1921թ. մայիսին ք․ Երևանում գրված «Ութնյակներ արևին»-ը, նրանցից յուրաքանչյուրն ու ամբողջը միասին… Չարենցը հենց մեր այսօրվա՝ 1000-րդ ու ամբողջ գրի մասին-համար է՞ գրել… Ա՛յ, օրինակ…

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բաց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը ալ, նարնջագույն, վառքը կարմիր,
Ողջը հրաշք ու խնդություն արեգնածին.

Ինձ ուրիշ բան այսօրվա համար պետք չէ․ միայն իմ ապրիլյան խտացող օրացույցով որոշված առօրյայի մեջ կարողանամ տեղավորել «Հանրային դիվանագիտություն» ստեղծագործական խմբի շրջայցը ինձ հետ, «Սիվիլնեթի» ուղիղ եթերը, «Հյուսիսափայլ», «Սպուտնիկ Արմենիա» ռադիոների հաղորդումները… հանդիպումներ կրթահամալիրի հարթակներում, նախագծերի ու նախագծային քննարկումներ, ուղիղ եթերներ…

Իսկ այ, Դավիթ Բլեյանը, որ ծնվեց-եկավ-կա իմ գրի՝ 1000-րդ հոբելյանականի ու ողջի՝ գիր-փաթեթի գլխավոր հերոսը՝ գերազանցելով ինձ խելքով-շնորհքով-հայտնիությամբ, արթնացել ու…
– 1099 անգամ ասեցի՝ ինձ շոկոլադ տվեք՝ ուտեմ, ուշքի գամ, հետո կխոսեք վրաս, չլսեցի՞ք, վա՜յ…
– Դավի՛թ, մի անգամ էլ որ ուզես…
– 1100, 1101… հազար ծիծիլիոն… Քանի՞ անգամ ասեմ՝ շոկոլադս հիմա՜ բերեք…
Ծիծի-ն ուրիշ տեղ կտանի, էս խայտառակության դեմը միայն շոկոլադը կառնի… Արմինեն 3-րդ ձայնի իր պարտիան ունի ցանկացած իրավիճակի համար…
– Հոր տղան ա, էսքա՜ն նման… Տիար ջան, քո մայրը քար էր՝ քեզ դիմացավ, ես իմ 100 (Արմինեինը միշտ ամենափոքր եռանիշն է) խենթերի հետ, իմ թույլ առողջությամբ ձեզ ո՞նց եմ դիմանալու…
Ասում է, բայց տեսեք՝ 1000 գիր-օր-պատմություն անցկացրեց…

Օրերը տոթ, ձիերը վառ, վազքը խելառ:
Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.-
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան

Հա, այսպիսի բաները առանց 1001-ի հոբելյարին տոնական նվերի չի լինում… Եկե՛ք, հարազատ մարդիկ, կդիմեր Մարիետ Սիմոնյանը, այս օրը էսպես բաց թողնենք՝ իր վազքով խելառ թող գնա… 1001-րդ օրը՝ նախագծային ուսուցման ապրիլյան շաբաթը՝ իր ուրբաթով-մեդիահամերգով-ապրիլի 7-ի աշխույժով, տորթ դարձնենք (շոկոլա՞դ եմ ուզում), հազարերորդ անգամ ասում եմ, որպես ուսումնական նախագծերի ինստալյացիա Հրազդան-Զանգուի մեր աջափնյա բնակարանում՝ կրթահամալիրի Բանգլադեշում… որ կավարտվի՞-չի ավարտվի, կշարունակվի 15:15-ի՝ Մարմարյա սրահում,  ապրիլի 7-ի տոնախմբությամբ՝ համերգ-նվեր-ձոնով, ապրիլի 8-ի՝ շաբաթ օրվա մեր հայրենագիտական

Կուզեմ՝ վաղը որպես համապատասխան նախագիծ տեսնեմ մեր կրթահամալիրի Բանգլադեշով մեր կրթական մետաքսի ուղիները՝ ճամփեզրերը մաքրված ձմռան-մարտի ոտի կոխան կեղտից…

Կուզեմ, որ Կարինե Մացակյանն ու Թամար Հարությունյանը քոլեջի աղջիկներով-տղաներով սկսեն «Կրթական պարտեզի» կրթական կասկադի գլխավոր էստրադայի նկարչությունը… Բարձրանան հարթակը, մաքրեն աղբից ու սկսեն նկարչությունը…

