Մեր մեդիան՝ mskh.am-ը, երեկ արձանագրեց 7000-ին մոտ օգտատեր, մուտք կրթահամալիրի աշխարհ-մոլորակ, և սա մեկնարկած Մայիսյան ստեղծագործական 10-րդ հավաքի նկատմամբ հանրային հետաքրքրության ցուցանիշ է… Մենք ստեղծել-զարգացնում-պահպանում ենք բաց համակարգ՝ առանց լեզվական-տարածքային վարչարարական պատնեշների. հավաքի առաջին օրը հաստատեց իրողությունը. այնքա՜ն հետաքրիր-դինամիկ-ծավալուն է մանկավարժությունը զարգանում կրթահամալիրի ութ դպրոցներում, ուսումնական կենտրոններում, որ հավաքն օգտակար է հենց տարատարիք սեբաստացի սովորողների, նրանց ծնողների և ուսուցիչների համար։ Եվ այն աշխույժը, որ տիրում էր հավաքի 1-ին օրվա հայտարարած գործողություններում, վկայեց, որ այս հնարավորությունը տեղին օգտագործվեց: Հեղինակային հանրակրթական ծրագրեր իրականացնողների մշակումով-կազմակերպումով-տարածումով, հավաքից հավաք անցածի բաց-շիտակ-կոնկրետ-հիմնավորված քննարկում է՝ ներկայացում աչքի-ականջի-մտքի զարգացման համար… Հավաքը նաև լավ հարթակ է այլոց մանկավարժական լուծումները «կլոր սեղանների» ձևով ներկայացնելու համար: Ինչպես երեկ, հավաքի 2-րդ օրն էլ ութ կլոր սեղան գործեց, և տեսեք՝ ի՜նչ ճանաչված վարողներ՝ «Արեգնազան» կրթահամալիր, «Անանիա Շիրակացի» ճեմարան, Սերոբ Խաչատրյան, Վահրամ Թոքմաջյան… «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Բուշ Լուսինե, ուսումնական ստուգատեսների կազմակերպիչներ…

Իմացա՞ք, որ մեր կրտսեր դպրոցների 5 տարեկաններն ու 5-րդ դասարանցիները հավաքը որպես «տանիք» օգտագործեցին՝ իրենց հասունության հրճվանքով առանձնանալու-ինքնուրույնանալու համար. 5 տարեկանները կտրվեցին 2-4 տարեկանների խնամքի խմբերից. ձևավորվում են հեղինակային կրթական ծրագրով 5 տարեկանների ուսուցման դասարանները՝ Դիանա Գևորգյանի, Հասմիկ Պողոսյանի… Նոր, սպասված-սիրելի հոգսեր… Մեր հինգերորդցիներն արդեն Միջին դպրոցում են՝ Մայր դպրոցի շենքում…

Գեղարվեստի 5 տարեկանները մասնակցում են պլեներ-ֆլեշմոբին: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Նարեի և Դավիթի հեղինակած դինամիկ-ամբողջական լուրերը դիտե՛ք… այսօր նրանք հաջողված ներկայացնում են մեր հավաքի 1-ին օրը: Ինձ հուզեց Մարինե Մկրտչյանի ֆոտոլուրը Նոր դպրոցից… այսպիսի դեպքերի համար է «No Comment»-ը…

Գարնանային կանաչիներով լի է Հիմնական դպրոցի խոհանոցը: Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:

Ժամանակին ես այդպիսի մի գործ՝ ուսումնասիրություն նախաձեռնեցի. ցույց էի տալիս, որ մեր հասարակական կյանքում ժողովրդական իմաստություններն բուն իմաստով տեղ չունեն: Ինչո՞ւ կիսատ թողեցի, հիմա չեմ հիշում. օրագրերս հարմար ձևաչափ են թվում այդ փորձը կենդանացնելու համար:

Լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել… Ասվա՞ծ է: Սրա բազում ձևերը կան: Իսկ հայոց կյանքում հակասություն է. ավելի հաճախ՝
— Ախչի, գիտե՜ս… ասո՜ւմ են… Կարո՜ղ է… Դե, որ ասում են…
Չնայած ասվածի հակառակը հազար անգամ տեսել է… Կանայք, հայտնի է, ականջով են սիրում, մեր հասարակությունն էլ փսփսոցի հեշտ է տրվում, ականջի պոչով վերջում լսածի… փսփսոցի կանչով հոգու խորքից բարձրացող-տիրապետող այս անհաղթահարելի կասկածի: Իհարկե, մենք մեր կյանքով պիտի ապրենք. Կոմիտասն ասում էր. «Դուք երգեք ձեր տանը, ուրիշներն ականջ կանեն, կլսեն»… Ուրիշները, այո: Իսկ մերո՞նք, Վարդապետ, չէ՞ որ դու ամենալավը գիտես քո կյանքով, որ այդպես չէ մերոնց դեպքում… Սրա պատասխանը մեկն է՝ դո՛ւ էլ ասա, բայց քո՛նը, մի՛ տրվի քո ներսի կասկածին, այն քո կյանքով հաղթահարած պիտի լինեիր… Եթե 100 ուսուցիչ, 100 սովորող, 100 ընտանիք կրթահամալիրային իր կյանքի, իր աշխարհի, իր ապրածի մասին, իր կարևոր-անհետաձգելի-անխուսափելի-անպայման գործը համարեր տեղում ասելը, ներկայացնելը, պատմելը, ինչպես անում եմ… ես: Ինչո՞ւ եմ ե՛ս դա անում, և ինչո՞ւ այդ երեք անգամ հարյուրյակները չեն գործում… Այս՝ քո սեբաստացիական աշխարհի, մոլորակի, քո կյանքի մասին անհոգնել պատմելն է հասարակության մեջ հեղինակություն հաստատելու միջոցը: Ոչ թե որպես քարոզ-պրոպագանդա-գովազդ, երբե՛ք, այլ քո անկասկած պատկանելության (հավատամքի) միավարք դրսևորումը:

