ ինքնաբուխ ու անհապաղ գործելու-աջակցելու դաշտ ստեղծելով յուրաքանչյուրի համար։

Կարդացե՛ք, նամակն այս հղումով։ Տեղին է, ու «Սեբաստացիներ» հիմնադրամի տնօրեն՝ երիտասարդ, իր լավագույն մարզավիճակում գտնվող տնօրեն՝ Առնոլդ Բլեյանը, երիտասարդ հարազատներով այս առիթը-համերգը ինչո՞ւ  չօգտագործի մատուռի վերականգնման դրամական ֆոնդի ձևավորումը հայտարարելու-սկսելու համար․․․ Ու քանի՜ մարդ, իմ ծննդյան օրով կազատվեր ու ինձ կազատեր մի բանով առանձնանալու-չառանձնանալու պարտականությունից․․․ «Շատը՝ ունեցածից, քիչը՝ սրտից…» բանաձևով։

#1139

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վայրենուն կասեցնելու, կործանումը կանխարգելելու մանկավարժություն է մերը

Սիրում եմ կտուրի թռչուններին, փշրանքները, որ ամեն օր նրանց առաջ եմ լցնում, ու կտուրը… Մեջները մի ապերախտ թռչուն կա. գիտեմ՝ մի օր երկինք կելնի ու ետ չի գա… Ես նրան

Վախեցեք մի բանից՝ վախից

Նունե Մովսիսյան թարգմանը գրել է շարունակական արտակարգ-համավարակային-պատերազմական տարեմուտին-տարեսկզբին գոյի բանաձևը՝ դադարեք վախենալուց ու ապրեք… Ու թանկ նվերի պես ձրի բաժանում է․ բա հեղինակային մանկավարժության հանրաճանաչ-վստահելի դարձած ուսումնական բլոգն ինչի՛ համար է․․․ 

Զարմանալի աշուն․․․ Նոյեմբեր

Սիրելի Նունե Մովսիսյանի «Եղիշե Չարենց. Զարմանալի աշուն» փունջը բանաստեղծությունների ինձ գրավեց միանգամից։ Գիտեք նոյեմբերի նկատմամբ իմ խանդոտ վերաբերմունքը։ Նունեն այս փնջի տակ դրել էր Չայկովսկու հոկտեմբեր ամսվա երաժշտությունը, որն իմը չէ, երաժշտությունն էլ