«Ավագների համերգները կրտսերների ինքնարտահայտման հարթակ». Արմինե Թոփչյանի՝ հաջողված վերնագիրն է նույնքան հաջողված ֆոտոպատումի, որ նաև լավագույնս ներկայացնում է Գեղարվեստի տանիքը՝ որպես ուսումնական նոր միջավայր, որ նաև նախագծային ուսուցման ուղղություններից մեկն է առանձնացնում… Ինչո՞ւ երեկվա «Հոգևոր Հայաստան» համերգին այդ կրտսերները որպես ունկնդիր ներկայացված չէին… Նոր դպրոցն ավագների ու կրտսերների գործընկերության նոր միջավայր է ստեղծում. չորս-հինգ տարեկանների նախակրթարանային խումբն ու երրորդ դասարանցիները հանդիպում են պլանշետներով… Կարողացե՛ք այս տեսանյութը մինչև վերջ նայել, սեբաստացի մանկավարժներ, մանկավարժությամբ զբաղվողներ… Կամ պարտիզապուրակային այս գործունեությունը՝ որպես հարթակ կրտսերների ինքնարտահայտման-զարգացման համար… Անսպառ հնարավորությունների կրթական միջավայր, որ տարբեր անուններով՝ մեծ ու փոքր մոլորակ, աշխարհ, տիեզերք… 2016-ի շրջանավարտներն իրենց «Ես եմ» ներկայացումում բնութագրում են. նախագծային ուսուցման և՛ ուղղություն է, և՛ բացահայտում… Խնդրեմ՝ Keep fit-be healthy («Լինել առողջ և բարեկազմ») միջազգային նախագծի շրջանակում Լուսինե Բուշի անգլերենի ուսուցման խումբն աշխարհին ու իրենց բացահայտում-ներկայացնում է մեր մարզական աշխարհը… Կրտսերների ինքնարտահայատման ամենահարթակ եղել և մնում է ընտանիքը… Նախագծային ուսուցումը, ասենք, Գեղարվեստի Օսիպովա Բուրաստանի «Զատկածառի» օրինակով այս օրերին շարունակվո՞ւմ է հայոց սեբաստացիների ընտանիքներում… Երեք րոպեանոց այս տեսանյութը, Բուրիկ ու Օլյա ջան, որ վայելեցի ես՝ կենտրոնանալով-անջատվելով, իսկական թերապիա էր, շնորհակալ եմ… Զատկական տոնը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հարթակը մարտի 27-ին կդառնա այդպիսի նոր-տպավորիչ հարթակ հարյուրավոր սեբաստացի-ոչ սեբաստացի՝ և՛ կրտսերների, և՛ ընտանիքների համար… Կազմակերպիչները, երևում է, բոլորիս հնարավորություն են տալիս բացօթյա համերգ-ներկայացումով, տոնի ձևով ներկայացնելու նախագծային շաբաթի ամփոփումը…

Ուսումնական պլանշետը Դպրոց-պարտեզի 6 տարեկանների դասարանում:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Նառա Հարությունյանն ու մարզիկ ընկերները նախագծային ուսուցման նոր հնարավորություն են բացում՝ որպես կրթական փոխանակում… միջդպրոցական մարզական հանդիպումները... Իսկ Մերի Առաքելյանն ու Տաթևը Ստեփանյան միջդպրոցական երաժշտական հանդիպումներ են կազմակերպում՝ շարունակելով Կոմիտաս տարածել։ Բրա՜վո…

Զատկական շարֆ. բատիկա Հարության տոնին ընդառաջ:
Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի:

Մոդա դարձավ ավագ դպրոցներից բողոքելը, դժգոհելը, փնովելը… Հայոց հանրային-ազգային փնթփնթոցի կիզակետ բերվեց ոչ թե հանրակրթությունը, կրթությունը՝ որպես հասարակական գործունեության մի ծավալուն-համընդգրկուն ձև՝ իր բոլոր մասնակիցներով, այլ մի օղակ առանձնացվեց… Ու, տեսեք, ինչ տգեղ դրսևորումներ է ստանում… Հավաքվում են խմբերով ավագ դպրոցների երկարամյա տնօրենները, կրթության ու գիտության նախարարության պատասխանատուները ու միասին պլանավորված-ակտիվ բողոքում են ավագ դպրոցներից այսօրվա… Երեկ ես մասնակից դարձա այդպիսի մի հանդիման. մեկ ժամ ունկնդրում էի շշմած, երևի միակ ունկնդիրն էի, ավագ դպրոցների միա՞կ պաշտպանը: Այո՛, ցավոք, միակը ներկաներից, որ իր կյանքն է դարձրել իր ընկերների հետ աշխարհից մոռացված մի անկյունում Բանգլադեշի այլ կրթական աշխարհի ստեղծումը նաև պատանիների համար, զուրկ փնթփնթոցից…  Նախագծային ուսուցումը հենց հակափնթփնթոցի (անտիդեպրեսանտ կամ հակավիրուս) ամենաակտիվ միջոցն է իմ ճանաչած… Եվ գիտե՞ք՝ երեկվա խորհրդակցության, հավաքի մասնակիցների միակ եզրակացությունը-որոշումը մեկն էր՝ նորից հավաքվել օրեր հետո՝ այս անգամ ակնկալելով ոչ թե փոխնախարարի-վարչության պետերի, մասնագետների մասնակցությունը, այլ կրթության նախարարարի:

