— Ես մեր տան հաքերն եմ… Ինչ լինում է ձեր թվային գործիքների հետ՝ ինձ ասեք,- հայտարարում է Դավիթ Բլեյանը ու ընդամենը վայրկյաններ ծախսում իմ-մեր նոթբուքի թերությունը վերացնելու վրա…
Իսկ հաքեր Դավիթը դարձել է դպրոց-պարտեզում՝ իր ընկերներից-ուսուցիչներից, ինտերնետից սովորելով… Դուք էլ կարող եք դիմել հաքերին մեր, նա պատրաստակամ է:

Մեր տան զարթուցիչը՝ որպես ճռվողյուն-դայլայլ առավոտյան 6-ից 7-ը, Աստղիկն է… այնքան, մինչև մայրիկը այլ ճար չի ունենում, արթնանում է, կաթիկ տալիս, որ Դավիթն ու Արմինեն քնեն ամենակարևոր րոպեները, մինչև 7։30 իմ վերկացնելը:

Ինձ մնում է հաքեր Դավթին համոզել, որ կազմակերպի Աստղիկ զարթուցիչի ուղիղ եթերը առավոտյան, որը կգա փոխարինելու իմ պատում-գրին ամենօրյա, կամ կդառնա իմ գրի, նրա ընթերցողների ազդակը…

Աստղափայլ շարքը՝ Արմինե Աբրահամյանի:

Շուշան Բլեյանի այսօրվա համերգը կրթահամալիրի «Սեբաստիա» դահլիճում հաստատ բուժիչ ազդեցություն է ունենում ինձ վրա, ինչպես Լիլիթ Բլեյանի վաղվա համերգը… Որոշված է հանգամանքներով. եղբայր ու քեռի Դավիթ Բլեյանը օժտված քույրիկների համերգային-արտիստական-արվեստագիտական գործունեություն մեկենասությունը պիտի երաշխավորի: Հաստատակամ է դա անելու ճարտարապետությամբ-շինարարությամբ. թող անի:

Կարմրահերների մասին mskh.am-ի առաջին էջում «Առավոտ լուսո»-ի այս հաղորդման դիտումը, որ առանձնացրել էի, շեղեց իմ գրի ընթացքը: Սեբաստացի մեր կարմրահեր Մանե-Նարեի մայրիկին տված խոստումը ամոթ առաջացրեց… Մեր Սյուզան Սարգսյանը «Տարբերվողները» հեղինակային նախագծով է հանդես գալիս. այսօր հենց այդ օրն է, որ կզրուցենք, պայմանով, որ մեր զրույցը եթեր կհեռարձակվի իմ այսօրվա պատումում… Հավանում եմ և իր սկսած հաղորդաշարի բոլոր նյութերը դիտել եմ, և իր կարմրահերներին, առանձնահատուկ են բոլորը, հավանեցի, և՛ հաղորդումը՝ իր միջավայրով, կրթահամալիրի Բանգլադեշի Արևելքում:

[youtube https://www.youtube.com/watch?v=Ddj5CBKThrQ]

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1634

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անթերի երգով, հայրենիքի ճամփով՝ հեծանվով, լողով, հավեսով…

Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են… Հնչյուններ ես հավաքել Հենքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող

Ինչպիսի՜ երջանիկ գոյություն՝ լավ դպրոցը, մարդու, նրա համար…

Բլեյան կրթական բաց ցանցի հանրային-պաշտոնական հրապարակային մեկնարկի օրվանից Բլեյանի դպրոցի՝ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորման, նրա ամեն մի մանկավարժական աշխատողի, օղակի վարքը, աշխատողի-սովորողի անհատական պլանը,

Ես Դավիթն եմ: Էքսկուրս…

Բլեյանի դպրոց կամ Բլեյանի անվան դպրոց կամ անգամ Բլեյանի անվան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ ու կամ, անգամ ու անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ասելով՝ հաճախ նույն՝ Երևանի թիվ 183 դպրոցը նկատի