Լսեցի՞ք Չարենցին՝  և… գեղեցիկ դպրության: Այստեղ է մոմենտը… Մեր դպրությունը այս փուլում չի կարող գեղեցիկ չլինել…

Այսօր նոյեմբերի 9-ի սեբաստացիական օրն է՝ ուսումնական մառանի նախագծով կրթահամալիրի Բանգլադեշի հյուսիս-հարավում, արևելք-արևմուտքում, Սարալանջին կրթական պարտեզի նոր որթատունկերով խաղողի դարավանդային շարքերով, Աղավնաձորի Արենի խաղողի՝ մեր քաղած, ճմռած, քամած, մեր նախշած պիտակով շշերում լցված գինով, որ վաղը կդրվի մեր հարիսայի համայնքային ծեսի սեղանին…

Այսօր Մարմարյա սրահում մեր ամենշաբաթյա Տոնական ուրբաթ-համերգն է… Եվ Ուսումնական ագարակից դեպի հարավ ձգվող մեր անհուն-անմշակ երկիրն է… կարոտ հայացքին երկրագործ սեբաստացու…

Է
Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

ԺԴ
Որքան կանգուն է աշխարքը քար,

Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հար,
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։

ԽԲ
…. Լծված խնդագին աշխատանքի՝
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…

Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…. Այստեղ է մոմենտը՝ ըստ Չարենցի:

Լուսանկարը՝ Տաթև Աթոյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-պատրաստություն, գիր-հիշեցում, գիր-վերանայում…

Կառավարության հետ մտնենք 2019-ի, 2020-2022 միջնաժամկետ ծրագրերի կազմման հրապարակայնացման շրջան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվե՞լ է միջնաժամկետ եռամյա շրջանի ծրագրից, որի կառուցվածքն ու բովանդակությունը սահմանվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով

Կարևորը՝ կանգ չառնեք, կարևոր չէ՝ որքան դանդաղ եք գնում…

Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա

Մայրամուտ էր Հրազդանի կիրճում, ու ես իր դիմաց՝ 24news-ի եթերում․․․

Ինձ Աշոտ պապիկ ասողը՝ Վահանը, այսօր դարձավ երկու տարեկան, իսկ երեկ մտքերի մեջ Քոլեջում հայտնված տիարին Ինգա—Վարդուհու 2-4 տարեկանների սրահի արևմտյան պատուհանից զի՜լ, այնպես, որ յուրաքանչյուրդ լսեք՝ Աշոտ պապի՜կ, կանչում