Ձավարանկարչություն Գեղարվեստի 2-4 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի, Տաթև Աթոյանի:

Հակափնթփնթոցային մեր միջոցը

«Որոշ մարդիկ մտահոգված են, որ մեր մեքենաները դուրս կմղեն մարդկանց և նրանք աշխատանք չեն ունենա: Սակայն մեքենան հազիվ թե նույնքան ծիծաղելի լինի, որքան մարդը. ինձ թվում է՝ պետք չէ անհանգստանալ»: Սա Ali Baba-ի հիմնադիր Ջեք Մայի հետ զրույցի ժամանակ աշխարհում ամենահայտնի՝ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի միտքն է, ով China Development Forum 2016-ում կանխատեսել է արդեն տասը-տասնհինգ տարի հետո սկզբունքորեն նոր համակարգիչների և բջջայինների ստեղծում… Ի դեպ, Հայաստանի կառավարությունը իր որոշումներով ու ծրագրերով հենց տասը-տասնհինգ տարի է նախատեսել Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներ այսօրվա պլանշետների մուտքի համար, այն պլանշետների, որոնք այսօր մեր հինգ-վեց տարեկանների ձեռքին են՝ որպես առօրյա ուսուցման միջոց, կամ տասնյակ հազարավոր տներում են, իսկ 10-15 տարի հետո, ըստ Մարկ Ցուկկեբերգի և Ջեք Մայի, կարող են և չլինել… Էլ չեմ ասում ՝ որոշումն ընդունածների տների մասին՝ ինչե՜ր ունեն… Իսկապես, այսքա՜ն ծիծաղելի, որքան մա՞րդը… չի լինի ոչ մի մեքենա…

Նոր դպրոցի ծնողական ակումբը:
Լուսանկարները՝ Նելի Արղությանի:

Ընթերցարան

Ո՞նց սխալ չհասկացվեմ, չվիրավորեմ որևէ ձևով ահաբեկչության հազարավոր անմեղ զոհերին, հիմա էլ՝ Բրյուսելում, Եվրոպայի կենտրոնում… Բայց հերթական եռօրյա համաշխարհային սուգը՝ ուղիղ եթերը Եվրոնյուզով հեռարձակվող անընդհատ յուրահատուկ փնթփնթոցի «ծիծաղելի» դրսևորում է: Տասնյակ տարիներով մի շիլա է եփվել Արևմուտքում… որ ոչ մի կերպ ուտել չի լինում…

Գեղարվեստի միջավայրը:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Օլյա Մանդալյանի խմբի Մարկի՝ իր հայրիկի հետ, վարդատունկի նախագծի այս տեսանյութի թռչունների դայլայլի ներքո… Քնարիկ Ներսիսյանի անսովոր ժամացույցներն այլ ժամանակ են չափում Բանգլադեշի Գեղարվեստում… Կյանքի և աղոթքի միություն, ու դրա հակաիրականություն…

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 621

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ընտրեք արահետը և իմացեք, ինչ է Ձեզ սպասում

Հասկանալի է՝ մայիսի 1-ի տոնական օրվա երկրորդ կեսին Գևորգ Հակոբյանի հետ հեծանիվներով դուրս ենք եկել շրջայցի… Առաջին կեսն էլ շատով, շատ-շատով միասին ենք Մայր դպրոցում՝ ակումբում, հետո Մարմարյա սրահում. նշում

Պաղ ջուրը, ինչպես Մոցարտն ու ծիրանը հուլիսին

Եղբայրական սիրով՝ Գևորգ Հակոբյանին։ Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ

Երբ եկել է ժամանակը…

Ամառային մե՜ծ ճամփորդության ժամանակն է՝ նախահունիսյան պատրաստության այս շրջանով ու ամենասեբաստացիական հունիսով՝ իր ուսումնական բազմազան ճամբարներով՝ բանգլադեշյան, Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային, փառատոնային-ստեղծագործական հարթակներով… Ճամփորդի ձեր ուսապարկը հավաքեք՝ քնապարկով անհատական,