«Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները»։
Վան Գոգ
Իսկական կինո, հինգ րոպե տևողությամբ․․․ Հյուսիսի դպրոց-պարտեզի Սոնա Կարապետյան, Անուշ Ավետիսյան դաստիարակչական զույգի՝ ֆիլմի հեղինակների, 2 տարեկանը չբոլորած Անուլն էլ՝ գխավոր պերսոնաժներից․․․ Գիշերվա 4-ի, 5-ի արանքում ես ֆիլմն այս դիտում եմ շնորհակալությամբ․ հայրս կասեր՝ ես գոհ եմ. ոչ միայն ու ոչ այնքան ես, որ հաճախ չի լինում։ 2018-2019 ուստարում իմ բնական վիճակն է դառնում, երևի դիրքից է, ես գործում եմ երկրորդ պլանից՝ հայացքս՝ մեր մանկավարժությանը, կրթահամալիրի Բանգլադեշին. Վայոց ձորի-Եղեգիսի կիրճից իմ ամենշաբաթյա աշխատանքային այցերը, վրանային-արշավային թերապիայով՝ Արատեսում, գոհունակությամբ են պարուրել ինձ։ Գոհ են և Բլեյան կրթական ցանցով հնգօրյա վերապատրաստումների 40-ի չափ մասնակիցները՝ հանրապետության ամեն կարգի նախադպրոցական դաստիարակներ, որ իրենց ազատ ընտրությամբ, երեկ սկսեցին իրենց առաջին վերապատրաստման օրը կրթահամալիրի հինգ նախակրթարաններում։
Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղի ուսուցիչների և սովորողների մեծ խումբը երկօրյա կրթական փոխանակումը կսկսեն կրթահամալիրում․․․ տեր Մակար քահանա Գալամդարյանի ու իր տիկնոջ առաջնորդությամբ․․․ Ինչ հագեցած ծրագիր է հրամցնում ընդունելության համակարգող Արմինե Թոփչյանը, ում կազմակերպական տաղանդով «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այս տարվա սեպտեմբերյան այցը Ազատան, տեսե՜ք, ինչպիսի զարգացում է ստանում․․․
Այսօր իր կրթահամալիրի գրական ակումբի հերթական պարապմունքը վարում է Լիլիթ Բլեյանը․ թեման, որով հանդես կգա Լիլիթը իր դպրոցում, որ օրեր առաջ Աթենքում էր համերգ-ներկայացմամբ, միջազգային փառատոնին, որին հրավիրված էր անհատապես․․․ Հա, հատուկ բավարարում եմ ստանում խոսքի նկատմամբ՝ տեքստ-երգի, տեքստ-ֆիլմի, բեմից համերգն ուղեկցող, թե առօրյա, Լիլիթի ուսանելի հետևողականությունից․․․ Ազնվաստեղծ ավագ դուստր. կեցցե՜ս, Լիլիթ Բլեյան։
Գույն և տրամադրություն: Լուսանկարները՝ Վարսիկ Աթոյանի:
Այսօր Բաղրամյան 19-ի նորահայտ այգում սեբաստացիական ճաշակի հանրային տոն է՝ «Հե՜յ, ջա՜ն Երևան»․․․ Ա՛յ, այսպիսին պիտի լիներ ձեր ուրախությունը, Էջմիածին քաղաքի նոր ընտրված իշխանություն՝ քաղաքապետով, ավագանիով, հավաքվեիք քաղաքի հրապարակներից որևէ մեկում, կանչեիք մեզ ու միասին երգեինք․․․Այսպես, մենք Եղեգնաձոր-Արատես-Եղեգիս ենք տանում հարսանեկան ուրախությունը․․․ Համեցեք։
Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, նոյեմբերի առաջին օրերին Արատեսում իր եռօրյա բանակումը կսկսի «Արամ Մանուկյան» մարզառազմական դպրոցը, իսկ մենք Անի Նավասարդյանի նախաձեռնությամբ պատրաստվում ենք Գյումրիում ներկայացնել Բլեյան կրթական ցանցի «Ուսուցչական երգչախումբ» նախագիծը. ավելի արժանի ի՞նչ կարելի էր անել Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ․․․ Այս շարքից է նաև նոյեմբերի 3-ի մեր ուխտը՝ Շատինի կիրճով, Շատինավանքով, երգեցողությամբ․․․ Օրացույց եղավ իմ գիրը, ինչի մասին ես ձեզ զգուշացրել էի․․․
Արզականի աշունն ու Արևմուտքի ճամփորդները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Երեկ կրթահամալիրի Ագարակ ես երեք անգամ մտա, տարբեր ուղեկիցներով՝ կրթության նախարարության աշխատողների, ծնողների, Երևանի կենդանաբանական այգու տնօրենի․․․ Գործնական, կոնկրետ առաջարկներով․․․ Ու միշտ երեխայաշատ, կենդանիների խնամքով-շփումով տարված տարատարիք սեբաստացիներ․․․ Նրանց մեջ և Դավիթը Բլեյան․․․
Խոստացել եմ, ասում եմ․․․ Դավիթն է փոխանցողը.
— Զանգի, ասա՝ ընկեր Լուսինեին, որ ես մնամ Ագարակում, իմ դպրոցը թող Ագարակում լինի․․․
Հա, հեր ու տղա դպրոց ենք ստեղծում բնության գրկում, մեկը՝ Էդմոնդի ավագությամբ, Բանգլադեշում, մյուսը՝ Սմբատի կրտսերությամբ, Արատեսում, Եղեգիսում…
Դավիթ Բլեյան և ընկերներ: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:
Իմ նոյեմբերյան ծրագրերի մեջ է Օրբելյան իշխանների տեղի՝ Հորբատեղի, Արտաբույնքի ձորով անցումը Սալիով Քարագլխի ձոր․․․ Իսկական իշխանական կացարան է Հորբատեղը՝ իր անանց ազդեցությամբ․․․ Տեսնում եք՝ չի՛ հաղթահարվում։
Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները, ասել է թե՝ մեր գործերը։ Գո՛րծ արեք։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1476