Կրթահամալիրի տարատարիք նախագծային՝ մեդիա-TV-ռադիո-ԶԼՄ-բլոգային խմբերի հետ իմ հանդիպում-քննարկում-զրույցները ոչ միայն չեն ավարտվում, այլև դառնում են իմ կյանքի անբաժանելին։ Եվ դա լավ է, հետաքրքիր է… Դատելով ընթացքից, արձագանքներից, մասնակիցների ձայնից, տեսքից, գույնից, աշխույժից, իսկ սովորողները պիտի որ ավելի անկեղծ լինեն, քան մեծերը, հանդիպումները հետաքրքիր են նաև նրանց։ Քանի որ կրթահամալիում ընդունելությունը, սովորողներով համալրումը շուրջտարի է, հանդիպումներում քիչ չեն լինում սովորողները, որ ինձ այսպիսով ավելի լավ են սկսում ճանաչել։

Նախագիծը հենց դրանով է նախագիծ, որ ուսումնական պարապմունքից տարբերվում է և՛ անցկացման ձևով ու տեղով, և՛ բովանդակությամբ, և՛ մասնակիցներով, և՛ կազմակերպմամբ։
Հինգշաբթի օրը ես Արևմուտքի դպրոցի պարտեզում էի՝ բացօթյա հանդիպման, հանգրվանով նշանավոր դարձող քարափին՝ իր բարձունքով։  Տեսանյութը հիմա իմ գրում հրապարակելը կօգնի՞ այս նախագծային շարքին հետևողներին։

[youtube https://www.youtube.com/watch?v=D6OtJcQGTCk]

Ուրբաթ արդեն փակ տարածքում էի՝ Ավագ դպրոցի նախագծային խմբի հետ, ծեսերի նորաբաց լաբորատորիայում, Անգելինայի խոստացած կանաչ-անուշ թեյի սեղանի շուրջ… «Սուրհանդակ» ռադիոյի արձագանքն էլ այսպիսին է լինում ու Սեբաստացի TV-ի ֆոտոշարով։

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/594201567″ params=”color=#ff5500&auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&show_teaser=true” width=”100%” height=”166″ iframe=”true” /]

Եվ վերջապես, եկող ճամբարային շաբաթվա գլխավոր հոգս-ուրախությունը կրթահամալիրի նախակարթարաններում՝ Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի, ՀարավիՔոլեջի, 2-5 տարեկանների խմբերից 5 տարեկանների՝ 2014թ. ծնվածների առանձնացումն է, ու խմբերի համալրումը մեր դռները, պատուհանները թակող, ծանոթներ փնտրող, աշխատող երևանցիների 2-4 տարեկաններով։

Տանել չեմ կարողանում հերթերը։ Խոստացել եմ, խոստմանս տերն եմ. յուրաքանչյուրը, որ սահմանված կարգով, ազատ-գիտակցված կընտրի կրթահամալիրը իր, իր երեխայի ուսուցման համար, նրա առաջ արհեստական, տեխնիկական, կազմակերպական խոչընդոտներ չեն լինի։ Որքան էլ մեր ընդունելությունն անընդհատ է, բայց հատկապես 5-6 տարեկանների, 9-րդ դասարանն ավարտածների և դասարանից դասարան փոխադրվելիս այլ դպրոց տեղափոխողների համար իներցիայի, ավանդույթի ուժով ընդունելության հիմնական շրջանը առջևում է մինչև սեպտեմբեր։ Այս քայլերով մենք նաև ժամանակ ենք շահում հեղինակային կրթական ծրագիրը բանգլադեշյան պարփակումից դուրս բերելու, կրթական բաց ցանցով բնակչին մոտեցնելու համար։

2-4 տարեկանների ծնողական սեմինար-պարապմունք Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցում։ Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի

Իսկ այսպիսի կրթական ցանցը առանց հանրային աջակցության՝ սովորողի, ծնողի՝ կրթական այլընտրանքի  գիտակցված իրավունքի, դրա պաշտպանության, առանց քաղաքային իշխանության, կառավարության աջակցության, չի հասկացվում… Ինչո՞ւ է կրթական ցանցի գործը սոսկ մեր՝ իմ ու կրթական ծրագրի հեղինակ իմ ընկերների գործը. իրավիճակ չի՞ փոխվել։ Մենք, ես վճռական հայտարարում ենք, որ խտրություն չենք հանդուրժի պետական կրթական ծրագրի և նրա այլընտրանք, հայաստանյան ծնունդ մեր հեղինակային կրթական ծրագրի՝ Բլեյանի մանկավարժության միջև։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1609

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,

Մեզ կարգի բերելու ժամանակը

Ընտրական կոշտացող հռետորաբանությունը, որ ագրեսիայի է հասնում, նախընտրական քարոզարշավին հանձնված TV-ներով, սոցցանցերով, ուղիղ եթերով քեզ մեկ է՝ մի տեղ, մի ձևով բռնում է… խոշտանգում… Սրան հետևել, որպես ընտրող՝ չի լինում,

Խնդիր ասեմ՝ լուծեք։ Ե՞րբ Կոմիտասի ձեռագրերն աճուրդով կվաճառվեն, ինչպե՞ս…

Լավ է, որ վերականգնվում է կապն օրագրի իմ ընթերցողի հետ. հարցերն ուղիղ իմ էլեկտրոնային փոստով, ֆեյսբուքյան էջով թե ձեր միջոցով փոխանցված, առերես՝ հեծանվային, գագաթ բարձրանալիս թե ոտքով ճամփորդելիս կրթահամալիրի Բանգլադեշում,