Դավիթն արթնացավ ժամը 4-ին. նրա ննջարանի պատուհանից ոնց որ հիմա դուք՝ իմ գրին, երկինքն ու լուսինն են պատուհանից պայծառ-անմիջական կախված, երկնագույն և մուգ կապույտ փուչիկների նման: Մենք սիրում ենք նայել երկինք, երկար սքանչանալ լուսնի խաղով երկնքում, երբ միայն ինքն է, որ քեֆ է քաշում երկնքում:
– Լուսինն Օ-ի է նման… Օղակի է նման:

Հետո մենք տեղափոխվում ենք իմ անկյուն, որտեղից մշտադիտարկման առարկա է դառնում լուսավորված եկեղեցին…
– Ուզում եմ երաժշտություն լսել…
Եվ լսում ենք: Գիշերվա ժամը 4-ին: Դավիթն ընկղմվեց իր խմբի երաժշտական խաղերի աշխարհը…
– Վա՜յ, տիկին Սոֆյան, ընկեր Կարինեն… Գոհարը…

Դավթի հարցն է սիրելի.
– Ե՞րբ եմ գնալու կուկուներիս մոտ… Այսպես եմ գրկում ես նրանց…
Ու ցույց է տալիս, ծամածռություններ անում…
– Մայրի՛կ, արի իմ կուկուների հետ աշխատի, մեր խմբում դաս տուր, մեր տետրերը ստուգի, ինձ հետ խաղա…
Նեղանում է լուրջ.
– Մայրի՛կ, ուրիշների տետրերը մի՛ ստուգի, դաս մի՛ տու…
Բոլոր տառերը ճանաչում է. մեկ էլ՝ էկրանին մատով ցույց կտա.
– Սա «տ»-ն է, «տ»՝ տուն, «բ»՝ բետոն…

Դավթի սիրած զբաղմունքն է «Այբուբեն» թերթելը. մի տեսակ զմայլվում է մեսրոպյան տառերով…

Դավիթը խորն է քնում: Իմացա, որ այսօր արթնացել է առավոտյան 10-ին մոտ՝ դժվարությամբ: Էլի մորաքույրն է փրկել: Այս անգամ էլ:

Պատկերդ ջրի մեջ տեսա,
Գնացիր,
Գետի հետևից ընկա:
«Սպասող մարդու օրագիր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիշերն աշխատելու համար է, հայրիկ

Արտակարգ, թարս իրավիճակ է իմ օրագրում. Դավիթ Բլեյանն էլի համարյա ինձ հետ է արթնանում՝ գիշերը 3.00-3.30-ի արանքում, երբ ես համակարգչի առաջ նոր-նոր եմ սկսում իմ առօրյա գիշերային աշխատանքը… – Արի

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց

Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ

Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