— Ծի՛լ, ա՛յ կանաչ ծիլ, ի՞նչ անեմ, որ դու մի գիշերվա մեջ настоящий здоровяк դառնաս․․․ ,- իրիկունը քնելուց առաջ դիմում է Դավիթը պլաստիկե բաժակի միջի կանաչին․․․ թաքուն․․․

Երեկ, երբ ես Գյումրիում էի․․․
— Մայրի՜կ, մենակ չասես, որ էսօր էլ է Արատես գնացել…
— Չէ՛, Դավի՛թ ջան, էսօր էլ հայրիկը Գյումրի է գնացել։
— Դե լավ է․․․

Երեկ, իրիկունը, երբ Դավիթը պատրաստվում է իր ծիսական քնին․․․
— Դավի՛թ, էլի նույն երաժշտությունն ես լսելո՞ւ, նոր գործեր դիր, լավ կլինի՝ Չայկովսկի, մեր տունը, քո սենյակը այդ փողոցում է, մայրիկին էլ խնայի, ինքնուրույն լսի․․․ ժամանակն էլ կարճացրու․․․ ախր մայրիկին քիչ է մնացել․․․
— Լավ բաներ եմ լսում, ո՞նց փոխեմ, ո՞րը չլսեմ․․․
— Չայկովսկու փողոցը ամենաերկա՞րն է․․․ իրենից ավելի երկարը կա՞ Հայաստանում․․․ բա աշխարհո՞ւմ․․․
Ու էսպիսի մի շարք, որ քունս տարավ, ու Դավթից շուտ քնեցի․․․

Դավթապատում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Գյումրիում, Ազատանում, թվում է, ինձ բոլորն են ճանաչում, թե իշխանություն, թե հանդիպող այլ մարդիկ․․․ Թվում է՝ բոլորն են ուրախ, դրական սպասումներ ունեն ինձնից ու կրթահամալիրից, անկեղծ ողջունում են մեր ներկայությունը մարզում, քաղաքում, հետաքրքրված են մեր բոլոր ծրագրերով, նրանով, թե երբ է բացվելու Գյումրու հեղինակային դպրոցը։

Հյուրասիրության մեկից ավելի առաջարկներ ստացա․․․ «Ցայգ»-ի «Իրականում» հեղինակային հաղորդմանը իմ ու Անի Նավասարդյանի մասնակցությունը մեր նկատմամբ գյումրեցիների հանրային ուշադրության ծնունդ է․․․ Ե՛վ մարզպետարանում նոր մարզպետը Շիրակի ու իր եռանդուն տեղակալը, և՛ քաղաքապետարանում հաստատակամ են համագործակցությունը ծավալելու․․․ Մինչ այս մեր իրականացրած աշխատանքների ոչ լրիվ ցանկն անգամ, որ այցին պատրաստության շրջանակում մանկավարժության կենտրոնն արեց, պարարտ հող է ստեղծել սրա համար․․․ Իսկ Գյումրու Երիտասարդական պալատի  մեր գործընկերներին չնախատեսված այցելությունը տոնի վերածվեց․․․ Պալատի ղեկավար՝ Լիլիթ Մակարյանի համար ես ոնց որ կայծ. բռկումը նրա հուզեց-հիացրեց մեր Յուրա Գանջալյանին․․․ Ոտքի վրա համերգ Գյումրիում եռօրյա ճամբար դրած Հարավային դպրոցի խմբի կատարմամբ, նոր-թարմ աշխատանքների քննարկումներ ոտքի վրա․․․ Գյումրու երիտասարդ քանդակագործների բաց արհեստանոցին մեր Գեղարվեստում ես անհամբեր կսպասեմ.  պայմանավորվեցինք, որ նոյեմբերի 16-17-ին կրթահամալիրում տոն կդառնա կրթահամալիրի ու Գյումրու տեխնոլոգիական նախագիծը․․․

Նկարչական պլեներ Գյումրիում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ազատանում՝ աշխատավոր, շիտակ, հյուրընկալ, մենք յուրային ենք․գյուղապետը, Տեր Մակարն ու երեցկինը, դպրոցի տնօրենն ու մանկապարտեզի վարիչը, ամեն նոր հադիպող ազատանցի միանում է մեր շրջայցին մեծ գյուղով, մեր մի ժամը դառնում է երկու-երեք, մութը մեզ բռնում է ոչ թե Երևանում, ինչպես խոստացել-պայմանավորվել էինք Յուրա Գանջալյանի, լուսանկարիչների դուետ Անի Սարգսյանի ու իր սան Տիգրան Արամյանի հետ, այլ՝ Ազատանում․․․ Գյուղում գործող հանրակրթական-արտադպրոցական-նախադպրոցական-մարզամշակութային-ժամանցային հաստատությունների միջև անջրպետների վերացումը, օրգանական միավորումը, ջանքերի մեկտեղումը, մշտապես կենտրոնում պահելով մարդուն՝ երկրագործին, սովորողին, երեխային, մանկավարժին, մասնագետին, գյուղում նշանավոր Ազատանի հուշարձանի շուրջ կրթական պարտեզի ձևավորումը համարեք սկսված․․․

Հաջողվե՞ց մեզ Գյումրիում, Ազատանում մարդուն մղել-ուղղորդել ինքն իր մեջ նայելու, որ փիլիսոփա Յունգի ասած անցումը լինի՝ սոսկ երազներ տեսնելուց՝ անհատի արթնացում․․․

Քո տեսիլքները կպարզվեն միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք նետել սրտիդ: Ով դուրս է նայում՝ տեսնում է միայն երազներ, ով նայում է իր մեջ՝ արթնանում է:

Կա՞ ավելի բարդ ու կարևոր բան մեզանում, Հայաստանում, ամենուր, քան այս անցումը՝ երազներ տեսնելուց, ցանկանալուց, ուզենալուց դեպի արթնացում, որ մարդու հայացքն ուղղվի իր ներսի աղբյուրներ ստեղծական․․․ Սա էլ՝ Անի-Տիգրան ստեղծական դուետի այսպիսի անցման լուսանկարների-բացահայտումների շարքերը․․․

Միջավայրի նոր լուծումներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի
:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1483

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լսի՛ր ինձ․ լսիր հե՛նց հիմա․․․

Մտքովդ չանցնի այլ կերպ ապրել․․․ Դու շատ բան չունես, դու երբեք շատ բան չես ունեցել։ Դու երբեք շատ չես ունենալու։ Ունենալու գաղափարն այս անհեթեթությունն է, որովհետև դու ծնվել ես, որպեսզի

Անհատի տաղանդի դրսևորման մանկավարժություն դրական սպասումների բացակայության պայմաններում

Դավիթ Բլեյանը կրկնել չի սիրում. կրկնել, ասել է, թե ձեր ուզածը հնչեցնողը չի. կձևափոխի, մի զավեշտ-փիս-արգելված բան կասի, որ կփոշմանեք: Բերանացի գիտի ողջը, ինչ համարվում է հայ մանկագրության, հայ մանուկի

Ճանաչենք մեզ՝ ինքներս մեզ, մեր միջոցով այն, ինչ փոխանցվում է

Լուսանկարը` Արմինե Թոփչյանի: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հանդես է եկել իր բարեգործական նախաձեռնության պաշտպանությամբ… բացատրել է՝ ինչու իր նվիրաբերության նպատակներով տրամադրված միջոցների բաշխմամբ կզբաղվի բարեգործականի կարգավիճակ չունեցող, այլ սահմանափակ պատասխանատվությամբ