Որ մեկուսացված, խռոված, թևաթափ տիար-տնօրեն Աշոտ Բլեյանի տպավորություն չթողնեմ՝ իմ երեկով սկսված նախածնունդի արձակուրդով…

Ամենևին այդպես չէ․ Արմինեի հետ այցելեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատուն․․․ Ամենաուշադիր, ամբողջական ստուգում-զննությունները հաստատեցին առողջ ծնունդի բոլոր սպասելիքները․․․ Բժիշկները-բուժաշխատողները ծննդատան, բոլորը կարդացած իմ գիրը՝ իրենց հարգելի տնօրեն Արա Մինասյանի ծավալուն հիշատակումով, ընդգծված հարգանքով էին իմ, հոգատար՝ Արմինեի-ծնունդի նկատմամբ․․․

Այսօրը նույնպես առողջապահական էր։ Արմինեի զննության շարունակությանը ավելացավ իմ բուժզննումը «Մարիամ Աստվածածին» բուժկենտրոնում, Լիլիթ Բլեյանի ուղեկցությամբ. երիտասարդ նյարդաբան՝  Մանյա Հակոբյանի գործողությունները իմ խարխլված վստահության ու առողջության վերականգնման սկիզբը դրեցին… Վաղը, «Աստղիկ» բուժկենտրոնում, ըստ բժշկի նշանակածի, սկսվածը տրամաբանական շարունակություն կունենա։

Կրթական պարտեզի հյուսիսում նոր լանջն ու տնկիներն այսօր:

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. Թիվ 1 TV-ի ղեկավար Վարդ Սիմոնյանը որոշել էր, որ ես պիտի հեռուստախոսքը ասեմ․․․ Վարդին չես մերժի. լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որ մեր տանը երկար զրույցի բռնվեց ինձ հետ, դեռ պիտի հասցներ ընթերցողական հարցում-ֆլեշմոբ անցկացնել գրող Վանոյի ընթերցողական լսարանում․․․ Տեսնենք՝ ի՞նչ կստացվի․․․

Շատ ուզում էի, որ իմ գրում-բլոգում և «Թիվ 1» TV-ի տաղավարում այսօր ներկայանամ իմ նորամուտի մանկավարժական խոսքով, Հանրային դիվանագիտության TV-ում իմ արդեն մաշվող-մոռացվող զրույցով․․․

Իմ գիրը դառնա իրիկնային, որ մայրամուտի հետ, ինչպես հիմա, աշխարհի իմ անկյունի արևմտյան պատուհանից դուրս գա, շողարձակի․․․ Փորձենք․ սրանով կարող է կարգավորվել իմ քունը, քնի խնայող ռեժիմ հաստատվի, իսկ սա նյարդաբան բժշկի առաջին պահանջն է…

Առավոտյան՝ 08։30, ճանապարհում, իրիկունը՝ 17։30, դիմավորում Դավիթ Բլեյանին. սա այնքա՜ն սիրելի է ինձ դառնում, այնքա՜ն հեռացնում ինձ կրթահամալիրի Բանգլադեշից, կարծես տարբեր աշխարհներում ենք սկսում ապրել, ու ապրածը, որքան էլ սիրելի, հիշողության արժեք է ստանում․․․

Վայոց ձորի երկինքն ու երկիրը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Երևանի Մանկական երկաթուղին՝ իր ստեղծումով, շրջանով-նշանակությամբ, կառույցն այս այսօր՝ իր Հրազդանի կիրճով, մայրաքաղաքի ամենագողտրիկ-բնական-թրթռուն, ամենաներառական տարածքն է՝ սկսված 1937-ից մինչև նոյեմբերի 8-ի «Երկխոսություն»-ը սեբաստացիական․․․ Արփի Սահակյանը պատահական հո չէ՞ր ընտրել վայրը․․․

Կարդացե՛ք բոլորդ, յուրաքանչյուրդ երկաթուղու մասին եղածը․ նրա կիսատը, նրա շարունակությունը մեզ երևանցի պահող-դարձնող նախագիծ է․․․ Ինձ որ ընտրություն տային, ես կդառնայի ինժեներ Մարտին Մազմանյանի հետևորդը, սրա շարունակություն Աղասի Խանջյանը․․․

Այսպիսով, սկսում ենք փակուղուց մեր երկաթուղին հանել, նոր սլացք-ծավալում հաղորդել․․․ Այսպիսի մի նախագիծ է ինձ համար կրթահամալիրի Ագարակից՝ այսօրվա սահմանից հարավային, դեպի կրթահամալիրի Հարավի դպրոց երկաթուղու երկարությամբ ձգվող խաղողի այգու հիմնումը, իր կոլեկցիոն ուսումնական այգով՝ Հայաստանում հանդիպող խաղողի բոլոր տեսակներով, իր գինու փորձարարական արտադրամասով… Ոնց որ մի նոր այգեգործ Թայիրով՝ Կարապետ Ռուբինյանը մետաղ ջարդող-մետաղ կտրող-մամլող մի արտադրամաս կառուցի, մեր մեքենաների գերեզմանատեղ դարձած, բայց խաղողի այգու հիշողությունը չկորցրած դաշտը խաղողագործություն-գինեգործությունը մասնագիտություն ընտրած Քոլեջի-Ավագ դպրոցի պատանիների հետ ազատի ավտոմեքենաների գերեզմանոցից ու սկսի Արարատյան դաշտին իր նշանակության վերադարձի նախագիծը․․․ Ա՜յ քեզ հեղափոխություն՝ անգիրի դպրոցից, մսխումից Եդեմի ստեղծումի այլընտրանքով մեր հեղինակային…

Սարալանջի խաղողի տնկիները պաշտպանիչ հողի տակ են։

Դավիթ Բլեյանն էլ իր հեռանկարային նախագիծն է ավելի հեռանկարային ու իրական դարձնում։ Հողի վրա տան ընտրություն է կատարում։ Համաձայնությունն էլ մոտ է տան տեսակի։ Մնում է որոշել՝ ո՞վ է կառուցելու, ի՞նքը, թե՞ ես։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1493

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր երկրագործություն հանրակրթությունում

Աստղիկ Բլեյանի նռան հատիկներն էլ՝ իր մատիկախաղով հավաքած, թափանցիկ տուփի մեջ հայտնվեցին 304 պալատի մեր սեղանին հենց հիմա, ոնց որ Փարաջանովյան նռան հայտնի բյուրեղներ։   

Թվով 1492-րդ գիրն իմ ընդունեք որպես հաղորդագրություն տիարի

Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում,

Որտեղ են ձմեռում խեցգետինները…

Մուխանում, Սևանի ափամերձ մյուս գյուղերում… Խեցգետինները, գիտեք, ազգային որսագողության «մութին մեջ», որպես իսկական գիշատիչներ, կերան լճի ձուկն ամբողջությամբ, բազմացան, կերակրեցին ազգս, սկզբում՝ սեզոնային, հետո արտադրվեցին, դարձան շուրջտարյա մեր ուտելիքն ու,