Հարցազրույց Factor tv-ում։

Factor.am-ի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

– Պարո՛ն Բլեյան, Կառավարությունը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ քայլեր չի անում: Դա այլևս իշխանության համար անհրաժեշտություն չէ՞:
– Ես շատ կուզեմ, որ Կառավարությունը միշտ գործի որպես հրապարակի կառավարություն, այն շարժման, որն ապրիլին իրեն Կառավարություն դարձրեց: Հակառակ դեպքում չի հասկացվում, թե այդ ծրագիրն ով պետք է իրագործի. ամեն ծրագիր հմայիչ է իր իրագործման մեջ:

– Ամեն դեպքում, սահմանադրական փոփոխություններ պե՞տք է իրականացվեն, թե՞ այս փուլում դա հրատապ չէ:
– Չի կարող չիրականացվել, որովհետև դա մի փաստ է, որ հանրային գիտակցության մեջ դրա կարևորությունն արձանագրվել է, որ այդ Սահմանադրությունը կարված է եղել նախկին իշխանությունների համար և չունի այդ լեգիտիմությունը, որ հասարակությունն իր բոլոր ուժերով չի մասնակցել այդ Սահմանադրության ստեղծմանը:

– Ինչպե՞ս եք վերաբերում իրողությանը, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը:
– Երբ քրեականացվում է արցախյան 30 տարվա պատմությունը և բերվում է մի միջադեպ՝ Մարտի 1-ը, որը կարող է առնչվել բոլորին, և յուրաքանչյուրը կարող է այդ գործով անցնել որպես վկա, որպես մեղադրյալ: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ը քաղաքական է, այս փուլում քրեականացումը՝ առանց Սահմանադրական դատարանի ներգրավման, առանց իրավական հարթությունում առաջացած հարցերի քննարկման, մինչև վերջ պարզման, մեզ կներքաշի վերջը չերևացող գործընթացների մեջ: Արդարադատությունը մի կարևոր պայման ունի, այն պետք է նստի հանրային գիտակցության մեջ, հանրությունը պետք է համաձայն լինի իրականացված որոշման, դատավճռի հետ:

– Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործով քննչական մարմինների գործողությունները հակասությո՞ւն ունեն հանրային ընկալման հետ:
– Քննչական այն նույն մարմիններն էին, որոնք 10 տարի չէին կատարում, չէ՞, բայց կար այդ քրեական գործը: Այսինքն՝ կար հանձնարարություն՝ չկատարել, հիմա կա հանձնարարություն՝ կատարե՞լ: Ես ինչո՞ւ պիտի հավատամ այդ մարմիններին:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվի:
– Բայց դա արդեն անհետաքրքիր է դառնում, որովհետև 30 տարվա իր սխալներով ու ձեռքբերումներով, իր հերոսներով, իր կարևոր դեմքերով… այս 30 տարվա ձեռքբերումները եղե՞լ են, թե՞ ոչ։ Ուրեմն՝ այդ ձեռքբերումների գլխին կանգնել են մարդիկ, չեն կանգնել…
Երեկ հերոս էր, այսօր՝ հանցագործ։ Այդ անցումները վտանգավոր են, կարող է՝ չմարսվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լրագրող՝ Արմինե Ավետյան

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=PAnBf6nxPjw?wmode=opaque]

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

25-ամյա անկախությունից հետո մեզ պարտադրում են ճշտել՝ «ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք». Աշոտ Բլեյան

ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրվել է հայտարարություն «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» թեմայով շարադրության միջազգային մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանում ռուսերեն ուսուցմամբ դասարաններում և դպրոցներում սովորողները:

Մեջքով դեպի դրախտը՝ դրախտի ոչնչացումը… տեսե՛ք…

Ծովակալ Իսակովի պողոտայից աջ եմ թեքվում հեծանվով այնտեղից, որ ավարտվում է Ամերիկայի դեսպանատունը, սկսվում Խորհրդային Հայաստանի 30-ամյակին նվիրված հուշարձանը, ու հայտնվում եմ Հրազդանի կիրճում… Սա՝ օրվա վերջում, տուն գնալիս… Հետո

Գիտության ասպարեզում դեռևս աշխատող մարդիկ էնտուզիաստներ են. կարծիքներ՝ ուղեղների արտահոսքի մասին

Աղբյուրը՝ tert.am Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը գտնում է, որ վերջին տարիներին պետությունը ցանկանում է գիտությունը խթանել, սակայն հարց է, թե կատարված աշխատանքները որքանով են բավարար։ «Մասնավորապես՝