Շաբաթ իրիկունը Արատեսի դպրոց բնության գրկում՝ ճամբարի կրակի շուրջ, ես սկսեցի-շարունակեցի հունիս, հուլիս-օգոստոսի ուսումնական ճամբարների կազմակերպման, պատրաստության՝ մայիսյան հավաքի օրացույցով կարևոր հարցի մասին զրույց-քննարկումը․․․ Մենթորը՝ մենթոր, բայց հեշտ չէր ճտճտացող կրակի շուրջ երեսունի չափ կրակոտ 4-6-րդ դասարանցիների հետ նման զրույցը պահել՝ միշտ հետաքրքիր, յուրաքանչյուրին լսելի, ընթացքի մեջ․․․ Ի՞նչ կփոխանցեն զրույցի մասնակիցները ձեզ, բոլոր կարգի սեբաստացիներ, կկարողանա՞ն այս թեման մինչև լուծումը՝ ճամբարների սկսումը, վառ պահել, ինչպես վառ-տաք մնաց Արատեսի խարույկը մինչև առավոտ․․․ 

Հրազդանի գետափնյա Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր գյուղերում «Սեբաստացի-Գագարին պրոյեկտ» ուսումնական բաց ճամբարների ստեղծումը մեր օրակարգում է։ Ճամբարականները Հրազդան գետի հունով բարձրանան մինչև Սևանա լճի ակունք, տեսնեն-հայտնաբերեն-հաստատեն, որ Հրազդան–Զանգուն սկիզբ է առնում հենց Սևանա լճից, տարբերեն Սևանից սկիզբ առնող ջրանցքը գետից, լողան-մկրտվեն Սևանի ջրով, քայլեն գետով մինչև իրենց ճամբարատեղի գյուղը, անցնեն գյուղով, հասնեն գետի հետ մինչև մյուս ճամբարատեղի գյուղ, ճանաչեն-գրանցեն գետը աղտոտող հանգամանքները, քննարկեն դրանք գյուղի մարդու, համայնքային ու պետական իշխանության ներկայացուցիչների հետ, անընդհատ սովորեն ճամբարային գրավիչ պայմաններում՝ իրենց հասակակիցների հետ, գյուղական տանը, թե գետի ափին գիշերելով՝ կենցաղային նոր մշակույթ հաստատելով, պայմանով, որ ճամբարների գործունեության նպատակն ու արդյունքը ճամբարականներով  Հրազդան-Զանգուում՝ գյուղի ամեն մի հատվածում, լողալն է․․․ Որտեղից ո՛ւր հասանք․․․ Կա ուրի՞շ ցուցանիշ՝ շոշափելի, հանրայնորեն կարևորված, որին ուղղված լինի ճամբարն իր նպատակով, կազմակերպմամբ, բովանդակությամբ․․․ Ունենալով տարբեր ժամանակներում «Գետը բնակավայրում-համայնքում»՝ բնապահպանական-ստուգատեսային, քանդակագործական-փառատոնային հարուստ-բազմազան հեղինակային մանկավարժության փորձը, ունենալով «Դար» հիմնադրամի համայնքային զարգացման «Գագարին նախագիծ» գործընկերը, երբ որպես սեբաստացի, սովորողով-ուսուցչով-կրթական համայնքով ուսումնական օրացույցով փաստացի մտել ենք համայնք-բնակավայր, որ գետի-ջրանցքի ափին է, սնվում է Սևանա լճով, քայլելո՞ւ ենք Գագարին նախագծով մինչև վերջ, շարունակ գնալո՞ւ ենք առջևից, ինչպես մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, մեր նվաճած բարձունքից, նայելո՞ւ ենք գետի հունին, Սևանա լճին, հիանալո՞ւ ենք, երգով-հանգով սե՞ր ենք խոստովանելու․․․ Հետո իջնելու ենք ու գնանք տուն՝ մոռանալո՞վ գլխավորը՝ Սևանա լճից սկիզբ առնող, մեր բնակավայրով անցնող գետում լողալը, ինչպես Սևանա լճում, սա՝ անդադրում ուսումնական աշխատանք որպես, ճամբարային կազմակերպմամբ միասին ձեռք բերվող արդյունք․․․ Ճամբար՝ սովորելու, գործելու միջուկում գետում լողանալու խնդիրը, իր երգով, պարով, մարզանքով, խաղերով, իր 24-ժամյա ճամբարային առօրյայով… Լավ է, որ տիար Գևորգն առաջ է ընկել ու հրապարակել նախագիծը։

Արատեսյան խարույկի շուրջ զրույցից ես գոհ մնացի․․․ Հետո անցա գիշերակացի տներով, դժգոհեցի-օգնեցի ճամբարը մինչև քնելը կարգի բերելուն, հետո առավոտ 8-ին միժամանոց քայլքով սիրով անցանք Արատեսի արևելյան վտակի հովիտով՝ ողջը մաքուր… Դավիթ Բլեյանն ու իր ընկերները բռով ջուր խմեցին․․․ 

Հետո մեր աչքի առաջ սկսվեց հզոր տեխնիկայով մարզադաշտերի հարթեցումը, հետո սեբաստացիները տարբեր խմբերով գրոհեցին Սմբատաբերդը, քայլեցին դեպի Արտաբույնք գետի ափի Հորբատեղի բնակավայրի ջրի ժայթքումը․․․ Առերեսվեցինք՝ որպես արտակարգ պատահար,Արատեսով-Եղեգիսով մեկ տարածվող թրթուրների գրոհին, բայց չփախանք… Եվ հիմա, այսօր, մեր sos-ը ձեզ հասցրած՝ աշխատանքային խումբը գործիքներով, թունաքիմիկատով սկսում է թրթուրների դեմ պայքարը․․․ Հո դիտորդ չե՞նք լինելու․․․ որքան էլ, որ ամոթ է 2021-ին, ծանոթ լինելով, ունենալով բնապահպանության՝ մշտադիտարկման ու կանխարգելման թվային գործող համակարգ, այս նման գործիքներով աշխատելը․․․ 

Սկսենք մեր գործը, չօտարենք մեզանից պատասխանատվությունը և՛ Արատեսում, և՛ Սևան-Հրազդանում, իհարկե, խնդիրը բերելով ամառային ուսումնական-հայրենագիտական-ճամբարային գրավիչ կազմակերպման․․․ 

Արձագանքեք։

#2064

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Իմ Բանգլադեշյան մաքսիմներ» շարքից

Անկողնում շուռումուռն էլ ավարտվեց, բաց աչքերով տեսնելն էլ. պարզ է՝ գիշերվա չորսի-հինգի արանքում է ժամը, ու իմ պատմել-գրելը գալիս է՝ ինչպես հանկարծ իրիկունը գուաշով Դավիթ Բլեյանի նկարելը… Երկինք պատկերեց մեր սիրահարը…

Գիշերը գալիս է՝ հնչում է ժամը, օրերը անցնում են՝ ես դեռ կամ․․․

Ուղիղ ժամը վեցին հայտով-նախագծով Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեց Արցախ աշխարհ, կրթահամալիրի Արևելյան դպրոցի արշավախումբը՝ Նառա աղջիկ ղեկավարի ղեկավարությամբ․ իմ ժամացույցով ստուգում եմ։ Է՜յ գիտի, հա՜․․․ հեծանիվս ներքևում է։ Այլ

Հրեշտակ Սոնուլիկի և Աշոտիկ Դավթի ամանորյա նախագծի կիրակի․․․

Որերորդ կիրակին է իմ կյանքում․․․ Ավելի հեշտ խնդիր՝ քանի՞ կիրակի-պատում կա իմ այս էլ 869 գրերում․․․ Արտասովոր կիրակի եղավ-սկսվեց՝ երեք անգամից, երեք իրար հաջորդող փուլերով, ես արթնանում եմ կեսօրին․․․ Համերաշխ,