Հասմիկ Թոփչյանն ու նկարիչների իր խումբը սկսեն Արևելյան դպրոցի Հյուսիսային մուտքի-էստրադայի ձևավորումը…

Մայր դպրոցի պարտեզի ոռոգման նոր ցանցի, Նոր Գեղարվեստի նոր մուտքի ու նոր պուրակի նոր ավազանի աշխատանքները սկսվեն, Ագարակի հարավային ճակատի բարեկարգման՝ նոր լանջերի ստեղծման աշխատանքները մեկնարկեն…

Ինձ կանչեք-ձայնեք, մի անգամ ուզեք ու ես կհայտնվեմ… Կուզեմ, որ 1001-րդ գիրը այդպես՝ որպես նախագծային խճանկար կայանա հարթակային հաղորդումներով, կենդանի պատումներով… Այ, 1000-ի, 1001-իդ տարածքը տեղն է, ստեղծական սեբաստացիներ, ձեր հայրենաշինական-երկրագործական՝ պարտիզապուրակային նախագծերի Զանգվի՝ մեր պատասխանատվության աջ ափը ուրի՜շ դարձնելու համար։ Տեսնենք՝ ո՞վ է կարդում Տիարի 1000-րդ գիրը և ո՞վ է արձագանքում-մասնակցում 1001-ի ստեղծմանը։

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը տոթ, ձիերը վառ, վազքը խելառ:

– Էդ ես չեմ վախեցել… այլ Արմենը. քնել եմ Արմենի կողքը, որ գիշերը չվախենա…,- արդարանում-բացատրում է Դավիթը, թե ինչու այս գիշեր լուսնոտի ճանապարհը չանցավ։
– Ինչո՞ւ ես ուզում, որ ես զինվորի պես 5 րոպեում մտնեմ ցնցուղի տակ… Որ զինվորը վեց րոպե ա ցնցուղի տակ մնում, ի՞նչ ա լինում…
– Պա՛պ, պարտադի՞ր ա, որ ես ծառայեմ, չեմ ուզում զինվորական դառնամ…
– Չէ, Դավիթ, կդառնաս՝ ինչ կուզես. գիտնական-տիեզերագնաց ես ուզում, չէ՞… դարձիր… Բոլոր հայաստանցիները, տղաները, որ 18 տարեկան են դառնում, ծառայում են, ինչպես մեր Արման Բլեյանը, որ հիմա Արցախում` Հադրութում, ծառայում է, հո զինվորակա՞ն չէ…
– Որ չափահաս են դառնո՞ւմ, պապ…
– Հա, Դավի՛թ, թող էդպես լինի, որքան էլ այդ բառը չեմ սիրում…
– Ինչի՞ է էդ չափահասությունը 18-ում հասնում մարդուն, ես չե՞մ կարող 17-ում չափի հասնել…
– Հիմա ես հասած չե՞մ, պա՛պ… Դու ո՞ւմ հետ ես խոսում՝ չափը չհասի՞…
Հայր ու որդի, այսպես, նշանավոր ծիծաղում ենք… Քանի՜ գիր, քանի՜ օր… Զանգվի նման...

Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին

Explore More

Անակնկալ հանդիպում Նիցցայում

Աշխատանքային կիրակի Նիցցայում։ Տեսապատումի շարք։

Քշված հողմի կատաղությամբ…

Ուզում եմ Դավիթ Բլեյանի ուսումնական ողջ օրը ունենալ աչքիս առաջ՝ որպես ուղիղ միացում, առավոտ 8։30-8։40-ից, երբ ինձ թողնում է Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու կողմը, ես անցնում եմ Մեդիակենտրոն, ինքը Արմինեի հետ

Անշուշտ կանցնի պղտորումը, էլի վճիտ կլինի…

Նույն 4-ի և 5-ի արանքը՝ գիշերվա թե առտու, նո՞ւյն՝ արդեն վաթսունը գլորած բլոգավար Տիարը, նույն օրագիր-ինքնագի՞րը… Դադար եղա՞վ որ… Աշխատանք է՝ իր ռեժիմով անդադրում, հենց ծուլացար, պըրծ… Ուզում ես՝ գրի,