Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. «Ավետիս» ռադիոբլոգ։

Հարցազրույցից մի հատված՝ նախագծի ղեկավար Երանուհի Խլղաթյանի սղագրմամբ։

Տիա՛ր, Դուք ունեք ամենօրյա գիր։ Ո՞մ է այն հիմնականում ուղղված։

— Եթե դու կարդում ես՝ քեզ, ազատ ընտրության հարց է։ Ես դրա համար մեդիան շատ եմ սիրում, որովհետև հանդիսանում է մարդու գիտակցված իրավունքի պաշտպանը։ Բացում կարդում ես, դու չկարդացիր՝ ընկերոջդ ես հրամցնում։ Մեդիան իրական մի ցանց է, որով կրթություն է հոսում, տարածվում։ Տարածողը դուք եք, ես եմ, որը շատ կարևոր գործ է։ Ի վերջո մենք ինքնակրթվում ենք ամեն պահ, վայրկյան։

Ինձ գրասեղանի մոտ տանելու շատ առիթներ կան։ Մանավանդ հիմա, երբ կա Աստղիկը՝ իր ամենօրյա բացահայտումներով,  Դավիթը կա, որ լավ ընկեր է, իմ այլ աշխատանքները կան, գրքերը կան, կարդալը կա, երաժշտություն լսելը  կա։ Ես սիրում եմ նաև այդ ընթացքում պատշգամբով քայլել։ Վերջը քաղաքը կա, որ կարող եմ փախչել քաղաք, շատ բան կա անելու։ Եթե ես գնում եմ դեպի գրասեղան, ուրեմն  բան ունեմ ասելու և եթե բան ունեմ ասելու՝ նստում ու ասում եմ։ Դրանից ես շատ լավ եմ զգում ինձ, քանի որ դուք հնարավորություն ունեք կարդալու։ Եթե չլիներ համացանցը, պետք է վերցնեի ծրարներ, նամակը դնեի մեջը, ուղարկեի, մարդն էլ վերցներ պատռեր,  ասելով՝  ո՞վ է քեզ ասել, որ ինձ ուղարկես։ Չեմ ուզում քո անունը լսել։ Համաձայն եք, չէ՞։ Ես դժվարություն կունենայի փոխանցելու առումով, իսկ այսպես մեդիան կա, բլոգը կա, տեղադրվում է և վերջ, մնացածը թողնվում է ձեր հայեցողությանը։

— Տիա՛ր Բլեյան, կրթահամալիրում ո՞րն է Ձեր ամենասիրելի անկյունը։

— Ինձ հոգեհարազատ է կրթահամալիրի յուրաքանչյուր անկյունը։ Ճիշտ չի լինի մեկը առանձնացնելը։Կրթահամալիրի սիրելի անկյունները ես ինձ հետ «տանում եմ»  այնտեղ, որտեղ լինում եմ։

Դու պետք է գոհ լինես քո աշխատանքից, միջավայրից, ստեղծածից։ Հարկավոր է միմյանց հետ քննարկել, հասկանալ անելիքը, որ առաջընթաց լինի։ Բարեկարգ միջավայրը մենք ստեղծում ենք, որ մեր ինքնագնահատականի վրա ազդի։ Շա՜տ կարևոր է ինքնագնահատականը։ Դու պետք է գոհ լինես քեզնից, քո ստեղծածից։ Մեզ պետք է միանան միայն աշխատող մարդիկ, ծույլից՝ հեռու։ Ապրիլյան անելիքները շատ են։ Ապրիլի 5-ին  Սոնայի, իր մայրիկ Լիլիթի համերգն է, որին անհամբեր սպասում եմ, ապրիլին Լիլիթը ունի նաև առանձին համերգ, որին կրկին սպասում եմ։ Լիլիթը, գիտեք, իմ մեծ աղջիկն է։ Նա երաժիշտ է, կատարող, սեբաստացի։ Այնուհետև Շուշանի համերգն է։ Նա վերադառնում է Վիեննայից, տասը օր անցկացնելու է Երևանում և գալու է համերգով։ Ես մտածում եմ, որ մի մեծ հավաքական համերգ էլ կարող ենք սեբաստացիներով կազմակերպել։

