Երեկոյան, սովորականի պես, Դավիթը քիթը իր նոթբուքի մեջ խոթած, հերթական մուլտֆիլմն է դիտում․
— Դավի՛թ ջան, հերիք է, արի մի քիչ օտար լեզվի գրավորներդ գրենք,- համոզում, հորդորում է Արմինեն։
Դավիթը զգուշորեն, իմ կողմը նայելով, մոտենում է Արմինեին ու ականջին փսփսում․
— Մա՜մ, գիտե՞ս, էս մուլտֆիլմի միջի մայրիկն էլ է ասում իր տղային «Хватит смотреть, пора уроки делать! Ерунда эти ваши мултики». Իսկ տղան էլ պատասխանում է․ «Ерунда в этих ваших учебниках», ճիշտ է ասում, չէ՞, մա՜մ։
— Մա՜մ,  դու մի՛ նեղվի, որ չեմ գրում, իմ դասատուները չեն ջղայնանում, որ տանը գրավոր չեմ գրում։ Ես բանավոր պատասխանում եմ, ու իրանք ինձ աստղիկներ են դնում… Մեր դպրոցը լավն է, դրա համար…
Հետո նոթբուքը ծալում է, մոտենում իր գրապահարանին, գտնում անգլերեն, ռուսերեն նկարազարդ բառարաններն ու թևի տակ մոտենում մայրիկին.
— Մա՜մ, արի կարդանք․․․,- ու անհոգնել, փոխեփոխ, Արմինեի հետ քնից առաջ մեկ ժամ շարունակ, թերթում, նոր բառեր ու արտահայտություններ է կարդում, սխալվելիս էլ մի քանի անգամ կրկնում, շտկում․․․
Ահա, այսպիսին է մեր տղան։

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծը պիտի հանգրվաներ, և կեցցե՜ք, նախաձեռնողներ՝ Սվետա Ճաղարյան, Արմինե Թոփչյան․․․ Ազգային պատկերասրահում… Այս միտքը տարիներ շարունակ կար, ու միշտ մի բան խագարում էր։ Հասունացե՞լ էր անդիմադրելի լինելու չափ, առիթը մեր գեղարվեստի ակտիվ մասնակցությամբ վրաց երիտասարդ նկարիչների հոկտեմբերյան ցուցադրություն-ներկայացումը եղավ․․․ Լավ է։

Ծանոթացա նախագծի նախնական ծրագրին գոհությամբ․ մնացածը՝ փորձերի, պատրաստության այս շրջանում, ինչքա՞ն ժամանակ ունենք, կհղկվի․․․ Կարևոր է, որ երաժշտության-կերպարվեստի-թատրոնի-կինոֆոտոյի ամեն մի խումբ, անհատ բաց չթողնի ինքնարտահայտման ստուգատեսային այսպիսի պատվավոր հարթակը․․․

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի նախապատրաստումով՝ Ազգային պատկերասրահում։

Ձմեռ պապի ամենամյա մրցանակները դեկտեմբեր-հունվարին տոնական աշխույժ են հաղորդում․․․ Այս տարի Ձմեռ պապն ավելի շռայլ կլինի, ու գլխավոր-կարևոր ուսումնական նախագծերը մրցանակների կարժանանան․․․ և՛ 2018-ին սկսված ավարտված, որպես տարվա ուսումնական աշխատանքի արդյունք ներկայացված, և՛ որ պակաս կարևոր չէ, տարվա այս շրջանում՝ նոյեմբեր-դեկտեմբերին, նախաձեռնածը, որ կարելի կլինի 2019-ի հունվարի ստուգատեսային-ճամբարային ուսումնական փուլում առաջ տանել… Չհոգնել, խթանել սրանով նոր մտահղացումներ, առաջարկներ, լուծումներ…

Այս շաբաթվա շրջայցը կրթահամալիրի ուսումնական նկուղներով-տանիքներով, որ նախաձեռնել էի ես, քիչ էր մնում ձախողվեր… Կեցցե՜ն Գևորգ Հակոբյանը, Կարապետ Ռուբինյանը, դպրոցի ղեկավարները, որ շրջայցերն այսօր սկսեցին․․․ Ես, ինչպես փակ աչքերով շախմատի տախտակի առաջ, անգիր գիտեմ ամեն մի անկյունը կրթահամալիրի Բանգլադեշի և կարող եմ գնահատել առաջարկը, ոգևորվել նրա հեռահարությամբ, ինչպես Հյուսիսի դպրոց-պարտեզում «Ուսումնական մառան+Ընդհատակ ակումբ-համտեսարան» նախաձեռնությունը տնտեսուհի՝ Անուշիկ Թորոսյանի ծննդյան օրվա փորձարկումով․․․ Կարևոր են էժան մտածելը, եղած տարածքներին, բազմազան գույքին նոր կյանք հաղորդելը… Երևակայության, ճախրանքի նախագծեր են սրանք․․․

Շրջայց կրթահամալիրի Արևելք-Հյուսիսում։

Այսպես ստացվեց իմ գիրը այսօրվա։ Իմ պատումը հա՛մ առավոտվա հրապարակում ունեցավ, հա՛մ իրիկնային խոստացած, հա՛մ էլ՝ չուշացավ իմ քաղաքական անդրադարձը արտահերթ կոչված ԱԺ ընտրություններին․․․ Ինչքան հազը շատ, ջերմությունը բարձր՝ այնքան արդյունավետ․․․ Դավիթ Բլեյանի նման․․․ բաց չի թողնում հայրիկի վիճակը կատակի տալու պահը…
— Հայրիկ ջան, ո՞նց ես։ Չնեղանաս, առավոտյան կատակ էի անում…
Իսկ իմ խոսքի նկատմամբ հանրային ուշադրությունը աճել է։ Այնպիսի՜ արձագանքներ եմ ստանում, ո՞վ կմտածեր․․․

«Մոնարխ» ռեստորանային համալիրի ճանապարհին, մետրոյի «Հանրապետություն» կայարանում, Դավիթն այնքա՜ն ոգևորված իր բաճկոնն է արձակում ու գունավոր-վառ փողկապը ցույց տալիս…
— Վարչապետի աղջկա ծննդյան օրին եմ գնում, տե՛ս, ինչ եմ կապել…
Վերադարձին, ճանապարհին, տանը, Դավիթը կրկնում է բարձր․
— Ինչո՞ւ են նույնիսկ վարչապետի ներկայությամբ «ռաբիս» երգում․․․ Իրավունք ունե՞ն․․․ չունե՛ն, ես գիտեմ։
Ու քնելուց առաջ մտնում է իր աշխարհը կատարսիսի՝ Մոցարտի, Բախի, Չայկովսկու, Շարլ Ազնավուրի…

Օտարալեզու համերգ Սեբաստիա համերգասրահում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1495

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթ․․․ հերթական

Համերաշխության, ստեղծումի, նախաձեռնողականության․․․ 

Իմ օրագրի 17-րդ ոչ հոբելյանական գիրը

Օրագրի լուրերը CENN (Կովկասյան բնապահպանական NGO ցանց) գրասենյակից ստացանք հուլիսի 21-30-ը Վրաստանի Բուլաչաուրիի Կանաչ Կենտրոնում միջազգային էկո-ճամբարին մեր էկոլոգ-վրացախոսների մասնակցության պաշտոնական հրավերը։ Սա հերթական (նոր) կրթական միջազգային ծրագիրն է, որում

Հեծանվի ու արևի պաշտամունքի հուլիս…

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի