Արթնանալուց հետո 2-րդ բաժակ ջուրը խմեցի: Մնաց խմեմ ևս 2 բաժակ ու… «Արթնանալուց հետո 4 բաժակ ջուր խմեք» վերնագրով ինտերնետային հոդվածն իմ ուշադրությունը գրավեց իրագործման պարզությամբ ու բնականությամբ: Ես սովորական ջուր, կասեր Դավիթ Բլեյանը, շատ եմ սիրում: Ճապոնացիների տեսակը միշտ հետաքրքրել-լրջություն է հաղորդել նրանց վերագրվող փորձին: Տեսնենք, տեսնենք… Ես չեմ կարող 2015 – բեկում տարին ինձնից չսկսել… Մշտապես առողջ լինելը, հոգս չլինելը հարազատներիս՝ Բլեյաններին ու ոչ Բլեյան սեբաստացիներին բոլոր տարիքի, իմ խնդիրներով, այդ թվում՝ առողջական, նրանց չծանրաբեռնելը բեկման կոնկրետ ընթացք է… Բնական ինքնակարգավորիչների պակաս կա՝  ամենօրյա մարզանքի, զբոսանքների, ճամփորդությունների, ակումբային առօրյայի, ամենօրյա պարի… էլի, էլի… շարունակեք, խնդրում եմ, ու սկսենք. մեր գործն այս՝ մեր կյանքի բեկման, նորեն սկսենք…

Մի բաժակ ջուր էլ խմեցի հաճույքով. պիտի 2015-ին, հիմա, ամեն օր, ազատվեմ ավելորդ քաշից: Գարնան հետ, շաբաթներ հետո, կազատվենք բաճկոն-պիջակից, ու ավելորդ քաշի բերած անհարմարությունն ավելի ուժեղ կզգամ: Կախվեմ, պրծնեմ… գոնե կպրծնեք: Կպրծնե՞ք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ կրտսեր եղբայր Կարենն ու Անին

Շաբաթվա վերջում, այո, հարսանիքի գնացինք`Տաթև, Աննա, Առնոլդ, Արթուր և էլի շարք Բլեյաններ, Էդիտա, Սուսան ու էլի շարք զարմանալիորեն այլ ազգականներով, էլի Բլեյանների հետ պիտի ներկա գտնվեինք իմ Նեկտար քրոջ՝ բոլորի

Վաղ մանկությունից

Վաղ մանկությունից քիչ, շատ քիչ տպավորություններ են մնում, ամենուժեղը երևի… 5-6 տարեկան եմ եղել, երբ հորս, մեծ եղբորս հետ մեր մեքենայով անցել ենք Նախիջևանով… Մինչև Օրդուբադ… Հայրս, պատմել եմ, առևտուր էր

Երբ կարոտում ես գուրգուրելու չափ

Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի