Մանկապատանեկան գրական-մշակութային երկշաբաթյա  «Լուսապսակ» հանդեսի խմբագիր Ծովինար Տիրատուրյանը, իմ անզուգական հարսիկ, «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագրի խմբագիր` Սվետա Դանիելյանը, առաջարկել են հանդես գալ իմ խոսքով…

Ու ես ուզում եմ  20 տարեկան դարձած «Լուսապասակ»-ի 2018-ի հոկտեմբերի 5-ի համարում Արթուր Շահնազարյանի «Հայրենիք և ազատություն» հրապարակումը շարունակել իմ բլոգում՝ որպես իմ 1482-րդ գիր-պատում։ Իսկ կոմիտասագետ-հայագետ-կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի, ումից, գիտեք, ակնածում եմ, հրապարակումը, սրտի խոսքը, անպայման կարդացեք։

Հզոր ու նոր հայրենիքը լիարժեք է դառնում մեր ազատության իրացմամբ, մեր, յուրաքանչյուր անհատականության տաղանդի բացահայտմամբ ու դրսևորմամբ, իմ պատանի բարեկամ,- կդիմեր այսպես Հովհաննես Թումանյանը։

Քանի՞ գյուղ-բնակավայր ունի Հայաստանը, ոնց հաշվես՝ 1000-ը չի գերազանցի… Անցնենք յուրաքանչյուրով, հաշվենք։ Քանի՞ սար ու ձոր, գետ ու գագաթ… քայլե՛ք, չափե՛ք… Քայլքով-հեծանվով-ուսապարկով Հայաստանն անցնելու ժամանակն է ձեր-մեր, այնպես, որ մեզանից հետո մաքուր լինի մեր ճաապարհը… Քայլեք, ուսապարկից  հանեք ձեր ձեռնոց-տոպրակը ու հավաքեք․․․

Ուխտի ճամփա դեպի Սպիտակավոր եկեղեցի, Շատիվանք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Իստակ-մաքուր Հայաստանը մեր այսպիսի հայրենագիտական քայլքով-ճանաչումով կհաստատվի։ Ես ուզում եմ այսպիսի քայլքի ճանապարհ բոլոր ձորակներում լինել ու․․․ լողալ ջրերում բոլոր, բոլոր գագաթներից նայել, գիտենալ՝ ինչ կա սարի այն կողմում․․․

Հայրենագիտությունն ինձ համար հոմանիշն է հանրակրթության․․․ Գարեգին Սրվանձտյանցի ուղենիշը։ Ես ու Արթուրը Շահնազարյան առանց մեզ պատող սարսուռի այս անունը չենք տալիս… Ես ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալ, կազմակերպել ձեր ուսումն այնպես, որ մեկ շարք խաղողի որթի-վազի, մի անկյուն պտղատու այգու, մի ափ պուրակի պարտիզպան-այգեպանը դառնաք։ Ես ապրում-գործում եմ համոզումով, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը նոր-հզոր-ազատ հայրենիք ունենալու՝ որպես յուրաքանչյուրիս նախընտրած բակավայր․․․

Բնանկար. Արատես:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Ես ուզում եմ այս պահից, միասին, ձեզ հետ ստեղծել «Հակաբացիլ Կոմիտաս» ու «Հակաբացիլ Թումանյան» ժողովածուներ, ունենալ դրանք մեր ճամփորդական պայուսակի մեջ՝ որպես ճաշակի աղբահավաքներ, ու տարածել մեր հայրենագիտական քայլքով, Հայաստանով մեկ․․․

«Այսօր, երբ մերն է միայն մեր պատմական սուրբ հայրենիքի մեկ տասներորդ մասը, ստիպված ենք վերադառնալ 1878թ․և կրկին հայտնաբերել հայրենիքը, էպոսը, երկրագործ ոգին, հայտնաբերել անհիշելի ժամանակներից՝ Արարչի կողմից մեզ տրված հարազատ երկինքը՝ Կոմիտասին»․․․ Մնացածը դուք գիտեք, իմ պայծառ բարեկամներ․․․ Ես ուզում եմ, որ դուք արևի նման նայեք աշխարհին․․․»։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1482

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հունիսի իմ հեծանվախաղի ռեկորդը ու մնացածը՝ գրում…

— Դավիթ, Կուզյա, վեր կաց, ուշանում ենք,- Արմինեն այսպես է դիմում իր տղուկին, ինքը՝ քնած-ոտի, Դավիթը՝ արթուն-պառկած… — Ես, երբ ուզենամ կարթնանամ, հիմա քնում եմ… — Այդպես ո՞նց կլինի, ես

Կիրակնօրյա ընթերցարան

Կարմիր սոխի տեսքից, երբ շերտ-շերտ կտրած է ու կտրած չէ, ուշքս գնում է… Կարող եմ խնձորի պես ուտել, իհարկե, բնական, այնպես, ինչպես կա, ստեղծվել է… Սիրում եմ սոխի հոտը, որ

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա