Դավիթ Բլեյանին առավոտ 8-ից 20 պակաս ինչպե՞ս արթնացնես, երբ «Թողեք քնեմ, ուզում եմ քնել, քունս տանում է․․․»-ն է արձագանքը, իսկ 08։25 պիտի լինի իր Բանգլադեշ-դպրոց տանող թիվ 39 ուսումնական երթուղայինում…
Արմինեն՝ վարպետ-մենթոր ուսուցիչը, սրա լուծումն էլ գիտի. լույսը միջանցքի վառում է…
— Դե, դու գիտես, Դավի՛թ, եթե դպրոց չես գնում, քնի… Դպրոցի համար ուշ է…
Թե չէ իմ՝ արջի նման գրկում ու քնած-քնած տանում եմ լողարան, կանգնեցնում ցնցուղի տակ․․․

Դպրոցը կանչն է Դավթի, զարթուցիչը, ու Դավիթը ինքնուրույն, լրիվ ինքնուրույն տեղավորվում է ժամանակի մեջ… Այսօր առավոտյան տեսա Դավթին ինչպես է միջանցքի հատակին նստած, խոզանակով խնամքով մաքրում ձմեռային կոշիկներն իր ընտրած․․․
— Բոլոր ընկերներս ձմեռային կոշիկներ են հագնում,- արդարանում է, հագնում ուսապարկը, վստահ բացում դուռը…

Մանկությունը, ինչ էլ որ լինի՝ առավոտ է, գարնան ցանկություն է…
Իսկ աշունը մշուշ է, մահվան մուժ, հուշերի տերևներ թոշնած….

Չարենցի այս տողերով ճանապարհեցի Դավթին, մտքում իմ փառավորված, որ հարյուրավոր սեբաստացիներ տարատարիք, երկու տարեկանից սկսած, Վահան Սերոբյանի նման, այսպիսի ցանկությունով գարնանային սկսում են օրն իրենց այս կանչից, այս կանչով։ Սրանով, այս պատվերով-կանչով է ստեղծվել կրթահամալիրը, Բլեյանի դպրոցը․․․

Հյուսիսի 2-4 տարեկանները գինի են պատրաստում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Սաթեն Գևորգյանի։

Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը, սեղանի շուրջ, զրուցում ենք Զարեհ Սարգսյանի հետ… Հարցնում է.
— Ո՞նց անենք, որ երեխան առավոտյան ցանկությամբ գնա դպրոց․․․
Ընկեր է հարյուր տարվա, չես կարող շիտակ չլինել…
— Ամեն օ՞ր, — հարցնում եմ։
— Հա, Բլեյա՛ն, ամեն օր։
— Այսօր մի ճանապարհ կա․ բերեք երեխային Բլեյանի դպրոց․․․

Ուրբաթ է․ ամեն ուրբաթ 2018-2019 ուստարում, ժամը 09։00-09։15, սեբաստացի սովորողների և ուսուցիչների կամավորական խմբեր օրը սկսում են «Ուսումնական ժամերգությամբ», աղոթքով, որպես իրենց ընդհանուր սեբաստացիական պարապմունք, բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ես հետևում եմ, մասնակցում, այս կրկնակի աղոթքին։ Փառքդ շա՜տ…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1496

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մագադանից Բանգլադեշ՝ արթմնի. հա՛մ լուսաբաց, հա՛մ կյանք՝ հորիզոնում

Այնպես չէ, որ ես միշտ հաշտ եմ իմ օրագրապատումով  օրը,  իմ աշխատանքն այսպես ամեն օր առտու-գիշերվա չորսին սկսելու հետ… Հատկապես այսօր, հիմա, երբ արթնացել եմ ու դժկամությամբ արձանագրել՝ երեքի և

Թիվ 304 սենյակ։ Առողջագետի իրիկնային տեղեկանք 

Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7,

Նոր ուղի, նոր գործընկերություն

Օգտագործելով Արատեսյան եռօրյա ճամբարի հնարավորությունը՝ հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 26-ին Եղեգնաձորի թ. 2 հիմնական դպրոցում ունեցանք բավականին ակտիվ հասարակագիտական քննարկում։ Նյութը «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքն էր: