Բայց ափսո՜ս որ
Դու հեռու ես —
Դու ուրո՜ւ ես
Արևառ…
Չարենց

Մեր Հասմիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ծնված մեր ծեսերի լաբորատորիան հե՞շտ առաջացավ-հայտնվեց, թե՞ ճիշտ ու ճիշտ Թումանյանի բանաստեղծական բանաձևով որոշված…

Մութն էր երկինքը. ոչ ոք չըտեսավ…
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։
Հ. Թումանյան

Այդպես և Աննա Երիցյան պարուսույց-ազգագրագետի «Ակների» ծնունդը՝ որպես բացահայտում։ «Այսօր «Ակները» Երևանում Հնդկաստանի դեսպանատանն էր: Ազգային մշակույթի ուսումնասիրությունները մեզ տարան բացահայտելու հնդկական մշակույթի գույները. մասնակից եղանք հնդկական հոլիին: Գույների տոնին մեր պարային շնորհավորանքից հետո մեզ մնաց միայն միանալ գունազարդման խառնաշփոթին»… Օրվա տպավորություններն է բերում սովորողների բլոգներից… «Էլեն Սարատիկյանը պատումը վերնագրել է ««Ակների» առաջին հոլին», իսկ Սոնա Փափազյանը՝ «Էս սիրո օր ա…», Միլենա Մարկոսյանն օրն անվանել է «Գունավոր կիրակի», Արփի Սահակյանն էլ հարցադրում է արել` «Իսկ քո գույնե՞րը…»:
Հուզվեցի այնպես, որ հիմա տեղս էլ չեմ գտնում… ընդհատվեց գիրս…

Հարավային դպրոցի նկուղի բարեկարգման աշխատանք:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

«Կրթամշակութային արշավներն ինձ եզակի հնարավորություն են տալիս իմանալ մեր եկեղեցիները, նրանց պատմությունը, մշակութային ու հոգևոր արժեքը: Ամեն անգամ  հայտնագործում եմ հետաքրքիր կարևոր տեղեկություն ու երջանկացած վերադառնում»Մարինեի անխոնջ գործունեությանը ուշադիր հետևում, նրա վերադառնալուն սպասում է Յուրա Գանջալյանը մեր. «Միշտ էլ սպասված են Մարինե Մկրտչյանի տեսաֆիլմերը: Յուրահատուկ զգացողությամբ է նա կարողանում տեսանկարահանող խցիկը ուղղել հենց այն քարին և հենց այնքան ժամանակով, որքան ես կուզենայի տեսնել իմ աչքերով»… Մնացածը Մարինեի ֆիլմում՝ որպես հեղինակային մանկավարժության տարածում, այս անգամ Բյուրական, Աղձք, Ագարակ ճամփորդությամբ…

Միջին դպրոցի 8-րդցի Ռուզան Մինասյանի յոթ հրաշալիքների բացահայտումը՝ իր ուսումնական կյանքում, ուսումնական գործունեության մեջ, այս շարքից է, ավելորդությունից ազատ, ինքն ու իր կյանքը փոխած, այլ դարձրած, իր որոշած, իր բացահայտած հրաշալիները… որ բերում եմ ամբողջությամբ… «Միջին դպրոցում ես ինձ համար բացահայտեցի յոթ հրաշալիքներ… Յոթ հրաշալիքներից են գրականության դասընթացները, քանի որ մեզ հնարավորություն է ընձեռվում ընթերցելու մեր ընտրությամբ գրքեր: Հրաշալիք են նաև կլոր սեղանները և հանդիպումները, քանի որ մենք ստանում ենք նորանոր տեղեկություններ և ծանոթանում տարբեր մասնագիտությունների և տարբեր մարդկանց հետ։ Նաև կրթական փոխանակումն է ինձ համար յոթ հրաշալիքներից, քանի որ մենք ծանոթանում ենք այլ դպրոցների հետ։ Հրաշալիք են ճամփորդությունները, քանի որ ճամփորդությունների ընթացքում ծանոթանում եմ իմ հայրենիքին։ Հրաշալիք է նաև մեր ֆիզկուլտուրայի դասընթացը, քանի որ մենք հնարավորություն ունենք ընտրելու այն սպորտաձևը, որը մեզ դուր է գալիս։ Բլոգավարությունը ինձ համար նույնպես յոթ հրաշալիքների ցանկում է, քանի որ բլոգավարությունը մոբիլ է և շատ ճկուն գործիք է։ Համակարգչով ուսուցումը յոթ հրաշալիքներից եմ համարում, քանի որ ավելի շատ հմտություններ ենք ձեռք բերում ՏՀՏ ոլորտում»:

