Չնկատեցի` ինչպես կիրակի եղավ, ու իմ գիրը՝ վեց օր շարքայինից հետո կիրակիի գիր, թվով 787-րդը դարձավ։ Հիմա ի՞նչ անեմ, հաղթահարեմ այս անակնկա՞լը, սովորական մարդկային ծուլությո՞ւնը, որ ինչպես մարդկային մի բան խորթ չէ ինձ․․․ Դադա՞ր առնեմ, այսօր-էգուց, ճամփորդեմ-լցվեմ․․․թափվեմ։

Թե ինձ հայտնի մեկ ընթերցողի համար գրեի, կընդհատեի որպես փաստ, թե անանուն-անհամար ընթերցողների․․․ Հրանտ Մաթևոսյանի նման՝ պիտի օրագիրը տեսնեի կիսաբաց, որևէ կարգավիճակով, սեբաստացու ծնկներին, էկրանին․․․վաղո՜ւց չի երևում․․․ թե դիտավորյալ տոնական մի թվի՝ ասենք 1000-րդ գրի նվաճման, որպես բարձունքի նվաճում․․․ Գիտեք, ես ամեն օր այն չեմ, այն չեմ ու բարեխիղճ ամենակարևոր՝ իմ աշխատանքում։ Գիր է գործ է։ Իսկ կրեդոն որպես խաչափայտ, որ ուղեցույց է դառնալու, չի թողնելու շեղվեք, որպես ներառականություն-բաց հասարակություն-հանրակրթություն, համարենք, ձևակերպված է հանրակրթության մասին օրենքով. «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք ….(հոդված 4, կետ 2.1), «….անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցություն…(հոդված 3, կետ 10.3)»։ Դոգման էլ, դոգմատիկ կյանքն է մեր` իներցիոն անշաժ-յոլան. վերջին ձևակերպումը Էմմա Իսախանյանինն է։

Հինգ տարեկան Դավթի շաբաթօրյա տրամադրությունը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ռազմամարզական ճամբար՝ հավեսի հանրգրվան․․․ Մարալ-Բուշ Լուսինեի այսօրվա նախագիծը, թե Հասմիկ Թոփչյանի 6-րդ դասարանցիների ներառման՝ երեկ մեր կրտսեր դպրոցներում  ինքնավստահ գործողների, այսօր․․․ Միջին դպրոց-Մայր դպրոցում․․․ կյանքով ներառման՝ Սևանի «Ժայռ»-ով, մեդիայով, ռազմամարզականով, ֆլեշմոբով․․․ Իսկ Յուրա Գանջալյանի անդրադարձը դարձավ կիրակիի վերջին գիր․․․ երբ կարդացի Մարգարիտ Սարգսյանի ու Մարթա Ասատրյանի պարզաբանումները` ուսումնական պլանի ինքնասպասարկման վերաբերյալ իմ առանձնացրած տողերին. «Կրթական պարտեզ նախագծային էջում կան և´ հերթապահ խմբերը՝ սովորողներ, դասավանդողներ, և´ նախագծերը, և´ աշխատանքը՝ ըստ օրերի և ժամերի։ «Տեխնոլոգիա» դասընթացի կազմակերպման մեջ, ըստ ուսումնական պլանի բաղադրիչների, ներառված են և´ բույսերի խնամքը, և´ տնային տնտեսվարություն բաղադրիչները»…․ Բա Կարինե Մացակյանի անհատական պլա˜նը՝ ամբողջական-հավես փոխանցող․․․ Այսօր-էգուց հենց սրանով եմ զբաղված լինելու. ներառվելու եմ ձեր ուսումնական կյանք, տարատարիք սովորողների և դասավանդողների` հրապարակված անհատական պլաններով։

«Ժայռ» ռազմամարզական ճամբարում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներն են:
Լուսանկարները՝ Մարալ Կարապետյանի:

Ներառման խնդիր ենք լուծում՝ կրթական պարտեզով, մեր թաղերով․․․ նախագծային ուսուցմամբ․․․ ո՛չ մի դոգմա այս ճանապարհին, ո՛չ մի  «երբե՛ք», ո՛չ մի «անհնար է», ո´չ մի «յոլա», ո´չ մի չափար-մեկուսացում, ոչ մի չներառվող բան․․․Բարի կիրակի։

#787

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ շավղից դուրս եկած ժամանակը… դժխեմ չդառնա…

Պահո՛-պահո՜, արևածագ է մեր տան պատշգամբից. մեր շրջակա աշխարհ Նորքի բլուրը որպես թատերական շիրմա օգտագործող արեգակը, տեսեք, ի՜նչ խաղ է սկսել պսպղուն… Ժամը 8-ն է առտու… Երեկվա իմ խաղաղ երեկոյից

Համեցեք ճամփորդության դեպի երևակայությամբ ոգևորված տիեզերք…

Իմ շաբաթն անցկացրի-ապրեցի մանկավարժական լաբորատորիայում. ի՜նչ հարմար-ներառող ակումբային միջավայր է այսպիսի մեդիակենտրոնը՝ մանկավարժական-հետազոտական՝ շփում-քննարկում-որոշում-հրապարակում ձևաչափով… Երեք սուրհանդակ—հրովարտակ—նամակ-որոշում՝ մեկ օրում. արդյունք է… որը չէր լինի առանց խորհրդի հարգելի նախագահի, կրթահամալիրի գրասենյակի,

Դե, զընգը, զընգը, զընգը, ջա՜ն… անպայման գարուն

Վահան Սերոբյանն իր Արև-քույրիկով, Տաթև-Սամվել հայրիկ-մայրիկով, այս տեսքով, ջա՜ն գառնուկ, ուր էլ գնան-գան, գալները բարի, գարունք են բերում… Տաթև աղջիկս, ընտանյոք հանդերձ հայրական օջախում՝ գերազանց է:       Լուսանկարները՝