Միջավայրի բարեկարգումից խոսելիս, մենք չենք կարող չանդրադառնալ Արևմտյան դպրոցին։ Ես առաջարկում եմ, որ այս քարափի կողքով ձգվող երկաթե խողովակները գետնի տակով անցնեն։ Ուզում եմ պայմանավորվենք, որ մինչև ապրիլի 14-ը դա լինի, որ ապրիլի 14-ի ծառզարդարին մեզ չխանգարի, ու տեսնենք ո՞նց է ավելի լավ՝ էսպե՞ս, թե՞՝ էնպես։ Մջավայրի հանդեպ պետք է ուշադիր լինել, այն անընդհատ ավելի հարմար պետք է դարձնել, որ գրավի։

— Տիա՛ր Բլեյան, յուրաքանչյուր դպրոց ի՛ր յոթ հրաշալիքն է ունենալու, թե՞ ողջ կրթահամալիրում է լինելու յոթ հրաշալիք։

— Ամեն ուսումնական կենտրոն կարող է ունենալ իր յոթ հրաշալիքը, յոթ հրաշալիներ, որ 2019- ին մեզ միավորելու են որպես զարգացնող, տարածող, ընդարձակող  գործունեություն։ Արևմուտքի հրաշալիներից քարափը՝ իր բարձունքով, շատ մեծ գործ է, ջերմատունը, որը նաև կոգևորի, որ Հարավն էլ ունենա։ Սրանք մեր ամենօրյա աշխատանքներն են, որոնք միտված են միջավայրը ավելի ներառող դարձնելուն։ Յոթ հրաշալիների ստեղծումը պետք է դառնա ուսումնական նախագիծ, որի հանրայնացմանը, մշակմանը, արդյունքների հրապարակմանը պետք է մասնակցեն սովորողները։

Գիտե՞ք՝  Չարենցն ասում էր՝ «Քո՛ւյր իմ, վայրկյանը սրբազան է, բռնկում ու մահ, կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա»։ Գիտե՛ք, որ օրվա մեջ, պահի մեջ բռնկում ու մահ կա, օրն ու պահը եթե ապրենք որպես բռնկում, ստեղծագործություն՝  ի՞նչ կլինի։ Եկեք հրաշալիների թիվ չնշենք, նշենք հրաշալիներ։ Պարզապես յոթով մենք կարևորում ենք ինչ-որ բաներ, որ գուցե այս տարի սկսելը երաշխիք ունի, որ շարունակություն, երջանիկ ավարտ կունենա, կկարողանանք կառուցելի դարձնել։

Մանրամասն՝ տեսանյութում։

[youtube https://www.youtube.com/watch?v=hx-bq0veK7w?wmode=opaque]
[youtube https://www.youtube.com/watch?v=D6OtJcQGTCk?wmode=opaque]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թաղամասը կդառնա Բանգլադեշի եդեմը…

Աղբյուրը՝ a1plus.am Մայրաքաղաքի երկու դպրոցների միջեւ կոնֆլիկտ է ծագել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը որոշել է Կրթական պարտեզ ստեղծել առանց պատերի, մինչդեռ հարեւան 181 դպրոցի տնօրինությունը պարտեզի հենց դիմաց պարիսպ է ուզում կառուցել։

12-ամյա պարտադիր կրթություն. աշխատանքի՞, թե՞ կրթության իրավունք

ԿԳ նախկին նախարարը սովորեցնելուն դեմ չէ: Բլեյանն ուղղակի տրամաբանություն չի տեսնում` ինչո՞ւ որոշվեց մտցնել 12-ամյա կրթությունը` այն էլ պարտադիր: Կրթության նախկին նախարարը նկատում է` դրա համար նախ ժամանակ էր հարկավոր.