Դավիթ Բլեյանը սիրում է հարցնել.
— Ե՞րբ է բացվում լույսը, պա՛պ, դու գիտե՞ս…
— Գիտեմ, Դավիթ, գիտեմ և ինչպես…

Ես թողարկում եմ վեց հարյուր յոթանասունյոթերորդ գիրն ավանդական-հաստատուն-բնական ընթացակարգով. առտու գիշերվա չորսին ոտի եմ` ինչպես թարմ վարունգ… Սպիտակ խնձորի, կիտրոն-մեղրի, գոլ ջրի վայելքով ես համակարգչի առաջ եմ, աշխարհը՝ իր իրադարձություններով, անցկացնում եմ իմ միջով, կարդում իրիկունն առանձնացրած հրապարակումները, թողարկում իմ Օրագրի լուրերն ու անցնում mskh.am-ին… Արտակարգ պատահար. մեր մեդիաշխարհն անհասանելի է… ինչպես նրա անխափան աշխատանքի պատասխանատու Տիգրան Փարսիլյանը, ով տասնհինգօրյա զինվորական հավաքի է մասնակցում… Մինչև հավաքի մեկնելը ծանուցել է աշխատանքից ազատվելու իր մտադրության մասին… Նոր լուծումներ են պարտադրված և՛ անվտանգ-հուսալի մեդիայի, և՛ առավել ինքնաբուխ-գրավիչ-դինամիկ զարգացող հեղինակային մանկավարժության առաջատար եթերի առումով… Օգնե՛ք գործուն. ես դրա կարիքն  ունեմ, առաջարկե՛ք:

 Դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբում:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի: 

Դավիթ Բլեյանի նոր բետոնախառնիչն, ափսո՜ս, այստեղ չի օգնի ինձ, որքան էլ Դավիթը քնելուց առաջ բերել-դրել է իմ սեղանին, խառնիչի մեջ ջուր լցրել, աշխատեցրել… Տաթև քույրիկի նվիրած սքանչելի բետոնախառնիչը ջարդեց ոտքերի տակ, ե՞րբ էր…Իսկ  երկու օր քնեց-ելավ «բետոնախառնիչ եմ ուզում» նոր պահանջով… սպառնա՜ց… Մինչ մենք սպասում էինք Արմինեի նախապետական-հակապետական քննությունների ավարտին, մեր սաղ-սալամաթ մնալուն, որ ծոցվոր Տաթև քույրիկ-աղջկաս տուն բերենք, ինքն էլ՝ հետը եղբոր նոր մեքենան, Դավիթը լուծումը գտել է… Մտել է թաղամասի «Food» խանութը, դարակներում գտել բետոնախառնիչն ու վերցրել-դուրս եկել… Մորաքույր-դաստիարակ Ռուզան, ետևից հասի-վճարի… Ի՜նչ անի Ռուզանը, Արմինե մայրիկի միակ քույրն է… Ռուզանը հասել է Դավթին, իհարկե, Դավիթը՝ իր մուրազին, ես էլ շատ մոտ եմ իմին. «Մխիթար Սեբաստացի» 2013, 2014, 2015 թթ մրցանակակիրներ, կրթահամալիրի մայրենիի ուսուցիչներ Սուսան Մարկոսյանը, Մարգարիտ Սարգսյանը, Նունե Մովսիսյանը համառ-դանդաղ հաղթահարում են հոգեբանական-տեխնիկական-դրամական դժվարությունները Վենետիկի Սուրբ Ղազարի ճանապարհին, գիտեք, որ այդտեղ է Մխիթարը 1714թ. տեղափոխել 1701-ին Կոստանդնուպոլսում բացած, մեզ համար անուն, խաչ, գիր դարձած միաբանությունը, գիտեք նաև, որ «Մխիթար Սեբաստացի» մրցանակը՝ ստեղծագործական գործուղում Միաբանություն, 2016-ից կդառնա անխափան… Եթե այսքա՜ն դժվար է մեր օրերում Բանգլադեշ-Վենետիկ ճամփան, ընկերուհիներ սիրելի, բա մեր Մխիթար հայր եղբայրը ո՞նց անցավ… Սեբաստիայից՝ Էջմիածնով-Սևանով-Կարինով-Պոլսով-Մեթոնով-Վենետիկ՝ միաբանության համար ընտրելով Սուրբ Ղազար կղզին… Այո՛, մեզ համար՝ ուխտի ճանապարհ, որով, վստահ եմ, ամեն տարի կանցնի տասնյակ սեբաստացի սովորող-ուսուցիչ՝ հանրակրթական կամուրջներ հաստատելով Վենետիկի-Եվրոպայի դպրոցների հետ: Սա 2016-ի իմ խնդիրներից է,ասել եմ` անկատար-կիսատ-պռատ խոստում-խնդիր չի լինելու, չի մնալու:

9-րդ դասարանցիները «Ընթերցում ենք Աստվածաշունչ» վերջին պարապմունքին:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:

Ավագ դպրոցի նկարիչ-սովորող սեբաստացիներ Ադելը Միքայելյանն ու Լիլիթը Խաչատրյանը պատրաստվում են Գերմանիայի Զաթհայնի միջազգային մանկա-պատանեկան ամառային ստեղծագործական ամենամյա հավաքին: Ադելն սկսել է գերմաներեն սովորել. ես իմացա-խրախուսեցի երեկ՝ Գեղարվեստի «Վերջին ակորդ» ցուցադրության ժամանակ, որտեղ բոլորով նոր էսթետիկա ենք ստեղծում: Հունիսյան ստեղծագործական ճամբարում կաշխատի ֆիզարձակուրդից վերադարձող գերմաներենի մեր մասնագետ Զառա Բաբաջանյանը, և Ադելի ու իր ընկերների նախաձեռնությունը կդառնա գրավիչ ամառային գործ:

 Մարմարյա սրահում ավագ դպրոցի շրջանավարտներն են:
Լուսանկարները` Մարթա Ասատրյանի:

Օրագրի լուրերը

Ավարտեմ «Օրագրի լուրեր»-ը Հայաստանի Քաղցրաշենի սպառնալիքով. «Էրեխեքին ո՛չ դպրոց, ո՛չ բանակ չենք թողնի» գյուղացիք ութ ամիս առաջ իրենց հանձնած խաղողի բերքի գումարն են ուզում… Պատկերացնո՞ւմ եք..

Մայրամուտ

Ֆոտխմբագիր՝ Կարինե Պետրոսյան
# 677

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քեզ չեմ տեսնում, բայց գիտեմ, որ այստեղ ես․..

Այս անծանոթ-օտար-սիրելի քաղաքում․․․ Վերնագիր-սկիզբն այս Լիլիթ Բլեյանի հայտնի երգից է։ Ինչքա՜ն շատ ու լավ աղջիկներ ունեմ․ Լիլիթին, Տաթևին, Շուշանին կարոտել եմ։ Շուշոն, հրես գա, բոլորիս հավաքի, դառնա ծնունդ-նոր տարի․․․ սկիզբ։

Բան ունե՞ք ասելու․․․ ասե՛ք․․․

Կիրակնօրյա «Դպիր»-ը ինձ, ձեզ, նո՞ւյնն է ավետում։ 2017-ի հունվարի 16-20-ի` օրացույցով որոշված հեղինակային մանկավարժության գիտագործնական կոնֆերանսի պատրաստությունը թևակոխո՞ւմ է համակարգման շրջան։ «Դպիր»-ում իմ օրագիր-հոդվածը ինքնավստահություն ավելացրեց՝ ինչպես Յուրա Գանջալյանին՝ Վահրամ

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի

Մեր Դավիթը տղա՜ է, տղա՛, ինչպես ինքն է հաճախ հիշեցնում, ու ինչպես իրենց մաշկի վրա դա ամեն անգամ զգում են իր քույրիկներ Արևիկը, Սոնուլիկը, Մելինե-Մարիամիկը։ Երեկ հերթը Նազենի կրտսեր Հովհաննիսյանինն