Բանավոր մաթեմատիկական գործունեություն Հիմնական դպրոցի 2-րդ դասարանում: Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:

Մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմոբին, որ մեկնարկելու է մայիսի 8-ին, ժամը 19.00, ես սիրով եմ ընդառաջ գնում: Հանրակրթական մաթեմատիկան հասարակական պաշտպանության կարիք ունի, և մաթեմատիկասեր-մաթեմատիկագործ մեր Գևորգ Հակոբյանն արդիական գործիք է առաջարկում կիրառել: Ֆլեշմոբը, որպես ուսումնական միջոց, հեղինակային է դառնում. մայիսյան հավաքի օրերին ֆլեշմոբ-ընթերցանության, ֆլեշմոբ-նկարչության, ֆլեշմոբ… Սրանով մենք ուզում ենք ընտանիքի ներուժին ակտիվ-ստեղծական ընթացք տալ, մեծահասակի թե սովորողի պասիվ-ձևական ներկայությունը փոխարինել ակտիվ-կոնկրետ մասնակցությամբ, արհեստական՝ ընդամենը հայտարարված կրթության հասարակական գործունեության պերսոններին կենդանացնել, գործընկերային հարաբերություններ հաստատել իրական-գրավիչ-համախմբող գործունեության միջոցով… Կրթությունը պիտի կենդանացնի մեր պաղած, անհավես կյանքը, աշխույժ ու իղձեր հաղորդի այսօ՛ր… Պատերը ոչ միայն ֆիզիկական են, դրանք ամենուր են. ու ֆլեշմոբները կոչված են մեզ իրարից բաժանող պատերը փլուզելու, ինչպես պերֆորատորներ (հորատիչներ)… եթե գործում ես Աննա Գսպոյանի պես`  «բլեյանցի» ես կամ «բլեյանում» ես սովորում…

Ես ամեն առավոտ վաղ դուրս եմ գալիս մեր պատշգամբի պարտեզ, մասնակցում եմ վարդի բացմանը… Այս մայիսին բացվող վարդը, գիտե՞ք, ի՜նչ երանիով է լցնում իմ օրը: Սքանչացե´ք:

Ծաղկունք երաժշտության կենտրոնում։ 
Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի։ 

Հեռախոսահարցազրույցներ չեմ սիրել՝ վիրավորվելու, անգամ վիրավորելու աստիճան: Հոգով-սրտով ներողություն: Հիմա այդպես չէ. իհարկե, ասում եմ՝ միացրե´ք ձայնագրիչը: Չեմ հանդուրժում, երբ ինձ աղավաղում են: Իմ ասածի մասին, իմ ասածից հետո ի՜նչ ուզում ես գրի, բայց իմ խոսքին՝ իմ սեփականությանը, չդիպչես: Ասված է՝ մի՛ գողանա, այս դեպքում նաև՝ մի´ շնանա: Լրագրողը հարցնում է Հիմնադիր խորհրդարանի հայտնի հինգ անդամների՝ Գարիկ Չուքասզյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ձերբակալման ու ազատման մասին… Հայաստան՝ առանց քաղաքական բանտարկյալների, իհարկե: Ալբերտ Մարգարյանն էլ, մեր Գեղարվեստի ավագ դպրոցի Անահիտ Մարգարյանի հայրը, ընտանիքով դժվարություններ է կրում, ազատազրկման մեջ է, իմ համոզմամբ, Շանթ Հարությունյանին՝ արցախյան շարժման ինքնապաշտպանական կռիվների պայքարի վառ անհատականությանը իր հավատարմության համար… Քաղաքական լուծում է անհրաժեշտ՝ օր առաջ, ինչպես հիմնադիր խորհրդարանի ղեկավարների դեպքում: Այո՛, իմ, ձեր հռչակած Հայաստանը պիտի կայանա արտահայտման ազատության անպայման հարգմամբ, ոչ թե Հայաստանում բանտարկված քաղաքացիով, այլ ազատության մարդով, ով, եթե պետք է, նստում է, սրանով երբե՛ք բանտարկվածի կյանքով չի ապրում… Հայտնի-թևածող խոսք կա՝ «էդ դեռ հայտնի չէ, թե մեզնից ով է նստած»… 1999-ին իմ հայտնի կոչը հիշեցի՝ պիտի նստվի… հանուն Հայաստանի Հանրապետության…

Հիմնական դպրոցի նախակրթարանում «Թարս օր» օր է: Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծնունդները՝ որպես կենսականության փաստեր…

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա

Ուրիշներին սովորեցնելու ցանկության բացակայություն

Այոˊ, այդպիսի ցանկության բացակայությամբ եմ ես ամեն օր գրում, պատմում իմ օրը, հարգելի Տիգրան Աբրահամյան, մեր Ավագ դպրոցից, որ առակներով ես խոսում վաղուց… Եղել է այդպիսի ցանկություն, երբ իմ ընկերների

Բանգլադեշի մեր ծովերից մինչև Գեղամա՝ համատեղ դեսանտով…

Հավատացե՛ք իմ գրին, Մայր դպրոցի տարիների բուժքույր Արծվիկի կշեռքին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանի արձանագրությանը… կշռվել էի, ինչպես խոստացել էի, ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին, և երեկ՝ հունիսի