Միջավայրի  խնամք: Հարավային դպրոցի նախակրթարան:
Լուսանկարները՝ Մարիամ Մնացականյանի:

Երբ կրթահամալիրում Նովրուզ է… Աշխարհում քանի՜ հարյուր մլն մարդ, այդ թվում՝ մեր անմիջական մահմեդական հարևանները՝  պարսիկները, ադրբեջանցիները, քրդերը, այս օրերին Նովրուզ են նշում-նշեցին… Քանի՞ այսպիսի նյութ կգտնեք, հեռու չգնանք, հայաստանյան 1385 դպրոցների, 29 բուհերի, 90 քոլեջների… ուսումնական պարապմունքներում… որևէ ձևով արտահայտված… Դիանա Նազարյանը և պարսկերենի խմբի սովորողներն են ուսումնասիրում տոնը

Այս գիրը-հավաքածուն, որ վռազ, որպես առավոտյան մութի ցող, աշխարհի իմ անկյունում երկու օր է իմ մեջ խմորվում էր… Գիտեք, շաբաթ ժամը 16-ից իմ ամենօրյա ճամփին կանգնած 12 հարկանի «Ալեքսանդր» հյուրանոցում էի՝ մասնակից-հատուկ հրավիրյալ «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության «Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժից գործոն» խորագրով փակ հանդիպմանը… Մասնակիցը հարգելի հարց հնչեցրեց կլոր սեղանին իմ խոսքից հետո՝ ձեր մանկավարժությունն ինչպե՞ս եք տարածում… Լավ կլիներ, ներկա կրթության և գիտության փոխնախարարն արձագանքեր հարցին… Չարեց: Իմ մեջ մնացել էր… Այսպես առաջացավ իմ գիրը, որպես ցող գիշերվա մթնում:

Գարնան սկիզբը համարեք, որ մարտին, այս օրերին, մեր մանկավարժության նորարարության բաց ճամբարով եկավ, մարտի 25-30-ի ճամբարային օրացույցի մանկավարժական պարտիզապուրակային նախագծերով… Ծառզարդարի+ծաղկազարդի ապրիլի 14-ի օրը՝ ծաղկունքի ու պտղաբերման փառաբանության, ծաղկազարդի տոնի ավանդական ծիսախաղերով, որպես երկրագործի տոնախմբություն… մինչև ապրիլի 21: Այսպիսով մեկ ամիս երկրագործությամբ ենք տարված. մեր այգիներում ենք, բակերում բազմապիսի, պուրակ-պարտեզներում, անմշակ հողերում, որ պիտի ծաղկեցվեն…

Ճյուղերից կերպարների պատրաստում: Հարավային դպրոց, 5-րդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1611

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթագիր, որպես իմ 1462-րդ գիր ընդհատված…

Վաղուց քաղաքական տեքստ չեմ գրել-ասել. իմ միտքը չի զորել սրան, չի սնվել այսքան… Ես հավատում եմ փաստաբան Վահե Գրիգորյանի հավաստմանը. մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում… 2008թ․մարտի 1-ի գործով

Մեր ապրած կյա՞նքն ենք որպես գաղափար կտակում…

Արդեն 67 երկիր է կողմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելուն… Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ բոլոր ժառանգորդ երկրներին կամ ոչ մեկին կոնկրետ… Իմ բարեկամ-ընթերցողը փոխանցեց Ավետիք Իսահակյանի՝

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