Վիգեն Ավետիս հայտնի քանդակագործը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իր հեղինակած-ստեղծած, իր անունով՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի շնորհիվ նույնչափ հայտնի է դառնում-կդառնա ամեն օր, նաև հրաշալի ընկեր է ու … վարորդ, ինչպես ինքն է կարողանում դրսևորել այս մեր օրերում ավելի ու ավելի քիչ հանդիպող որակը։ Նա չթողեց՝ հանկարծ վրա հասած անձրևը թրջի Երևանի Գլխավոր պողոտայի՝ իր կառուցման օրվանից Կոնդի բարձունքը աններելի փակած փոստատան սպիտակ, բարձրահարկ շենքի մուտքի ծածկի տակ հավաքված սեբաստացիներին՝ ավագ դպրոցի նախագծման ընտրությամբ դասընթացի սովորողներին, դասընթացն ու Կոնդով թափառումը նախաձեռնած մեր շրջանավարտ-ուսուցիչ Արևիկ Բալջյանին… Կեցցե՛ս, Վիգե՛ն, ինձ մեղավոր կզգայի. ուշանալը իմը չէ…

Կեցցե նաև Քնարիկ Ներսիսյանը՝ կրթահամալիրի գեղարվեստի ղեկավարը, որ  հրաշալի՞ փոխանցեց, Վիգեն, թաց Կոնդ, թաց երկխոսություն, գրկախառնություն «Ուրիշ քաղաքի հետ» տրամադրությունը տեսաֆիլմով… Շատ չե՞նք սպասի, Արևիկ ու ընկերներ, ձեր բլոգային պատումներին։ Իսկ Վիգեն Ավետիսը, օհո՜, կոնդեցի է նաև. մի երկար ժամանակ, մինչև 2005թ. ընտանիքով ապրել են Կոնդում…. Վիգենի մեքենան հարմար միջավայր է արդեն Երևանում գտնվող իտալացի ճարտարապետ մեր գործընկեր Ռոբերտո Ռավալիի աշխատանքային շաբաթի հետ կապված մանրամասները ճշտելու համար…

Կոնդում լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Արսեն Աղաջանյանն ու իր՝ ազատ կրթական միջավայրի ու զրույցով քայլքի ղադրն իմացող Քրիստինե կնոջ հետ, կեցցեն, հրաշալի հնարավորություն տվեցին իրենց այցով բաց-անաչառ հանրային մոնիտորինգի ենթարկելու կրթահամալիրում մեկնարկած մանկավարժական նորարարության-բարեկամության ճամբարը… Արսենը՝ մեր լավ բարեկամը, Ծաղկունքի բաց դպրոցի հիմնադիրը, աշխարհ տեսած գործարար, ֆիլմարտադրությամբ երկար շրջան տարված, տպավորված էր։

Սոֆյա Գրիգորյան երաժիշտ ուսուցիչը կեցցե․ իր թոռնիկ-սեբաստացի, Դավիթ Բլեյանի դասընկեր Ալեքս Ֆրանգյանի այս արձագանքով կյանք տվեց իսկական արձակուրդային-կոմիտասյան շրջանի «Համերգ տանից» նախագծին ուսումնական։ Նախագծի համակարգող-նախաձեռնող Լիլիթ Առաքելյանին փոխանցեմ այս առիթով Շուշան Բլեյանի հիացմունքը…

Շուշանի երևանյան համերգի օրն ու տեղը հայտնի է՝ 2019 թվի ապրիլի 17, կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահ։ Երեկ ճանապարհին հայտնի դարձավ նաև 24-ամյա հրաշալի, Ղազախստանից եկած դաշնակահար Միքայել Ամյանի ու ջութակահար Գևորգ Վարդանյանի համերգի օրն ու վայրը՝ կրթահամալիրի համերգասրահ, մարտի 29-ին, ժամը՝ 14։00… Վիգեն Ավետիսի հայտնաբերած տաղանդավոր երաժիշտների հրաշալի բաց համերգին համեցեք, սեբաստացի-ոչ սեբաստացի, գրանցվեք կրթահամալիրի երաժշտության ուսկենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի՝ մասնակիցների ցուցակում…

