Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները, ինձ հրավիրել են «Ռոսիա մոլ»-ի բացմանը, որը կայացավ մարտի 5-ին, ժամը 14:00-ին: Շաբաթ է, ես գիտեք, այլ անհատական պլանով եմ շաբաթ օրն աշխատում, որոշեցի Դավթի հետ առաջիններից մեր ընտանիքում, կրթահամալիրում, Երևանում, մտնել իմ աչքի առաջ երկար ժամանակ կառուցվող-ստեղծվող առևտրի ծառայությունների կենտրոն… Ես չգիտեի, որ կհայտնվեմ լրագրողների ուշադրության կենտրոնում, որքան էլ երբեք ուշադրության պակաս չեմ զգացել… Դավիթ Բլեյանն էլ հա´ ձեռիցս քաշում էր՝ ինձ մետրո էր տանում. Ես խոստացել էի զբոսանք մետրոյով ու այցելություն Արևիկ Տատինցյանին… Այս տեսազրույցը պիտի որ կիրակի օրով ծանր չլինի լսելը…

Ինչո՞ւ օպերատորը համառորեն կադրից դուրս է թողնում Դավթին, որ իր ազատությամբ-ինքնաբուխությամբ հաստատ շատ ավելի դիտարժան էր, քան իհարկե, առևտրային միջավայրում կաշկանդված՝ ես… Դավիթը՝ խոսափողը իմ ձեռից փախցնող, Մոլ-ի հատակին հանկարծ գլորվող, շարժվող աստիճաններից բարձրացող, հանկարծ հյուրասիրվող… Արմինե Աբրահամյանը՝ իմ կինն ու Դավթի մայրիկը, բազմազբաղ էր երեկ, ուստի չկարողացավ իր ներկայությամբ պատվել այս քաղաքային իրադարձությունը. Արմինեն պատրաստվում էր Դպրոց-պարտեզի ուտուշ-խմուշին՝ «Կովկաս» համալիրում, որ Թադևոսյան Աշխենի երկար շրջանի պատրաստությունն էր… Ես ու Դավիթը լավ զբոսնեցինք մետրոյով-քաղաքով-այգիներով, Արևիկ-Տաթևիկի հետ հասցրինք կարճ ու կարևոր ժամանակ անցկացնել, այնքան հոգնեցինք, որ շաբաթ իրիկունը պատսպարվեցինք միասին տանը: Ի՜նչ հետաքրքիր է Դավթի հետ: Երկուսով այնքա՜ն հայտնագործություններ արեցինք. Դավթի հարցախեղդը զարգացնող է, իսկ իրիկնային խաղաղությունը, որ պարգևեցինք միմյանց՝ որպես նվեր, հայր ու որդի, ոչ միայն չի գնվում, այլև Աստծո նվերն էլ չի, պարզվում է, որ ակնկալես…

Խոր Վիրապում:
Լուսանկարները՝  Իվետա Ջանազյանի:

Արևիկն, ի դեպ, չգիտի, բայց արժանացել է Էմմա հորաքրոջ «Հոգատարություն» մրցանակին՝ Դիջիթեք 2016-ին Բլեյան-Թադևոսյան-Հովհաննիսյան սեբաստացիների ներկայացրած աշխատանքներից… Քույրական հոգատարության ծնունդ է ստացվածը: Մրցանակը ես հատուկ ակնածանքով կհանձնեմ Խարբերդում, մարտի 7-ին սպասվող ընտանեկան արարողության ժամանակ:

Գարնանային Վրաստան. Վարձիա քաղաք-ամրոց,
Ախալցխայի Ռաբաթ ամրոց:
Լուսանկարները՝ ճամփորդների:

Որ ընթերցողի հայացքը Երևանում նորաբաց «Մոլ»-ին դառնա ամբողջական, ես առաջարկում եմ դիտել, լսել և՛ Հրանտ Բագրատյանին, և՛ Խաչատուր Սուքիասյանին… Ընտրությունը, մոնտաժը Ա1+-ինն է, ոչինչ չես անի…

Էկոհայրենագիտական ճամբար Դիլիջանում։
Լուսանկարները՝ Շոթա Թորոսյանի, Մարթա Ասատրյանի:

Կիրակնօրյա ընթերցարան

#604

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր շաբաթ օրվա, որ պատմելդ գալիս է․․․

Աշխատանքային հագեցած օր Հերմինեի քաղաքում, Սմբատի Տավուշի մարզում։ Ո՞վ կմտածեր, որ օրվա եղանակի մասին չեն հոգացել իմ աշխատանքային ընկերները, հրավիրող կողմը, ու օրը միգամած-անձրևոտ կլինի․․․ Անձրև ես սիրում եմ, ու

Փոստ-գիր. այսպիսի՞… Այո՛…

Հային անհրաժեշտ է գործել, լավ թե վատ, նա ամեն ինչ անում է, եւ կարող է պատահել, որ ոչ մի ազգ այնքան կրթության ու դաստիարակության կարիք չունի, ինչպես հայը, որի համար

Բարձունքում գտնվողի ու միշտ բարձունք հավաքողի գործը ընկերով են անում…

Արագածից իջածի փորձով եմ ասում։ Լեռներից հեշտ չեն իջնում առօրյա, որքան էլ ես անցումների մարդ եմ հայտնի… Տպավորություններն էլ հետը՝ ինչ ուսապարկում խցկել էի, երեկվա գրում, որպես տեղեկություն, փոխանցեցի, հասա՞վ…