Այսօր իմ ժամը 07.00-ին արթնանալը, առաջին անգամ, գոնե մեկ տարվա ընթացքում, անընդհատ 7 ժամ  քնելը, քիչ է, 110 օրում առաջին անգամ առտու իմ օրագրի առաջ չնստելը… իրադարձություն համարո՞ւմ է հարգելի ընթերցողը… Կարդա՞մ ձեզ համար Հովհաննես Թումանյանի «Տպավորություններ» բանաստեղծությունը.

Հա՛, կյանքում ես միշտ այսպես եմ եղել,
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչել եմ «ա՜խ»։

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին—
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար։

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի տեսնում է շատ բան
Եվ մոտ, և հեռու, և փայլուն, և սև։

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում։

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև։

Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ։

Լրբենի մի ձայն,— և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում։

Մի ձայն էլ ահա,— տկար, խղճալի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից,
Ա՜հ, աստվա՜ծ, աստվա՜ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից։

Հանգի՜ստ… Ես որոշել եմ 15 օրով իմ ռեժիմը փոխել՝ անցնել անհատական-արձակուրդային ռեժիմի. հետևեք իմօրագրին, որ բաց չթողեք իմ արձակուրդային գրերը… Նորից են հարցնում. իմ օրապատումներից՝ Դավթապատում,հայրենապատում, քաղաքական-հասարակականանձնականմանկավարժություն-կրթահամալիր, որը ոնց եմ գրում… Ոնց-ը թողնենք՝ գրում եմ: Բայց ամենահեշտ, թեթև, անմիջական, ուրախ և, իմ կարծիքով, հաջողված ընթեռնելի (դրանք ես կարողանում եմ վերընթերցել) տրվում են ինձ դավթապատումն ու հայրենապատումը, որտեղ ես անմիջական-հիմա մասնակից եմ… Իմ շունչը կա դրանցում:

Ինձ հարցնում են՝ որ ժամանակներում կուզեիք ապրել… Հիմա՛ ու կրթահամալիրի Բանգլադեշում… Պարույր Սևակն այսպիսի բանաձև ունի. «Ասել-ասում են, թե լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Իսկ ես պնդում եմ, որ լավ է այնտեղ, որտեղ չենք կարող չլինել, ու կա՜նք»: Ահա քեզ երկու ժամանակ, երկու կապ քո և քո ապրած ժամանակի՝ պատասխանատու և անպատասխանատու: Մի կյանք է, չէ՞, աստվածատուր, և տրված է, որ քո ժամանակում քո պատասխանատվությունն իրագործես… Ավելի լավ ժամանակ հայոց համար ե՞րբ է եղել, քան հիմա՝ 1990-ից սկսած… Ու իմ արխիվի միջից նորից հանեցի գրառումներ, որ ես արել եմ այս 24 տարում. չգիտեմ՝ երբ: Արդիական է. ես այն, համարեք, այսօր եմ գրել: Իմ արխիվը ես ամեն օր այսպիսով թվայնացնում, մաքրում, բերում եմ իմ բլոգ, եթե արժանի եմ համարում իմ, ձեր ուշադրությանը, եթե ոչ՝ դիլիթ, ուզու՞մ եք անգլերեն կարդացեք՝ delete…

  • Հրապարակում մենք ենք՝ մեր բնավորությամբ:
  • Ժողովրդի ճակատագիրը (բախտը) ղեկավարում է (տնօրինում է) նրա բնավորությունը, ոչ թե նրա հաստատությունները:
  • Մենք հիմա կենտրոնացած ենք այլոց անելիքը փնովելու, աշխարհի անելիքը որոշելու վրա, երբ կարևոր է, թե ինչ ես անելու դու, իմ, մեր անելիքն է կարևոր:
  • Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. գաղափարն առանց իշխանության պղպջակ է. իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է:

Ինչ կարևոր է, թե որ մի մտածողն է ասել։ Ես կուզեի, որ առաջինն ինքս ասած լինեի: Ու ես նորից, որերորդ անգամ այս 24 տարում վերցրի իմ ձեռքը Բակունցի «Հանավանքը» պատմվածքը՝ գողտրիկ ու գունեղ, ինչպես Բակունցի ողջ գրականությունը: Իսկ «Հանավանք»-ի գյուղացուն, որ, ավա՜ղ, կենդանի է իր բնավորություն-մտածողությամբ, ես վերջին անգամ հանդիպել եմ Հրազդանի կիրճում, Բջնիում, Քաղսիում, Սոլակում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուշան Բլեյանը որտե՞ղ է

Շուշան Բլեյանը որտե՞ղ է՝ հարցրեք… Չիմացա՞ք: Իտալական Վերոնա քաղաքում: Այո, Շեքսպիրի հայտնի հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սիրո քաղաքում… Ինչպե՞ս և ինչո՞ւ է Վիեննայի կոնսերվատորիայի ուսանող Շուշանը հայտնվել Վերոնայում… Հետաքրքիր պատմություն

Հանկարծամահ եղած Տեր Հուսիկ (Գարուշ) Լազարյանը

Տուն մտա իրիկունը խառը տրամադրությամբ. Խնկո-Ապոր անվան գրադարանում մեր կրթահամալիրի լավ բարեկամ Տիգրան Պասկևիչյանի «Դոն Կիխոտի օրագիրը», «Ձնեմարդու ավետարանը» գրքերի շնորհանդեսին էի մասնակցել. Տիգրանը իրեն հատուկ շնորհքով-բարեխղճությամբ, իր ծննդյան օրվա

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