Ես իմ օրն սկսում եմ ավետիսով։ Այդպես և ողջ գիշեր. քանի՜ անգամ Աստղիկը իր ճիչով-կաթի պահանջով մեզ արթնացրեց…

Ճերմակ-փափուկ ձյուն՝ իր ավետիսներով, իր ուրախությամբ… Տրտնջոց չլսեմ. ոչ մի ծպտուն… ուրախաբեր ձյուն է՝ բոլորիս, մեծ ու պստիկ ավետիսով… Սուրբ ծննդյան ավետիսների շարքը մեր ճամփորդական երգարանից առեք ձեռքներդ…

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետի՜ս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք ավետի՜ս,
Թոնիր վառեք, գաթա թխենք, ավետի՜ս,
Այդ գաթայից բաժին հանենք, ավետի՜ս…

Ավետիսի լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:

Պիտի սովորենք մեր գործի-տան-հանրային ճամփաները, մեր դռների մուտքերը, աստիճանները սիրով մաքրել… Շատ քայլենք, մեր շուրջը ճերմակ, տարվա մեջ այնքան քիչ պատահող աշխարհ է, ուրախանանք նրանով… Այս ուրախությունը բոլոր անհարմարություններն արժե, միայն մի քիչ ավելի հոգատար-ուշադիր-հասնող-նախաձեռնող լինենք… Միայն այն, որ ձյունն այս իր մաքրությամբ կառնի քաղաքը բռնած համաճարակի դեմը, միայն այն, որ ջրամբարները գարնան հալոցքի հետ ջրով կլցվեն, միայն այն, որ գարունը պայծառ կլինի… Ավետի՜ս… Որ այսքա՛ն սահադաշտ երեխաների աշխույժով կլցվի, քանի երեխա չմուշկի, դահուկի, սահնակի վայելումը կապրի… Ու Ձմեռ պապը նորից կգա իր ձմեռային պիտույքներով-նվերներով…

Ավետիսի լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ավետի՜ս…

Ձեր սնդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խնկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն աստված օրհնե, ավետիս:

Ձյուն՝ իր ճերմակով, ձյուն՝ իր փափկությամբ, ձյուն՝ իր մաքրությամբ, ձյուն՝ իր առատությամբ, ձյուն՝ իր հաջողությամբ… Դրսում եք, առանց հարցնելու, բոլոր տարիքների, կարգերի սեբաստացիներ՝ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ… Վայելեք, ներկայացրեք, նկարեք, մեր մեդիան թող ճերմակի։ Պատմեք ձյան ու ձնոտ օրվա մասին, ձյուն՝ ձեր ուրախությամբ, որ իմ այս ավետիսը օրվա վերջին գունեղ դառնա։

Ավետի՜ս…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1551

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց խտրության ու բացառության, առանց հետին մտքի… պարզապես…

Դավիթ Բլեյանը պատրաստվում է իր ուսուցման չորրորդ տարվա սկիզբը, թե երրորդ տարվա ավարտը (իմ, Արմինեի, չորս քույրերի կարծիքով երկուսն էլ՝ տպավորիչ-դրական) իր ընկերների հետ Արևմուտքի ճամբարում վրանային գիշերումով նշանավորել… Ցուցակ

Կիրակնօրյա ընթերցարան

Զատկական, իհարկե, բայց կիրակի է: Իմ օրագրի համար սովորական դարձած կիրակնօրյա գիրը, որպես ընթերցարան, ներկայացնում եմ: Զատկից առաջ, Զատկի օրերին, Զատկից հետո էլ, ամեն օր, եթե զատվելու խնդիր ունենք, ապա՝

Լյառն այս վեհանիստ ու բիբլիական

Դավիթ Բլեյանը ջերմություն ունի, մարմնի վրա հայտնվել են ջրծաղիկին բնորոշ կարմիր բծերը… Բայց լավ է, որ մինչև դեկտեմբերի 12-ը կհաղթի դրան, որ չորս տարեկանում մեր հերոսը լայն հասարակությանը ներկայանա իր