«Սեբաստիո» համույթի պարապմունք մանկավարժական ճամբարում:

Սենսեյ Հայկուհի Հովհաննիսյանը հրաշալի օգտագործում է մանկավարժության նորարարության ճաամբարի հնարավորությունները՝ իր հեղինակած մարմնամարզական համալիրը կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակներին հետևողական յուրացնել տալու համար․ իսկ դաստիարակների մանկավարժական լաբորատորիայի ղեկավարը իր մեդիայով այն ներառական է դարձնում հանրապետությունով մեկ…

Մերը, որպես առաքելություն, մեր հեղինակած մանկավարժության շարունակական-անընդհատ տարածումն է, հատկապես երբ ֆիզիկական միջավայրում սովորողների արձակուրդները ուսումնական ճամբարում լիարժեք շփման հնարավորությունները բազմապատկում են հրաշալիորեն… Հնարավորություն, որից տեսեք՝ ինչ շնորհքով օգտվում են կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի տարատարիք սովորողներն ու այցելում, օրը ուսումնականացնում Հայաստանի ագրարային համալսարանի, այս անգամ Էջմիածնի, Ոսկեհատի խաղողագինեգործոության գիտական կենտրոնում…

Մանկավարժական ճամբարի հրաշալի հնարավորություններից օգտվելու պատրաստված տեսանք նաև մայրենիի մասնագիտական խմբին․ առաջնորդ ուսուցիչ Մարիետ Սիմոնյանն իր ընկերների հետ այս անգամ կենտրոնացել է հեղինակային կրթական ծրագրով 9-րդ դասարանցիների ավարտական գնահատման ամբողջացման, քրիստոնեական-մշակութային նախագծերով ձեռքբերումների ներկայացման-հանրայնացման ուղղությամբ…

Հրաշալի օր իմ գրով, գրում… ասում եմ ես ու կնքում որպես առաջին տող՝ վերին գիրը՝ Հրաշալի ես, օ՜ր, իրականում, իմ գրում…

Ես դեռ 8 րոպե 40 վայրկյան պիտի անցկացնեմ Արևմուտքի դպրոց-պարտեզի 2-ից 4 տարեկանների հետ… Անընդհատ գործող մեր 14 խմբերը ինչպե՞ս կզգան 5 տարեկան դարձածների առանձնացումը իրենցից…

Իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալին կրթահամալիրում է: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1612

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրիկ, դու քեզ խելոք չես պահում

— Դավիթ, դու սրիկա ես,- զայրացած է մայրիկը… Դավիթը չի թողնում՝ լողանալուց հետո ականջները սրբի, դեղը չի խմում, որքան էլ՝ այն քաղցր է մոշի հյութի պես… Ամբողջ գիշեր մորն անհանգիստ

Նայում եմ, նայում, դեռ չի՜ լուսանում…

Էլ ի՞նչ արարողապետ՝ էն էլ հեծանվի վրա, տարածաշրջանում հայտնի կամրջաշինարար, որ օրվա երկրորդ կեսում չստուգեր հարսանիքին մասնակից բոլոր երաժշտական խմբերի պատրաստությունը, մայր դպրոց-մեդիակենտրոն ճանապարհին չայցելեր գեղարվեստի կացարանի դաստիարակ կենվորներին՝ բոլորը

Մեռելոց, որ ջնջում է, մեռելոց, որ կտրում է, մեռելոց, որ դառնում է մեկնարկ

Մեռելոցը ջնջում է օրվա գրերի սահմանները բոլոր, դառնում մեկնարկ «Սա Բջնիին է, հայրիկ» ուղևորության` օգոստոսի 19-ի, 20-ի գրերի. ես վերադարձել եմ Բջնի իմ գործուղումից: Իսկ մինչ այդ եկեք մեր հայտնի