Սեբաստացի Գոռ Ղազարյանը, իմ քույր Էմմայի թոռնիկը, դարձավ 6-րդ դասարանցի ու շարունակում է հիացնել ինձ. երեկ ամբողջ օրը Դավիթն Օհանավանում անցկացրեց Գոռի հետ, Գոռի կողքին, Գոռի խնամքով… Ինչպե՜ս էր Գոռը վերաբերվում-օգնում-ճոճում-խոսում-սիրում Դավթին… իմ օրվա ֆոկուսում էր։ Ինչպես իմ խորոտ-կարմիր Շուշոն, ինչպես հարևանի այգու կեռասի փոքրիկ ծառը, որ ուրիշ տեսք, համ, գրավչություն ուներ. տարբերվում էր հարյուրի մեջ…

Երեկոյան կարող էի ու եղա Բաղրամյանում իմ հեծանվով… Շփոթի, Բաղրամյանի և Օպերայի արանքում կամուկացի ժողովուրդ էր… Ես օպերայի հրապարակ չմտա՝ հավատարիմ մնալով Բաղրամյանի շարժմանը…  Ինձ նման հիմա հարյուրավորներ են այստեղ, որպես շանթարգել. ես կարող եմ իմ փայ Շարժումը պաշտպանել այսպես՝ ներկայությամբ… Վերադարձա: Ես չքնել կարող եմ մինչև կեսգիշերը… Մինչ այդ իմ հարկադիր աշխատանքը Բաղրամյանում ինձ քարուքանդ է անում այնպես ու այնչափ, որ ես վերականգնվում եմ միայն քնի միջոցով… Լավ է, որ օրվա իմ քաղաքական խոսքը, իմ օրագիրը քաղաքական, մի քիչ գլուխ գովեմ, ասել եմ հունիսի 27-ին… Չուզեցի մոռացվեր իմ՝ «դարեր տեսած» տեսած մարդու խոսքը, մնար իմ փոստում… Այն, ինչ արդեն ասել-գրել եմ, ինձ չի պատկանում՝ հրապարակված է, թե ոչ։ Իմ բլոգը ոչ միայն օրագրի համար է, իմ չհապարակածը, թղթային արխիվը կլանում է. ինչ չի վերցնում, հանձնում եմ մակուլատուրա։ Այսօր առտու կարդացի հունիսի 27-ի սևագիր էջեր, երբ դասավորում էի գրասեղանս, հերթական օրն իմ գրով սկսելու համար… Կարդացի, հավանեցի, հրապարակում եմ՝ որպես օրվա գիր:

Լուսանկարները Բաղրամյան պողոտայից՝ Միքայել Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Հունիսի 27
Գիտես, որ մենք հաղթելու ենք, ժողովուրդ ջան, գիտես դրա ճանապարհը՝ անընդհատ կրկնում ես այդ՝ տարբեր ելույթներով համակցված, զբաղեցնում ներկա ժողովրդին այնքան, որ հավաքվի ողջ ժողովուրդը, այնքան, որ… Այդքան (որքա՞ն) չի հավաքվում, իսկ հաղթել պե՞տք է, թե՞ ոչ… ի՞նչ անես. իշխանությունը, ում պահանջներ ես ներկայացրել, անպատասխան է թողնում. որոշումը կայացվել է, իսկ դու համառում ես, այդ համառումն է (խաղաղ, անզեն, իհարկե) քո ուժը, մինչև… Հետո հանդիպում ես պատին՝ ֆիզիկական ուժին (օրինական-ոստիկանական)… Դու չես նահանջում, կարող էիր նահանջել, քեզ այդ տեղն առաջարկում են՝ Ազատության հրապարակ… Բայց դու այնտեղից ես եկել… Գալիս է հանգուցալուծումը՝ բիրտ ուժի ձևով… Բացվում է առավոտը… Ինչ լավ է, որ բացվում է այդ առավոտը: Թվում էր՝ դու հենց իրեն ես սպասել… Ա՜խ, այս կյանքի, գործի, պայքարի անընդհատությունը… ի՜նչ դժվար է մեզանում վարք ու կարգ, որոշում… Մեծ հաշվով որոշողը գիշերը չէր, այն հայտնի էր՝ մթնում-մութ, բայց հայտնի էր: Անհայտը կարևոր այսօրն է, որ լուսով կերևա: Ի՞նչ կանես, ինչպիսի՞ն կլինես… ի՞նչ կգործես, կխոսես-կփոխանցես… Կշարունակե՞ս քո պայքարը, որպես ապրելու այլ՝ հարստացած-ուժեղացած կենսափորձով… Հո այդ 6.93 դրամի անարդարությունը և դրան հասկանալի ուղեկցող գրպանահատությունը չավարտվե՞ց գիշերով. այդպիսի խոստում անգամ ոչ ոք չի տվել, որ տար է՜լ… Հաստատակամ, սեփական պայքարի կենսափորձով հարստացած մեծ թվով մինչ այս ինձ-մեզ անծանոթ քաղաքացիների կյանքի-պայքարի քաղաքականցումն է գլխավոր ձեռքբերումը, որ առավոտով կարող է երևալ: Այս նոր, այնքան թանկ գնով ձեռք բերվողն է, որ ունեցավ հասարակությունը: Ունեցա՞վ, հարցնում եմ: Առավոտը ցույց կտա:

Ջուր ու փրփուր  է Գեղարվեստի ամառային  պարտեզում: Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:

Բարի առավոտ: Ես, իհարկե, ինձ ծանոթ-անծանոթ ժողովրդի հետ եմ, ֆիզիկապես-մտքերով իմ տղաների-աղջիկների միջոցով… Ես  չեմ կարող-չեմ ուզում-չեմ թողնի, որ քեզ ղեկավարեն: Իսկ ես պատին դեմ առնողների մեջ չեմ՝ կենսափորձով, տեսակով, իմ կյանքի գործի անընդհատությամբ… Ես իմ օրն ապրում եմ, որպես ծրագիր, իսկ այդ ծրագրի մեջ այլոց հետ լինելը կա այն չափով, որ չափով իմ կյանքի գործի անընդհատությունը պահվի… Ես իմ օրը սկսում եմ առտու հինգին… Հիմա հանդիպեցի՞նք՝ պատի որ կողմում եմ ես, ու ես հրաշալի տեսնում եմ քեզ, ինչպես և պատը՝ այսօր քո առաջ չընկրկող, քեզ չենթարկվող, քո դեմն առնող: Ինձ համար շատ դժվար է: Բայց ես պիտի սկսեմ ու սկսում եմ գրով՝ 369-րդ անգամ, մեր նոր՝ իմ բլոգի ժամանակի թվագրությունից (2014-ի հունիսի 17) այս կողմ… Հետո ես Դավթին պիտի լողացնեմ-հագցնեմ-ուժ տամ… Գիտե՞ս՝ ի՜նչ անսովոր է ինձ համար… Ես տեսնում էի՝ ինչպես են վարվում քեզ հետ առտու ժամը 5-անց 20-ից: Չեմ ասում՝ գիտեի, քանզի մի օր, մտածում եմ, կապրես այնքան-այնպես, որ էլ չեն կարողանա պատ դեմ տալ…

Օհանավանում Գոռն ու Դավիթը ոչ միայն կեռաս ուտելով, ճոճվելով են զբաղված… Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի: 

Ես ժամը 8-ին պիտի դուրս գամ տանից հեծանվով. աշխարհը գիտի՝ ժամը 9.00 պիտի լինեմ Բանգլադեշում՝ Մարմարյա սրահում, հանդիպեմ կրթական ցույցով Ավագ դպրոցի Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին պատրաստվող պատանիների հետ… Ժամը 10-ին՝ արձակուրդի պատրաստվող մանկավարժական աշխատողների հետ: Ես աշխատում եմ բարեխիղճ: Իսկ ես պիտի մինչ այդ փնտրեմ, ներկա-բացակա անեմ բոլոր իմ տղաներին-աղջիկներին…

Երեկվա հերոսն իմ Ստեփան եղբոր տղան էր՝ Առնոլդ Բլեյանը… Ով հաղթահարեց հայրական-մայրական կարդոնն ու Նորքի զանգվածից իջավ, ամենա… ժամանակ եղավ Բաղրամյանի Շարժման հետ: Հայրեր և որդիներ… Որդինե՛ր, առաջ:

6 տարեկանների ամառային երկուշաբթին: Լուսանկարները՝ Անուշ Աթայանի:

 #374

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լցվեցինք ու… լծվեցինք…

Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը…

Առանց տեսիլքի իրագործման ի՞նչ բեկում…

Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը. ահա: Դրանցից մեկում՝ Կուբայի Playa Paraiso-ում, եղել եմ 1977թ. հունվարին, ես ուսանողական ջոկատի կազմում… Պատմե՞լ եմ: Օրագրում իմ որոնում եմ հայտարարում՝ պարզելու համար… Իսկ կրթահամալիրի Բանգլադեշում, «Սեբաստիա»

Օրվա շարքային հերոս՝ եզակիության հայտով

Ես չգիտեմ դեռ՝ իմ 2000-րդ գրի հոբելյանի ինքնապատրաստումի-նախահանդիսանքի էս շրջանում (էս փետրվարը ե՞րբ ու ո՞նց պիտի անցնի) օրվա իմ հերոսի հայտնության-պատումի շարքը, որ արդեն քանի դեմքով հայտնվում է իմ բլոգում-գրում,