Շուշան Բլեյանը պայծառացավ՝ տեսնելով Դավթի նվեր ակորդեոնը… Խոսեցին-պատմեցին քույր-եղբայր, տվին ու առան… Շուշանը շաբաթ երեկոյան երգել է Վիեննայի հայկական եկեղեցում՝ մեներգել… «Նոր ծաղիկ» (Ներսես Շնորհալի), «Ով զարմանալի» (Գրիգոր Պահլավունի)… Ինքը գոհ էր իր ելույթից. ես Շուշանի տեսքից, խոսքից, ինքնավստահությունից, հավեսից զգացի… Բան չմնաց հուլիսի 13-ին՝ իր խոստացած, մեր սպասած համերգին… Այս արանքում նրա ամեն ելույթը պատրաստության մի կտոր է երևանյան համերգին… Շուտ կգա, մեզ էլ գործի կդնի. Բլեյան է իսկական…

Դավիթ Բլեյանը հունիսի 1-ի ստուգատեսին հիմնավոր է պատրաստվել. լողացավ, որից հետո երկու հեծանիվներն էլ լվալ տվեց… Պսպղում են պատշգամբում, արևի տակ՝ հիացմունքից ավելի բացված վարդերի հետ մրցելով…
– Իսկական թափառական երաժիշտ՝ հեծանիվ ունի նախանձ շարժող, հարմար ակորդեոն… հոր երազանքը կատարվեց…- ծիծաղում է մայրը,- կարող է քշի Հյուսիսային պողոտա, իր նման երաժիշտների հետ համերգ տա…
– Համերգ-մամերգ, թափառական-շրջիկ չգիտեմ: Ես վաղը հայրիկի հետ գնում եմ գործի:
Այսպես, միասին և հեծանիվներով… Քիչ մնաց…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օ՜յ, այ քեզ գաղափարական նաղդող

Այսօրն իմ նորից սկսվում է առտու ժամը 5.00-ին. օրվա իմ գիրը՝ իր կարգով… Օրագիրն իր կարգով չգիտեմ՝ ինչպես է փոխել հավատարիմ ընթերցողի օրը, ինչպես տեղավորվել նրա բազմազբաղ առօրյայում, անգամ, չգիտեմ

Հունիսի իմ հեծանվախաղի ռեկորդը ու մնացածը՝ գրում…

— Դավիթ, Կուզյա, վեր կաց, ուշանում ենք,- Արմինեն այսպես է դիմում իր տղուկին, ինքը՝ քնած-ոտի, Դավիթը՝ արթուն-պառկած… — Ես, երբ ուզենամ կարթնանամ, հիմա քնում եմ… — Այդպես ո՞նց կլինի, ես

Սուսան Հովհաննիսյանի ծննդյան օրը

Ես առայժմ երաժշտությունն եմ լսում. Մոցարտն ինձ վեր է տանում աշխարհիկ կյանքից… Երբ Մոցարտ է հնչում, կիրակի է. հոգվույս տոն… Ես տեսանյութը առանց երաժշտության փորձեմ նայել… Իմ բլոգի շաբաթ օրվա գիրը,