Նունե Խաչիկօղլյանը, Իջևանի ճամփին իմ հիացական արձագանքին՝ «Արևելքի ծաղկունքի պարահանդեսը» հրապարակմանը, միշտ նրբանկատ-մասնակցային հուշեց՝ հրապարակման վերնագիրը Նառա Նիկողոսյանինն է… Ու այս բնությունը-բնապատկերների շարանը այսօր-հիմա Բանգլադեշում է կրթահամալիրի, որպես բաց կրթական պարտեզ բնակելի արվարձանում, որ ստեղծվեց աղբանոցի վերածված զաբոռների մեջ անապատացող հողը մաքրելով-դարձի բերելով-փրկելով՝ որպես ուսումնական ամենօրյա աշխատանք, փլուզվող հենապատից մահաբեր, ասֆալտից-եզրաքարից-բետոնի քայքայված աստիճաններից վտանգավոր ազատվելով հետևողական, ոռոգման ցանց ու ջուր բերելով անջրդի տարածք, պոկածը-քաշած տարածը վերականգնելով, վերատնկելով, խուզելով, ջրելով, ցանելով, ճիմապատելով, ծաղկապատելով…
— Ծաղիկը մեկ է քիչ է,- կասեր մեր Համլետ Խաչատրյանը,- ծաղկի մեջ կորցրեք Բանգլադեշը ձեր…

Հիմա արդեն քանի ժամանակ մեր արևելքից արևմուտք ձգվող կրթական կասկադում ծաղկունքի պարահանդես է… Այսպես է և մեր Հյուսիսում, Հարավում. հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիայի երկօրյա աշխատանքներում կրթահամալիրի դպրոցների ղեկավարների ուղեկցությամբ շրջայցները մասնակիցների համար հաստատ ամենատպավորիչը, խոսունն են լինելու, յուրաքանչյուրին շոշափելի, ձեր ֆոտոօբյեկտիվում… Համեցեք…

Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի հետ՝ Տավուշի մարզում, Իջևանում:

Իսկ Իջևանում նկարիչ-քանդակագործները, մարզպետարանի աշխատողները պատրաստվում են քանդակագործության և ճարտարապետության 2019-ի անդրանիկ-ամենամյա փառատոնի իջևանյան հարթակին՝ «Իջևանի ծառն ու գետը՝ նախագծեր» անվանումը սկսում է աշխատեցնել, նկարիչ-ճարտարապետ-դիզայներ-փայտագործ-մետաղագործ-քանդակագործ ձեռքերը սկսո՞ւմ են քոր գալ, միտքը սրվի, վերաբերմունք՝ դեպի գետ ու ծառ, պուրակ, կամուրջներ, գետափնյա կենցաղ, նոր գեղագիտություն դառնան… Իսկ 2019-ի աշնանը կրթահամալիրի կազմակերպած, Վիգեն Ավետիսի բերած Իտալիայի գործընկերությամբ՝ իջևանյան բրենդ եղած ու մնացած (մարզպետ Հայկ Չոբանյանի ձևակերպումն է) 1985-1992 թթ Իջևանյան փառատոնի վերածնունդը կլինի… Ոգևորված-գործունյա մարզպետին մենք մենակ չենք թողնի՝ սա մասնակցային պետության մեր հավատամքն է…

Հանդիպում Տավուշի մարզպետարանում:

Երեկ օրվա վերջում Սուսան Մարկոսյանի՝ մանկավարժության կենտրոնի ղեկավարի, «Դպիր» ամսագրի խմբագրի, Գևորգ Հակոբյանի՝ կրթահամալիրի փոխտնօրենի, մասնաժողովի նախագահի հետ ապրիլի 26, 27-ի ստեղծագործական բաց հավաքի պատրաստության անդրադարձում երկու հարց էր՝ հեղինակային կրթական ծրագրով սովորողի գործունեության գնահատումը, հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերումները, որոնք Բլեյան կրթական բաց ցանցով դրվում են նոր շրջապտույտի…

Առանց կրթական ծրագրից բխող՝ սովորողի ուսումնական գործունեության գնահատման ամբողջական-ինքնուրույն համակարգը կիրառելու, ամբողջական՝ նաև 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններում ամփոփիչ (ավարտական) գնահատման առումով, ինքնուրույն՝ ասել է թե՝ անջատ պետական կրթական ծրագրով ԿԳ նախարարության հաստատած քննական կարգից, հեղինակային կրթական ծրագիրը ցանցային կազմակերպմամբ տարածում չի կարող ունենալ… Սովորողը իր ընտրած կրթական ծրագրով որոշված գործունեության և գնահատման շրջանակում պիտի գործի: Մենք հետևողական աննահանջ այս հարցադրումը բերում ենք օրակարգ. իրավիճակ է փոխվել, ընկերներ, մեզանում՝ հաստատ…

Իմ գիրը այն տեղն է ու ձևը, որով ես հաճույքով, տարիների վաստակի բավարարման մի ուրիշ զգացումով մանկավարժական ձեռքբերումները մեր դնում եմ շրջանառության մեջ՝ այն լրացնելու-ամբողջացնելու հնարավորության տալով հիմա յուրաքանչյուրիդ: Ես ինձ սրանով պարգևատրում եմ, իսկ Բլեյան կրթական ցանցը ավելի ու ավելի իրական է դառնում:

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից եթերը՝ Աշոտ Բլեյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=MC53H8QAcyY]

Առավոտ 7։30 ես մտնում եմ ննջարան՝ մեր տան համերաշխ քնածներին՝ Արմինեին, Դավթին, Աստղիկին արթնացնելու… Է՜յ, քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ… կանչում եմ… Մարդասիրությանը իմ էլ տեղ չկա:
Ժամը ութին մենք ճանապարհից առաջ աղոթում ենք… Գրպանի աղոթագիրքը, որ երեկ իր հետ դպրոցից կարևոր տուն է բերել Դավիթը Բլեյան, որ ստացել է «Մեկը քեզ, շատը՝ մյուսներին» բաշխումով հայր Մարկոսի՝ Դավթի դասընկերուհի Նարե Մարգարյանի հոր հետ հանդիպումից… Եվ Դավիթն է ընկերների հետ աշխույժ եղել. տեսանյութը տեսա տանը, Ռիմա Երեմյանի եթերում, և իր տրամադրությամբ փոխանցեց… Հաճույքով պատմում է…
— Տե՛ր, ուղղիր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան

#1640

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տես, ես կարողանում եմ…

Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի

Առաջնագծում, ինչպես առաջնագծում․․․

Փրկությանդ արև Վահագնին տեսար․․․ 

Գործողություններ, որոնց շարքը շարժում է առաջացնում

Կարդացե՞լ եք՝ ինչ է գրված Սեբաստիա-Րաֆֆի փողոցների խաչմերուկ չհասած, բարձրահարկ շենքի ճակատին՝ ամերիկացի գրող, լրագրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյին նվիրված պաստառին… Ես էլ, մինչև հեծանիվ նստելը, չէի