Սա՝ վերջում, իսկ մինչ այդ, քանի որ «Նոյեմբեր ամիսը և աշնան թեթև ցուրտը շատ հարմար են աշնանացան անելու համար», կարդացեք մեր Արևմտյան դպրոցի պարտիզպան Էդմոնդ Փաշինյանի «Բակերի կանաչապատում և ձևավորում» խորագրով բլոգը, հեղինակային մանկավարժությամբ ծնված՝ ավելի հուզիչ-պահանջված հայաստանյան ուսումնական նախագի՞ծ… «Աշնանացան»՝ իր տեխնոլոգիայով… 150 քառ. մետր տարածքը բերրի դարձնող իր արդյունքով…   Ամբողջ գործընթացը՝ սովորողների հետ՝ Աղազարյան Դավիթի, Դուրգարյան Շանթի (հայտնի երաժիշտ-խմբավար Կարեն Դուրգարյանի 10 տարեկան որդին), Թամազյան Շահենի (երրորդ սեբաստացին գրկում Մարգարիտ Թամազյանի՞ որդին)… ջոկատ, որ աշխատեց ջանասիրաբար և հաճույքով… ջրեց ցողով, այլ ոչ թե շիթով… Սա՝ վերջում…Իսկ ամբողջ ընթացքում Արևմտյան դպրոց-պարտեզի (պարտեզում հայտնված, պարտեզ դարձած դպրոցի) պատուհաններից Մոցարտ է հնչում ու հայերեն պարերգեր։ Լսեք-տեսեք մեր մեդիայում, մեր կյանքում, ուղիր եթերո՞ւմ… Ես իմ օրը գիշերվա ժամը երեքին սկսում եմ- իհարկե, գոլ ջրով, Էդմոնդի բլոգում…

Հյուսիսային դպրոցի 2-4 տարեկանների աշնան քուն:

Տեսնո՞ւմ եք աշխարհին ժպտացող, օրը երկրագործի պատումով սկսող տիարին… Դավիթը Բլեյան, որ իր ննջարանից ծնողական անցավ կանաչ ուղով լուսնոտի, նշանավոր նայեց…

Ժամեր հետո դուրս կգամ իմ հեծանվով, կանցնեմ այս անգամ Բանգլադեշ-Գյումրի ճամփան, իմ հերթական պատումի նյութը կժողովեմ… ծով գործերից… Գյումրիի քաղաքապետին ներկայացվող Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշով-Գյումրի այս հանրակրթական կամուրջների աշխատանքային հերթական այցը իմ արձակուրդում նախատեսված է. հանդիպում Գյումրիի քաղաքապետի, նախագծի այլ շահառուների հետ, Գյումրիում կրթական փոխանակումների կրթահամալիրյան կացարանի որոշում, Ախուրյան-Արփաչայի՝ ընդգրկում «Գետը համայնքում» կրթահամալիրյան քարտեզում, Գյումրիի հետ դեկտեմբեր ամսվա գործողությունների, փոխանակման համաձայնեցում…

Աշխատանքային այցով` Գյումրիում…

Իմ նոյեմբերյան տասնօրյա արձակուրդը հումորի դասին հանձնածներին իրավական ակտով պատասխանեմ, mskh.am-ի այս հղումով կարդացեք: Երեկ օրվա վերջում, մինչև սիրելի Արսեն Խառատյանի թեթև ձեռքով իմ-մեր բազմազբաղ օրեր ներխուժած վրաց-աբխազական նախագծային «2+2=2» խմբի Լոֆթ ակումբում ելույթին մասնակցելը, Կենտրոնում մեր օրվա սեմինար-նախաձեռնությունների հեռանկարով անցանք… Ծովը մեծ է, կասեր Հեմենգուեյը… Իմ գործերը ծով են կապում… ավա՜ղ, այդպես է միշտ, այդպես եմ ես… ինձ ծովում փնտրեք…

Ավելի ուշ, Լոֆթ ակումբի ճանապարհին, սիրելի Բաբուջը իրեն զարդարող ոգևորվածությամբ պատմում էր իր դասարանական նախագծերի հեռուստաեթերի մասին… Թոփչիկի նման գործընկեր ունի, իր գործի հմուտ հեղինակ մանկավարժ Կարինե Բաբուջյանը, իր սաների ու ծնողների, իմ լիարժեք աջակցությունը… չի կարող վերջում ցողով չջրի…

Կադրեր «Պարերգերը հանրակրթական դասարանում» նկարահանումից:

Կհասցնեմ Գյումրիից վերադարձին վրաց գործընկերներին հանդիպել… Կարևորը հայ-վրացական գործընկերության ծրագրված հետևողականությունն է. սա արդեն վերապատրաստվողների հատուկ խումբ է Թբիլիսիից, Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Թբիլիսիի լրագրողական ընկերակցության ներկայացուցիչների մասնակցությամբ… Մենք լուրջ ենք մոտենում հայ-վրացական հանրակրթական կամուրջների 10-րդ տարուն՝ 2018-ին, և ի՜նչ լավ է, որ չենք մոռանում մեր մանկավարժական գործի տեխնոլոգիայի ոսկի կանոնը՝ վերջում ցողով ջրելը… Շնորհակալ եմ կինոֆոտոյի մեր աղջիկներին, Ռինային, յուրաքանչյուրին, ով հնարավորություն տվեց շնորհավորելու մեր սիրելի Գեորգի Մոմցելիձեին իր քառասունամյակի առիթով…

Այսօր Արևիկ Տատինցյանի ծննդյան օրն է, իմ ցողով ջրված թոռնուհու… Շնորհակալ եմ, որ կաս, որ այսպիսին ես… Ճիշտ ես արել, քո օրն է, ու անցկացնելու ես թափառումով քո ընկերուհիների հետ՝ հայտնի, անբաժան սեբաստացիների… Ո՞ւր եք, տղանե՛ր, ձեզ բանակն էլ հայոց չի փրկի…

Հինգ տարեկանների մարզատոն Հյուսիսային դպրոցում:

Ֆոտոխմբագիր` Տաթև Աթոյան

#1217

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ապրած կյա՞նքն ենք որպես գաղափար կտակում…

Արդեն 67 երկիր է կողմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելուն… Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ բոլոր ժառանգորդ երկրներին կամ ոչ մեկին կոնկրետ… Իմ բարեկամ-ընթերցողը փոխանցեց Ավետիք Իսահակյանի՝

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,

Մեր մանկավարժության նոր տարվա մեկնարկը

Ա՜յ քեզ Հայկուհի՝ օրագրով, օրվա հիացումով, հերոսով․․․ Պեստալոցցին կնախանձեր․․․ Հիմա՝ այսօր, ուռա՜, առտու 5-ին մոտ, ես մոտենում եմ վերջապես ավազանին՝ խոհանոցի լվացարանին, իմ գրի-խոհի-ընթերցումի-ծեսի ջուրն էլեկտրական թեյնիկի մեջ լցնելու, ես խնամքով