Շուշան Բլեյանը Երևանում է։ Երբ ես գրում եմ իմ 1629-րդ գիրը, Շուշանը, ինչպես Աստղիկը, քնած է: Իսկ մենք պատրաստվենք համերգի. ապրիլի 17-ին՝ ժամը 18։30, Շուշանը երգում է կրթահամալիրի մայր դպրոցի «Սեբաստիա» համերգասրահում… Ինքն է  ընտրել օրը, տեղը, ծրագիրը, նվագակցող-ուսուցիչ Լիլիթ Առաքելյանին… հանդիսատեսին… Շա՜տ շուշաններ. թող 2019-ը այդպես դառնա Շուշանի տարի…

Ո՛ւմ մտահղացումն էր՝ գրի վերջում կիմանաք, բայց ամեն ինչ հրաշալի էր՝ մտահղացումից սկսած, իրագործման բոլոր փուլերում… Երևանի թիվ 1 տուն ինտերնատում՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 45-րդ շենքում, մեծ լուսավոր-ճաշասրահում, կրթահամալիրի բանգլադեշին շատ մոտիկ, ժամը 15։30 նստած են այս մեծ տան կենվորները՝ տարեց, հայրիկ-մայրիկներ, տատիկ-պապիկներ, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր հիմնադիր-գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան մաեստրոյով, «Սեբաստիո» ազգային նվագարանների խումբը՝ իր հիմնադիր ղեկավար Մարիամ Մնացականյանի հետ, սեղանին սեբաստացիների հյուրասիրության անուշեղենն է ու… ուրախության համերգը՝ երգով, պարերգով, նվագով, հոգով-սրտով-ձայնով-գույնով-տեսքով փոխանցվող… Ավելորդ մի բան կա՝ բարձր ապակի պատերի վարագույրները, որ բացում ենք, իհարկե, ու բնությունը կանաչ դառնում է մեզ միջավայր՝ բնապատկեր: Տպավորիչ հանդիպում, որ իր անմիջականությամբ կմնա… կթելադրի, որ ավելի թեթև-ինքնավստահ բաժանենք սեբաստացիներով… Էլ աշխարհ չենք գալու հո նոր, իր տվածն ենք տալիս իրեն

Օրեր հետո, կարծես պայմանավորվեցինք, ընդունեք իմ գրով նախագծի ապրիլյան առաջարկ՝ մեր ուսումնական օրացույցի փոփոխումով, զատկական՝ Սուրբ Հարության շաբաթվա մինչև Կրկնազատիկ ընկած օրերից մեկը կրկին այցելենք, այս անգամ՝ սովորողների-ուսուցիչների ծիսական խմբով… Տուն-ինտերնատի մոդեռն եկեղեցին՝ հարմար ծիսական հարթակ, իր կանաչ-ընդարձակով կանչում է…

Արևելքի արև-կանաչ գարունը՝ Սմբատ Պետրոսյանի օբյեկտիվից:

Արևմուտքի դպրոց-պարտեզի մինի-դաշտի պաշտոնական բացումը կայացավ… Հյուսիսի թիմի անունից Խեչոյան զույգերից Սաթինեն, Արևմուտքից Սերոբյան Վահագնը,  ֆուտբոլի մարզիչ-մրցավար Ռուբեն Բաղդասարյանը սպասված օրվա կարմիր ժապավենը կտրեցին… Արևելքում-Հարավում-Հյուսիսում դաշտերը ֆուտբոլային ամենօրյա գործածման են, բայց պաշտոնական, երեկվա նման հանդիսավոր-մարդաշատ բացում կանենք հատ-հատ… Ուրախությամբ համոզվեցի, որ մեր կրտսեր պատանիներն ավելի ու ավելի լավ են ֆուտբոլ խաղում… Ուսուցիչ տղամարդկանց ֆուտբոլային թիմը կխաղա առաջիկայում դպրոց-պարտեզների հաղթող թիմի հետ… Ես ու Գևորգ Հակոբյանը սկսել ենք թիմ հավաքել, մարզվել է պետք դեռ։

Արևմուտքի ֆուտբոլի դաշտում: Լուսանկարները՝ Ռիմա Քեքեջյանի։

Երևանում են, և երբ ես ավարտում եմ իմ կյանքի-ապրումի անընդհատ պատումը օրվա, կրթահամալիրի Արևմտյան և Հյուսիսի կացարաններում քնած են երեկ իրիկունը ուշ ժամանած մեր վրաց բարեկամները՝ Թբիլիսի թիվ 98-ի դպրոցի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, նվագողներ… որ որպես վրացական պարի խումբ՝ իրենց համերգն են բերել… Վրացական պարը մեզանում հարգի է և մերը դարձած Վրաստանի պետական տոնի՝ վրացերենի օրերի ամենամյա գլխավոր համերգը կկայանա շաբաթ օրը, որ հարմար լինի մեր ընտանիքներին, շրջանավարտներին… Այո, մեր բարեկամության 10-րդ տարին է, ու մենք այն նշում ենք այսպես, հանդիսավոր, Շուշանով, իհարկե, որ վրաց լեզուն ընտրած առաջին սեբաստացիներից է: Եկեք շաբաթ՝ ժամը 13։00, սովորողներով-ընտանիքներով, սեբաստացիներով-հյուրերով, տոնի վերածենք մեր համերաշխությունը սեբաստացիական, մեր հայ-վրացական բարեկամությունն ուսումնական:

Լեցուն-խիտ իրադարձություններով ծրագրային օրեր են… Ու ես առանձնացրի նաև այս մեկը՝ գրողների տանը մեր վրացախոսների ակումբի մասնակցությունը վրաց երիտասարդ գրողներ Լեքսո Դորեուլի և Լևան Զարիձեի հետ հանդիպմանը …

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից...

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1629

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ ջուրը պատահաբար թափվում է․․․

Ամերիկացի դիզայներ Ադամ Սակսը կարողանում է սովորական և ձանձրալի հագուստները մկրատի և երևակայության միջոցով դարձնել արվեստի գործեր․․․ նույնիսկ չհանելով հագուստը «տիրուհու» վրայից․․․ 2016-2017 ուստարում այսպիսի լուծումները կարող են թարմացնել-դատարկել, այլ

Հուզումնալից կիրակի՝ երկու-երեք մասերով․․․

Հուզիչ ժամեր անցկացրինք երեկ՝ կիրակի օրով, Շուշին հարկադրաբար թողած բնիկների՝ Միշա—Նազիկ պապիկ—տատիկների, 8 հոգիանոց հարազատ ընտանիքի անդամների հետ, Երևանին կպած Քասախի խրուշչովկա շենքի կազարմա—բնակարանում․․․

Ցասումի բերած տիղմից մաքրվելու արվեստը…

Ես նորից Թումանյան եմ կարդում. հենց հիմա իմ դարակից վերցրի հատորյակը՝ մակագրությամբ իմ, որ նվիրել եմ Արմինե Աբրահամյանին, ու թերթում եմ՝ ետ ու առաջ, թերթում եմ, զրուցում… Կարոտել եմ… «Մեռնել-քնել».