Խե՜ր լինի․․․ Իմ օրագրի՝ օրվա գրի առաջին տողը-գլխագիրը սկսել է Դավիթ Բլեյանը որոշել․․․ Այսօրվանն էլ։

Երեկ առավոտյան կրթահամալիրի Բանգլադեշով իմ ու Արմինե Թոփչյանի աշխատանքային փաստագրական-արձանագրային հեծանվաայցը մեր արևմուտքի դպրոց-պարտեզում ավարտվեց ․․․ Ես ուղեկցում էի Արմինեին՝ հայտնի ֆոտոօբյեկտիվով, հա՛մ էլ Արմինեի համար բնորդ էի՝ իմ բլոգի գլխավոր նկարաշարը փոխելու համար․․․ Երկա՜ր մնաց նախկինը, երբ մեր աշխարհում-մեր կրթահամալիրում, ինչպես իմաստունը կասեր՝ ամեն ինչ փոխվում-հոսում է․․․

Արևմուտք հասանք Հարավից՝ անկախ մայլով, հարավ-արևմուտք երկաթգծի երկարությամբ ձգվող մեքենաների գերեզմանոցի տեղի վերածված դաշտերով, նախկին խաղողի այգիներով-արտերով բերրի․․․  1985-ին ես տեսել եմ դրանք, պատմել եմ։

Այսքա՜ն տկլորաշատ մեր արևմտյան լողափում,  ծովերի մեջ՝ մեկը ծածկած, երեքը բաց, փնտրում եմ Դավթին․․․ Գտնում եմ։
— Դավի՜թ,- հարցնում եմ,- էս ինչի՞ ես մտել փոքրերի ավազանը, մեծերինը չէ՞ քոնը։ Դու՝ Միջերկրական ծով տեսած, Մոնտե Կառլոյի լողավազանում շաբաթ անցկացրած մարդ․․․
— Ասպետներին բերել, լցրել ես իմ լողավազանը, դրանց շուտ հանի՛, խանգարում են մեզ․․․

Ասպետներին ճանաչեցի՞ք Միքայել Ղազարյանի. կրթահամալիրի Ավագ դպրոցի՝ օրերս «Ասպետ» ռազմամարզական ճամբար մեկնողներն են, որ ամենօրյա պարապմունքներն են անցկացնում՝ լող, հեծանիվ, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, պար, պարտիզապուրակային գործ․․․

Հինգ տարեկանների ամառային պարտեզ։ Լուսանկարները՝ Տաթև Սահակյանի։

Այն, ինչ երեկ կար-տեսանք մեր շրջայցով կրթահամալիր-անդաստանի Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտքում, Մայր դպրոցում մեր, ամենասիրունը Թոփչիկի ֆոտոշարերում է, ստոպ-կադրերում… Վայելե՜ք դարի սպասվող՝ լուսնի ամենաերկար խավարումից առաջ․․․ Եվ քանի որ աստղագուշակները խորհուրդ չեն տալիս կոնկրետ խավարման օրով որևէ լուրջ-պատասխանատու գործ անել, հարաբերություններ պարզել, պլանային վիրահատություն անել, ճամփորդել, ֆինանսական գործարք կնքել… Մենք ձեր այսօրվա օրը խորհրդով անցկացնելու մասին մտածել ենք…

Երևանի կենդանաբանական այգու նվեր պոնիին մեր նվեր դիմավորեք-տեղավորեք, շարունակեք լողալ-ջրախաղերի մեջ եղեք, ինձ սիրելի-հարազատ ընկերոջ՝ Սեյրան Ավագյանի հիշատակը տոն դարձնենք մեզ համար Սեյրանի բարձունքում ու Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում… Մեզ կմիանա՞ օրվա հոբելյար Կարինե Ջանոյանը, ինչո՞ւ իր ծննդյան օրն էլ նույն տոնի մեջ չմեկտեղենք… Հրապարակային ուրախությունը այս տապին ուրիշ լուծում չի ճանաչում, քան բաց-հրապարակային հանրային կազմակերպումը… Ծննդյան օրվա իմուքոնը ո՞րն է սիրո և համերաշխության Նիկոլի թվին։

Սևանն այս օրերին՝ սեբաստացիների օբյեկտիվներից․․․

Այնպես ստացվեց, որ Արման Բաբաջանյանի թեթև ձեռքով Քոչարյան Ռոբերտի օրվա ֆեյսբուքյան որակումներով վենդետա-վախենալու-քաղաքական տեռորի մեկնարկը 1-in.am-ի եթերում ինձանով սկսվեց․․․ Երեկ գիշեր ես ուղիղ եթերում էի․․․ Ես լուսնի պես փախչե՞մ հեռու այս թեմայից, թե՞ երկրին ամենամոտ գտնվող Մարս տեղափոխվեմ ձեզ հետ՝ իմ գրով․․․ Բոլորը, որքան հնարավոր է շատ մարդ, պաշտոն ստանային, ասենք այսպես՝ երանության վայելքի մեջ հայտնվեին… ինչը մեր օրերում կատարվում է․․․ Որքա՜ն հնարավոր է՝ շատ մարդ նստեր․․․ փորձության-փորձանքի միջով անցներ, որ ինքն իրեն գտներ վերջապես։ Ասված է Կտակարանում.

Զի որ կամիցի զանձն իւր կեցուցանել, կորուսցէ զնա. զի ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ որ խոնարհեցուցանէ զանձն, բարձրասցի: 

Հ. Գ. Արմինե Աբրահամյանը շարունակում է ուսումնական-ճանաչողական նյութերի հրապարակումը։ Ահա հերթականը՝ Այցելություն Նիցցայի Պարսամյան վարժարան։

[youtube https://www.youtube.com/watch?v=wjT0tHymLRU]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1427

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր ճանապարհի՞…

Կարդացե՞լ եք Թամար Ղահրամանյանի հիմնավորումը՝ Պարսկահայք ուխտագնացության. «Սա ինձ համար սպասված ճամփորդություն է. նախնիներս մոտ մեկ դար՝ 1601-1712թթ. ապրել են պատմական Հայաստանի Սալմաստ գավառում, իսկ ավելի կոնկրետ՝ Փայաջուկ գյուղում, այն նույն

Ի՞նչ կլինի, եթե վերադառնան պատերը, պատեր լինեն կյանքում

Պատերն ամենուր են, Նարե Հովհաննիսյան ու ընկերներ, ձեր, այսպես ասենք, արտաբանգլադեշյան ինքնուրույն կյանքում… Բայց դրանք՝ պատերը, կան ու դեռ կվերադառնան կրթահամալիր, ինչպես ընդունված է բնորոշել՝ մեր սեբաստացիական աշխարհն անպատ, եթե

Գոհություն՝ կյանքով-ուսումով-օրով… գրով…

Հիմա, երբ 9։30 միջին ու ավագ դպրոցի սովորողներին՝ Իվետա-Անահիտ-Սմբատ երրորդությամբ, ճանապարհել եմ Աշոցքի լեռնադահուկային, «Չաչանակներ»-ի Կարինե Գոմցյանի ու Շուշան Փաշինյանի լրատվական ապահովմամբ, 10։50՝ միջին դպրոցի՝ Ստելլա-Մենուայի Արատեսի խմբին, նախագծային պատրաստության ստուգմամբ, հասցրել