Այսպիսով մեր Սոֆին, որ որոշել էր ծանոթ-անծանոթ տատիկներին բոլոր ծաղիկներ նվիրել ու հավաքել օրհնանքները յուրաքանչյուրի, բայց այնպես, որ դրանք չկրկնվեն, տատիկներին մղելով ստեղծական-որոնողական բանահավաքչական-բառարանագիտական աշխատանքի, մտածեց ու ստեղծեց տատիկների օրհնանքի բլոգ… Այլ ելք չուներ Սոֆին, պիտի բլոգավար դարձներ յուրաքանչյուրին, որ հմուտ չէր. և դա աներ սիրով, որպես նախագիծ ուսումնական ներգրավելով տատիկների թոռնիկներին, հարևաններին, ծանոթ-անծանոթի…

Այսպիսի շփումը՝ Սոֆիին օրհնանքների բաց շնորհումը, տատիկների համար խաղ դարձավ, ու մի տատիկ պահանջեց, որ Սոֆիի՝ իրեն նվիրած ծաղիկը-ծաղիկների փունջը նման չլինի ուրիշներին նվիրածներին… Սիրելի պահանջ, բայց ինչպե՞ս իրականացնել։ Խաբել չի կարելի, օ՜յ-օ՜յ, երբ սուտն ու օրհնանքը իրար ոչնչացնում են… Նրանք անհամատեղելի են, ու Սոֆին դա գիտեր, մտքով անգամ չէր անցկացնում… Ու Սոֆին բացեց մի բլոգ ևս՝ տատիկներին իր նվիրած ծաղիկների անուններով, կրկնությունը բացառելու համար։ Բայց շուտով, շատ շուտով մայրաքաղաքում եղած ծաղիկների ամբողջ տեսականին հայտնվեց իր բլոգում… Սոֆին սիրում էր ճամփորդել և սկսեց… մոտակա գյուղեր-քաղաքներ այցելել՝ նոր տեսականու ետևից… Սա էլ մի ճանապարհ էր՝ իր սահմանափակումներով. դժվար չէ պատկերացնել…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Եվ Սոֆին որոշեց ծաղկաբույծ դառնալ… Այնքա՜ն անմշակ հողեր կան, պատշգամբներ ու տանիքներ. ինչո՞ւ չի կարող գնել աշխարհի բոլոր սերմերը, սովորել-ստանալ նորանոր ծաղիկներ ու հավաքել աշխարհի բոլոր օրհնանքները…

Պետք էին շատ օգնականներ. սա միայնակ մարդու գործ չէր… Սոֆիի գեղեցիկը՝ տատիկի օրհնանքը տեսնելու-պահպանելու, տատիկներին ծաղիկ նվիրելու անսպառ ձգտումը, տեսավ Վիգեն Ավետիսը, փոխանցեց Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի սովորողներին, «Մխիթար Սեբաստացիի» բոլոր ուսուցիչներին… Ախր, այս մտահղացումը  հայ-իտալական ճարտարապետության-քանդակագործության ամառային փառատոնին այնքա՜ն սազական գործիք է… Տիար Բլեյանին, որ փառատոնի կազմակերպիչ-ջատագովներից է, Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի, ռոդարի-աղայանական ստուգատեսի ջերմ պաշտպաններից…

Արևելյան դպրոցի ֆուտբոլի նոր դաշտում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Մտնել յուրաքանչյուր շենք՝ կրթահամալիրի բանգլադեշի, քո դպրոցի հարևանությամբ, անցնել տուն առ տուն, տատիկ առ տատիկ, որտեղ տատիկ չկա, կա պապիկ, հայրիկ-մայրիկ, պատմել, ստանալ իրենց օրհնությունը, մաքրել տան, շենքի պատշգամբները, տանիքները ու կենդանի կանաչով նկարել-զարդարել դրանք, գեղեցկացնելով ուրիշ դարձնելով… քառասուն տարվա գորշությունից ազատել մի ամբողջ թաղամաս։ Հետո անցնել բակերով, հետո՝ շենքերի արտաքին պատերով՝ գունեղ դարձնելով դրանք… Իսկական կրթական պարտեզ ստանալ ու հավաքել հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, վրացերեն… բոլոր լեզուներով օրհնանքները, որ այդ պահին կհայտնվեն մարդկանց շուրթերին, ինչպես հիմա իմ շուրթերին…

Իսկ Սոֆիիի հասցեին սկսում են աշխարհի բոլոր ծայրերից գալ ծաղկի սերմերի տուփեր, տնկիներ, այգեգործական, պարտիզապուրակային գործիքներ, պիտույքներ… Ու Կարապետ Ռուբինյանի, Էդմոն Փաշինյանի, Շողիկ Պողոսյանի, Շուշան Ալեքսանյանի… ջերմատուն-ջերմոցների, սածիլանոցների, տնկարանների կենսահողի ստեղծման, հողի պարարտացման ուսումնական նախագծերը սկսում են բազմապատկվել-շատանալ-տարածվել, դուրս գալ մեր բանգլադեշից, գրավել ամայի, չօգտագործվող տարածքները…

Տունդարձի ճանապարհին՝ Սմբատ Պետրոսյանի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1622

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ախ, գարուն է, գարուն է… Ջա՛ն…

— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա… Ինքն էլ պատասխանում է. — 10 կդառնա… — Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ… —

Կամրջող տարի է 2015-ը

Գյումրիի հունվարի 12-ի ողբերգությունը, որով մի տեսակ ավարտվեց աննախադեպ տոնական արձակուրդն ու մեկնարկեց (վերջապես) աշխատանքային տարին, ինձ, ահա, գամել է համակարգչին. արթնացա գիշերը 3-ի 4-ի արանքում ու մեկ ժամ կարդում

Իմ օրը, շաբաթը՝ սիրուն պատմություններով լի․․․

Ինչի՞ նման կլիներ իմ գիրը առանց  այդ սիրուն պատմությունների… Չէր լինի, կընդհատվեր վաղուց… Բայց տեսեք, կա իմ գիրը, իմ հավեսը՝ պատմելու ինձ հետ կատարվածը, իմ տեսածը-լսածը՝ անընդհատ… Դավիթ Բլեյանն առավոտ մի