Թերթեք Համլետ Խաչատրյանի «Միշտ ներկա»  բլոգը։
Կարևոր չէ հանդիպումների անընդհատությունը-ինտենսիվությունը, կարևորը մշտական կապն է, հաջորդականությունը, «զանգ ըկերոջը» հնարավորությունը․․․ Ընկերոջը ուսուցիչ ասո՞ւմ են․․․ Ես ասում եմ, չեմ էլ հասկանում, եթե ուսուցիչ չէ, ո՞նց է ընկեր․․․ մի տեղ կթողնես, մի տեղ կընդհատվի կապը, երբ սովորելը չկա, ինչքա՞ն մարդկային բեռ կարող ես տանել և ինչի՞ համար․․․ Սա մեջբերում է իմ մի գրից, որից Սուսան Մարկոսյանը մի այլ կտոր առաջ բերեց երեկ։ Սրանով Համլետ Խաչատրյանի մասին իմ 2017-ի դեկտեմբերի 22-ի գիրը՝ երախտագրերով այսպիսի նորից կարդալու պարտադրանք ունեք։

Այսօր օրը ես սկսեցի երեք անգամ, ու իմ ընկեր-սանը՝ Արթուր Շահնազարյանը, ինձ ուժով դուրս է տանում. պիտի վռազ ավարտեմ սկսած, չավարտած խոսքը-գիրը Համլետ Խաչատրյանի մասին՝ Կոստան Զարյանի մեջբերումով, Համլետի հիշատակին, որից քաղեցի իմ խոսքի վերնագիր դարձած տողը. «Գաղափարները, իդեալները, երկու սենթ արժեք չունեն, երբ նրանք սերտորեն կապված չեն երկրի, տեղական ենթազարգացման հետ։ Այդ տեսակետից Արարատյան դաշտում տնկված մի կաղամախին ավելի կարևոր է, քան Փարիզում բուսնած տասը սորբոնացված մտավորականները»։
Կոստան Զարյանին, որին Համլետի հետ տարբեր առիթներով շատ էինք անդրադառնում, ֆեյսբուքը այս անգամ բերեց-թողեց․․․

Ամանորի տոնախմբություն Հյուսիսում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Տաթև Աթոյանի։

2018-ի ամեն շաբաթ՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի իմ աշխատանքային օրերը ես անցկացրի Վայոց ձորի Եղեգիսի կիրճում, Արատեսում․․․ Ու ամեն այցին այդպիսի, Արատեսի մի դրվագում եղել է, կա Համլետ Խաչատրյան ճարտարպետ-մտածողը․ իմ կողքին է միշտ՝ թափառումով իմ ու իր Երևանում, Կոնդում, Հրազդանի կիրճում, Կասկադում, Պլանի գլխից Նոր Նորք-Հին Նորք անցումներում, Աստղիկի նախածննդի, ծննդյան, ետծննդյան օրերին, ծննդատան ճանապարհին․․․

Գրավոր-լուսանկարային, այնքա՜ն քիչ բան ունեմ Համլետից․ ես եմ ու ինքը․․․

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Վաղը՝ կիրակի, քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ այցելելու եմ Արատես՝ իմ ու Համլետի սկսած դպրական կենտրոնը Ամանորի նախագծային տեսքի բերելու, Սուրբ Ծննդյան խորհրդին Արատեսը նախապատրաստելու համար․․․ Քանդակագործը կօգնի ինձ Համլետ Խաչատրյանի հուշաղբյուր-անկյան տեղն ու ձևը որոշելու համար․․․

Ուսուցման-սովորելու ինտեսիվ շրջաններն են լինում, երբ միասին ապրում եք… եղել է։ Լինում են կլոր սեղաններ, վարպետության դասեր… խորհրդատվություններ… եղել է: Ուսուցանող-ընկերոջ, ուսուցիչ-ընկերոջ գիտակցումից է երախտագիտությունը: Ես գիտեմ, որ պարտական եմ Համլետ Խաչատրյանին իմ հայացքի, մտածողության, ճաշակի ձևավորման վրա ունեցած կոնկրետ ազդեցության համար: Եվ շնորհակալ եմ: Անանց է այս գիտակցումը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան 
#1531

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վաթսունից սկսվողն իմ ամենաշրջանն է… Հաստա՛տ…

Զուլում շաբաթ էր. հաղթահարեցինք ես՝ վաթսուն տարեկան հետևողական-սրընթաց գլորվողի, Դավիթ Բլեյանը 3 տարեկան 3 ամսական դարձածի հերթական շաբաթը… Արմինեն է ծանր տանում. ինչո՞ւ. երբ տարին իսկի գարունն էլ չի ճանապարհել:

Մուխանի այս ընտանիքը՝ ծովի զարդ…

Սևանը, հայտնի է, բարձր լեռնային լիճ է, խմելու ջրի ամենամեծ ավազանը, այնքա՜ն մեծ, որ առանց նրա Հայաստանը դադարում է մարդաբնակ լինելուց: Այստեղից էլ, թվում է, թելադրված պիտի լիներ Սևանի՝ Սևանա

Մեռյալ ծովն այսուհետ կենդանի է․․․

Մեռյալ ծովն արդեն կենդանի է․․․ Սարկավագ Վոլոդյան և Հայաստանից մի խումբ ուխտավորներս կարողացանք այս ծովի լուրջ ու արագ մահացման ընթացքը փոխել, դեմն առնել․․․ Բազմազգ ու տարատարիք ուխտավորներ-ճամփորդողներ, հավատալով սև ցեխի և խիտ