Ինչ եղավ հետո, երբ սենսեյ Հայկուհին իր էկոզինվորներով աշխարհի բոլոր բակերում օգտագործված ողջ թուղթը հատուկ գործիքներով կտրատելուց, որպես թղթի թափոն հավաքելուց հետո, Երևանյան լճի ու նրա ջրանցքների, աշխարհի բոլոր ջրավազանների՝ գետերի-ծովերի-օվկիանոսների-լճերի-ջրամբարների պլաստիկները հավաքելուց, որպես երկրորդական թափոն, Երևանի վերամշակման գործարան հանձնելուց հետո, որոշեց ու երկրորդական թափոն՝ մետաղի ջարդոն ճանաչեց ցանկապատ-զաբորը մետաղից, թե քարից…

Առաջինն իհարկե սենսեյ բնապահպան-հրամանատարին արձագանքեցին սեբաստացի էկոզինվորները… Նրանք սկսեցին իրենց շենքերի բակերից։ Քանի որ կրթահամալիրի դպրոցների բակերում ցանկապատերն անհետացել էին սենսեյ Հայկուհու էկոհրամանատար դառնալուց առաջ, էկոզինվորերը անցան հարևան մանկապարտեզների, դպրոցների, շենքերի բակերին… Էկո զինվորները սկսեցին ման գալ՝ հատուկ գործիքներով կտրատելով, քանդելով։ Իսկ երբ մարդկանց դիմադրությունը մեծացավ այնքան, որ սպառնաց սեսեյ Հայկուհու ու նրան թև թիկունք-հլու հնազանդ տիար-տնօրենի իշխանությանը, նրանք սկսեցին զաբոռ-ցանկապատերի քանդումն իրականացնել գիշերով, գործիքներին ավելացնելով հատուկ տիպի լապտեր-լուսարձակները․․․ Ցերեկներն էլ էկո զինվորերը վերացնում էին ցանկապատերի հետքերը՝ դրանք դարձնելով լանջեր, կանաչ միջնորմներ, խաղողի թփերի շարքեր, խճի անցումներ… Մետաղի ջարդոնն այնքան շատացավ, որ սկսեցին աշխատել Չարենցավանի մետաղի ձուլարանները։ Իսկ քարերով մարդիկ սովորեցին ներգյուղական ճանապարհներն ու անցումները սալարկել… Վերացան ցեխն ու փոշին, ավելացավ կանաչը, մարդիկ սկսեցին բնությունը տեսնել, ապրել հանրային կյանքով, ուրախությունը շատացավ, հավեսը վերադարձավ, շրջապատը ձևավորելու, ուրիշ դարձնելու, ինստալիացիաներ անելու պահանջ ու շնորհ առաջացավ…

«Մեր սրտի գարունը ձեզ» ուրբաթ-համերգ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Փոխվեցին, այլ դարձան շեներն ու ավանները, շենքերն ու տները… Մարդիկ սկսեցին քանդել իրեց մոգոնած շուշաբանդները, արևածագ ու մայրամուտ տեսնել, առանց խնամքի թողած, անապատացած հողակտորները․․․ Նախագծելու, ճարտարապետական նոր լուծումներ գտնելու, լանդշաֆտի դիզայնի ճաշակ ու հմտություններ յուրացնելու, կանաչ պուրակներ ու գեղեցիկ քանդակներ ունենալու պահանջը մեծացավ․․․

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, կրթահամալիրի գեղարվեստի, խաղողի ու գինու դպրոցի, ուսումնական ագարակի շուրջ հերթեր գոյացան… Մարդիկ սկսեցին իրենց բակերը կապել-միացնել կրթական պարտեզին ու անհամբեր պատրաստվել հունիս-հուլիսյան քանդակի, ճարտարապետության ու շրջակա միջավայրի դիզայնի ամենամյա փառատոնին, բաց ու միջազգային՝ այլոց փորձը յուրացնելու և իրենց ստեղծածը մեկ տարում աշխարհի արվեստագետների ցույց տալու համար․․․

Իսկ ի՞նչ եղավ այս ամենից հետո, ինչո՞վ սկսեցին զբաղվել սենսեյն ու իր էկո զինվորները․․․ Հետևեք իմ գրում ռոդարի-աղայանական ստուգատեսին։

«Մեր մայրիկների լվացքը» հաշվետու ցուցահանդեսը Հյուսիսի տանիքում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1623

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել…

Շուշան քույրիկը Վիեննայից Դավիթ եղբորը մի պայուսակ-ուսապարկ է ուղարկել, այնպիսի, որ Դավիթը հագել ու պատրաստ է… —  Պա՜պ, ես սրանով կարող եմ… տիեզերք հասնել… ոնց որ հրթիռ լինի, ես էլ՝

Առանց ասեկոսեների իմ օրագիրը՝ որպես տաղ անձնական

Գրող, հրապարակախոս, ասեկոսեների հայտնի սիրահար, պարզապես, Արմեն Շեկոյանի հրավերով «Ասեկոսե»-ի հաճելի տաղավարում էի… Մեր տեսազրույցն իմ օրագրում էլ կլինի՝ դիտեˊք…ինչպես այ հենց հիմա դիտում եք Դավիթ Բլեյանի Թբիլիսիի կառուցման մասին

Մեր ժամանակների տիրակալները

Այսպես հաճախ չի լինում, որ արթնանում ես ու ոչ միայն գիտես՝ ինչ ես գրելու, այլև գիտես վերնագիրը, գիտես՝ ինչպես ես սկսելու, շարունակությունը գիտես. արթնանում ես՝ գրելու, որոշակի տեքստ փոխանցելու համար,