Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան, որ ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, որպես կազմակերպական կառույց՝ կազմվա՞ծ է իրենց գործի մանկավարժական հեղինակների լաբորատորիաներից։ Արդյունքները՝ հրապարակումներ հեղինակների բլոգներում, «Դպիր»-ում, մեթոդական ամենատարբեր մշակումների, ազդեցությունների, հոդվածների տեսքով։ Ահավասիկ՝ մենթոր-ուսուցիչ Մարիետ Սիմոնյանի մայրենիի լաբորատորիայում ենք՝ իր բլոգում։ Ո՞ւմ է վերաբերում նոյեմբերի 3-ի «Նորից մտածելու տեղիք տվեց» հրապարակումը․․․ Հիմա ինչպե՞ս է կրթական ծրագիրը (այս ընթացքում Դավիթ Բլեյանը մայրիկի հետ բարձրանում է մեր տան աստիճաններով, չորս բարձր հարկ, զիլ ձայնով երգում է… «Ցորեն եմ ցաներ արտը, ծլե, կանաչե․․․». 17։30 դպրոցից է գալիս մեր երկրագործը՝ ձեռքին էլ Արամ ընկերոջ արտիկը․․․ինչ արտիկ, արտ է, որ մի Բանգլադեշ կկերակրի…) իր ուսումնական գործունեությունը կազմակերպելիս նկատի ունենում օտար լեզվի այն պաշարը, որով դպրոց է գալիս սովորողը: Թե՞ արդեն օտար լեզվով արտահայտվող սովորողի ուսուցումը սկսում է արհեստական բառերի, քերականական կանոնների ուսուցմամբ, նորից սովորողին ստիպում են անգիր անել արհեստական տեքստեր, գիտելիքները ստուգում են ստուգողական թեսթերով՝ ընթացքում անտեղի ժամանակ վատնելով և վերջնականապես ձանձրացնելով սովորողին: Տեսնես, ի վերջո, մեր կրթության մեջ իրավիճակ փոխվելո՞ւ է»:
— Чего грустишь, мотрос?,- տուն մտնելուն պես, դեմքիս նայելով նետում է Դավիթ Բլեյանը։
Գնա՞նք մեր ուսուցիչների՝ նոյեմբերի 3-ից սկսվող արձագանքի հետքերով․․․
Իսկ մեր տունը՝ ջերմ, ընտանեկան, բայց հիվանդանոց… Արմինեն Տիարին օր առաջ, ժամ առաջ Տոնին վերադարձնելու ինքնամոռաց մղումով մոռացել է ինքն իրեն…
Դավիթ Բլեյանի եռանդն անսպառ է.
— Էս հիվանդանոցո՞ւմ եմ, մեր տունն ի՞նչ եք դարձրել․․․
Իր հետաձգված հարցազրույցը դեռ կլսեք․․․
— Դավի՛թ, ո՞ւմ հետ ես զրուցում,- վերջում հարցնում եմ․․․
— Հայրիկ-տիար տնօրենի։
Ե՛վ հայրիկն է սիրելի, Լիլիթ Բլեյանից եկող կոչում, և՛ տիարը, տնօրենը, որոնք առանձին-առանձին իմ կյանքով հաստատված կոչումներ են։ Պատմել եմ։
Մառանի նորամուտ կրթահամալիրի Արևմուտքում:
Մենք մեր 30-ամյա ինքնապաշտպանության շրջանում յուրացրե՞լ ենք գլխավորը՝ որպես ստեղծական հավաքանի. անվտանգ կենսագործունեության համար պիտի միասին-համերաշխ հանդես գանք միշտ։
1990-1991-ին, երբ ՀՀՇ վարչությունը դարձավ իշխանության կուսակցություն՝ գործադիր ու օրենսդիր, համայնքային մարմիններում բոլորը, թվում է, շարժման-կազմակերպության ընկերներ են…. բայց մենք սկսել էինք նավարկումը… «մեր ճամփեն խավար-մոլոր»… Հիմա կարելի է պատմել ժպիտով, ներողամտությամբ, հաշտության ողջ ուժով․․․ 1990-1991-ին, 1988-ի Արցախյան շարժման փուլից, Հայաստանի անկախ պետականության կարգավիճակն իր վերադասավորումները պարտադրեց կրթահամալիրում առանցքային դերակատարում ունեցող երեք Աշոտներին՝ Բլեյան, Մանուչարյան, Դաբաղյան․․․ Ես, արդեն ՀՀՇ՝ կառավարող նորաստեղծ կուսակցության վարչության անդամ էի։ Հայ ժողովրդի կյանքում, սկսած 1920 թվականից, ՀՀ Գերագույն խորհրդի համապետական ազատ ու բազմաթեկնածու առաջին ընտրություններին ընտրվեցի ԳԽ պատգամավոր Բ1 թաղամասի բնակիչների կողմից, համառ, երկփուլանի ընտրապայքարից հետո, 1991-ից նաև Երևանի փոխքաղաքապետն էի։ Աշոտը Մանուչարյան՝ «Ղարաբաղ» կոմիտեի-ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ ներքին գործոց նախարար դարձավ։ Աշոտ Դաբաղյանը, երբ Արեգ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության առաջին լուսավորության նախարարը դարձավ, նշանակվեց լուսավորության նախարարի առաջին տեղակալ․․․Կհարցնեք՝ բա նորաստեղծ, ՀԽՍՀ կառավարության 1989-1990թթ որոշումներով՝ պետական այլընտրանքային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման ու տարածման նպատակով ստեղծված, թիվ 183 փորձարարական-ուսումնադաստիարակչական համալիրից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթական փորձարարական-հետազոտական համալիր պետական կազմակերպություն դարձած հայտնի մանկավարժական դպրո՞ցը․․․ Պարզվեց, որ մենք՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական նստարանից՝ 1973-1974-ից և երիտասարդական շարժումից ընկերներ, իշխանական տարբեր լծակներով, ազդեցություններով փորձության առաջ էինք…
Չգիտեմ՝ մանկավարժական մոտեցումների տարբերությա՞ն հարց էր օրակարգում, որ կրթահամալիրի ներսից կարող էր դառնալ արտաքին քննարկման-միջամտության հարց, թե՞ մարդկային անվստահության. Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանն իրար անվերապահ վստահում էին, ինձ՝ վերապահումներով, այնքանով, որքանով ինձնից լավ կազմակերպիչ՝ այս, Հայաստանի Երրորդ հանրապետության մեջ այսօր էլ եզակի կառույցի ու նրանում ստեղծվող մանկավարժության․․․ չէր գտնվում․․․
Ցուցահանդեսի բացում կրթահամալիրի Հարավում:
Ես, գիտեք, մարդկանց, յուրաքանչյուրի՝ ծանոթ-անծանոթ, հարազատ-ոչ այնքան, յուրաքանչյուրի հետ հարաբերվում եմ, անկասկած՝ բաց։ Իմ հարաբերությունները դիմացինի հետ վստահության հողի վրա են, յուրաքանչյուրը այդպիսի վստահությամբ իր լավագույն որակներով դրսևորվելու հնարավորություն է ստանում, բայց սա նաև փորձություն է․․․ Այսպիսով, ես ամենապաշտպանվածն եմ ու ամենախոցելին․․․ վկան՝ 1998-ի իշխանափոխությունից հետո իմ, ստեղծագործական մեծ հավաքանու՝ մանկավարժական նվիրում-ճանապարհի 3 տարի տևող քրեականացումը․․․
1991-ին բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Վիլեն Հարությունյանի նախաձեռնությամբ, լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանի համաձայնությամբ, մեր արած գործը անվտանգ շարունակելու պատասխանատվությամբ գտնվեց լուծումը։ Մենք որպես կազմակերպություն՝ սկսեցինք գործել որպես բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգի կառույց․․․ Իշխանավոր Աշոտները խաղաղվեցին։ 1991-ի սեպտեմբերի 4-ին փոխքաղաքապետի ինքնահրաժարականով ես վերադարձա կրթահամալիր՝ տիարի իմ կարգավիճակին… Բացառիկ շրջան էր մեր մանկավարժության հեղինակային մշակումների համար 1991-1994-ը, որոշիչ՝ մեր մանկավարժական լաբորատորիայի, հեղինակային մանկավարժության հեղինակ-ուսուցիչների կայացման, կրթահամալիրի հրատարակչության ձևավորման-ծավալման համար, և սա՝ շնորհիվ նաև պետական կոմիտեի նախագահ Վիլեն Մարգարի Հարությունյանի, իսկական ճանաչված գիտնական-հետազոտող կազմակերպչի վստահության-հոգատարության, խելքի։ Միշտ բաց դռնով. մտի՛ր քո հարցով, երբ պատրաստ ես, ամենակարևոր դիտողությունները կանի ու չի թողնի սենյակից դուրս գաս, առանց այն հարցի լուծման, որի համար եկել ես․․․ Ե՛վ մերժումն էր ընդունելի, և՛ լուծումը, երկու դեպքում էլ առաջարկդ քո մասնակցությամբ երկրորդ ընթերցում էր անցնում…
Մառան+Խաչմերուկ ցուցադրություն կրթահամալիրի Հյուսիսում:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1489