Եթե մարդը կարող է ապրել առանց հարկադրանքի, ոչ թե ինքնաբերաբար, այլ ինքնաբուխ, ապա նա գիտակցում է իրեն իբրև ակտիվ ստեղծագործ անհատականություն ու հասկանում է, որ կյանքն ունի միայն մեկ իմաստ՝ հենց ապրելը։
Էրիխ Ֆրոմ

«Սեբաստացին հաղթող է» հրապարակումը չեմ հաղթահարում. ու խնդիրը ո՛չ «Այբ»-ն է՝ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի կազմակերպիչը Հայաստանում, ո՛չ էլ բուն օլիմպիադան… առավել ևս որևէ սեբաստացու որևէ հաջողություն՝ որպես ինքնաբուխ ապրումի, ստեղծական գործունեության արդյունք մի…  Նախ՝ սկսենք գործածել «բաց»-ն ու «միջազգային»-ը որպես հոմանիշներ… Մաթեմատիկոս սեբաստացիների այս սիրելի խումբը հաջողություն համարո՞ւմ-գրանցո՞ւմ է ընտանեկան ֆլեշմոբի, 2016-2017 ուստարին վերցնենք, իր մասնակցություններից յուրաքաչյուրը՝ մաթեմատիկայից, շախմատից… բնագիտությունից, հայոց լեզվից, թե օտար լեզվից… հասարագիտությունից, կրթահամալիրի տոնացույցով-օրացույցով նույն 2016-2017 ուստարվա ստուգատես-փառատոնի իր անհատական թե խմբային մասնակցությունները, հունվարյան թե հունիսյան, էլի միայն 2017-ի ամբողջական նախագծային-ուսումնական ճամբարային գործունեության յուրաքանչյուր օր, ինչպես իմ թոռնուհի Սոնա Հովհաննիսյանը… Իր 2016-2017 ուստարվա որևէ սովորական օ՞ր, պարապմո՞ւնք, բարձունքի հաղթահարո՞ւմ, ինքնաբուխ-ինքնուրույն ստեղծական գործունեությո՞ւն՝ որպես միայն մեկ իմաստ՝ ապրելը…

2-4տարեկանների ամառային լողափ: Հյուսիսային դպրոց-պարտեզ:

Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Կուզեի, որ երեկ «Արևմտյան կողմն աշխարհի բերիություն թող ըլլա» հերթական համերգ-ներկայացմանը Սոֆյա Գրիգորյանին արդարացի, այո, արդարացի-տեղին ասված գնահատականը, որ վստահ եմ՝ կրթահամալիրի անունից հնչեցրի, ընկալվեր Սոֆյայի կողմից հենց այդպես՝ իր 30-ամյա մանկավարժական գործունեությունը կյանքի այդ մեկ իմաստով՝ երեկվա պես ապրելու, ինքնաբուխ-ստեղծական… Համերգ ցուցադրությունից հետո Սոֆյան հայտնի-մեղավոր մոտեցավ ինձ. ինքը հո լա՜վ գիտի՝ ինչն է իմը, միակը՝ որպես ինքնաբուխ ապրում…
— Տիա՛ր, ծնողները շատ են ուզում, որ իրենց երեխան բեմ բարձրանա, առանձին կամ դասարանով ելույթ ունենա, որ իրենք նայեն… Իսկ ինքնաբուխը, որպես ապրում, երեկ այն ցնծությունն էր, որ կար Մարմարյա սրահում, ամբողջական ներառական միջավայրով, որպես բաց ու մեկ հավաքանի՝ երգով-պարով-գույնով-գեղարվեստով…

Զառա Ոսկանյանի տեխնոլոգիա-կերպարվեստի ուսումնական նախագծային գործունեության ստուգատեսի-ցուցադրության ուժի ազդեցությունը մնաց… Հրաժեշտին Զառան առանձնացրեց Դավիթ Բլեյանի աշխատանքը՝ քանդակը կավից, ու այն մեր տանն է հիմա… Իսկ Քնարիկ Ներսիսյանն ուրախությամբ ասաց, որ Տաթև Աթոյանն ու Զառան պայմանավորվել են Հյուսիսի սաների ցուցադրությունը կազմակերպել գումարումի սկզբունքով՝ որպես մեկ ամբողջություն, վահանակի մի կողմում՝ Զառան, մյուսում՝ Տաթևը… ինքնաբուխ… որպես միայն մեկ իմաստ՝ հենց ապրելը… Ինչպես «Հարավային կողմն աշխարհի սիրերգություն թող ըլլա»... ցուցադրության-համերգի ժամանակ։ Երեկ մի թևում Շամիրամն էր՝ իր գեղանիներով, այս անգամ կենտրոնում, մի կողմում Քնարիկն՝ իր, որպես բեք-վոկալ, այսօր կենտրոնում կլինի մեր Հյուսիս-Գեղարվեստը, ու վստահ եմ՝ Հարավն էլ կլինի բեք-վոկալի անփոխարինելի դերում ինքնաբուխ պարով, ստեղծական ապրումով…

Արևմտյան դպրոցի համերգ ներկայացում Մարմարյա սրահում:

Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի:

Քոլեջի ստեղծագործական-աշխատանքային երկու խումբը՝ այդպիսի բաժանումով պայմանական, տղաների և աղջիկիների, իմ ամենօրյա գործընկերն է պլեների… Աղջիկները երեկ Արտմիջավայր փառատոնային նախագծով հասել են Մալաթիա-Սեբաստիա վարչակազմ… Լավ են արել, բայց կարևոր է հատկապես շահառու բնակիչների հետ հանդիպումը…

Երեկ էլ ոչ փառատոնային մի հանդիպումով կրթահամալիրի արհեստավորներ Պետիկ Գասպարյանն ու Արման Սահակյանը ժամեր անցկացրել են Մալաթիայի ոստիկանությունում՝ բերման են ենթարկվել, մեկուսացրել են դրսի աշխարհից, կրթահամալիրի տնօրենից, հարազատներից… որ բացատրություն տան, թե ինչու են սահմանն անցել ու ինքնաբուխ բարեկարգել՝ փայտե աստիճաններ տեղադրել բնակիչների համար… Հողը՝ աջ ու ձախ, օրենքով Երևան համայնքինն է, քաղաքապետարանը այն տվել է նպատակային օգտագործման համար, և «իրեն չպատկանող» կրթահամալիրին, և՛ «իրեն պատկանող» մանկապարտեզներին,  որպես ենթադրում ենք՝ պուրակի-լողափ-լողավազանի-խաղահրապարակի-անցուղի-վազքուղի-հեծանվաուղու… Չէ՞։ Կարելի՞ է վարիչի քաշած ցանկապատի ետևում այն վերածել անապատի-աղբանոցի, բայց «սահմանի անցումով» չլինի անցանկապատ, խնամված-կանաչ-գործածելի բնակչի-երեխայի, մանկավարժության համար… Չափդ ճանաչեք, Բլեյան ու ինքնաբուխ կյանքով ստեղծումի միակ նպատակով ապրող հավաքանի, ձեր պլեներով, գեղարվեստով, «Կրթական պարտեզ արվարձանում» ձեր նախագծով, անցանկապատ-բաց բանգլադեշի տեսլականով… Լևոն Մկրտչյան նախարարով… Չափդ մենք ենք որոշում… մի զոն նայող ի՞ր ոստիկանով, ի՞ր իշխանությամբ… ի՞ր բնակչով՝ հարցնում եմ… Տղաների խումբը քոլեջի անհամբեր սպասում էր ինձ, որ ներկայացնի շենքի շուրջ ավազե նոր հեծանվաուղին… Կպել են, չեն կանգնի… Բոլորն էլ՝ բնակիչ… ինքնաբուխ, իրենց կյանքով… Սրա՛ իշխանության հաստատման սպասարկուն եմ եղել ու կամ ես. ինձ չես շեղի… Իսկ մեր բանվոր տղաները թող նստեն-քաղաքականան… Պիտի նստվի… առանց նստել եթե չի լինում։ Ի՜նչ անես, թողնես քո ապրումի միակ ու ինքնաբուխ ուղին ու քշվես այլո՞ց գծածով… Ընտրության հարց է:

Դավիթ Բլեյանը Մայր դպրոցից տուն ճանապարհին նոր դրոշներ է հայտնաբերում իր եռագույնի կողքին՝ մեկումեջ… Չի հանգստանա, մինչև չհասնի տուն ու ինտերնետով պարզի…
— Պահո՜, էս Տաջիկստանի նախագահը ի՞նչ է անում մեր կողմերում…
— Մոնղոլ-թաթարական արխավնե՜ր, մոնղոլ-թաթարները հասել են Միջին Ասիա, Տաջիկստան-Տաճկա-Հայաստան,-սկսեց երգել Դավիթը սարկարգ Վոլոդիայի երգերից… Դավթի մյուս սիրելի Շուշան Բլեյանն էլ «Արի, իմ սոխակ» ելույթն է ուղարկել Դավթին։

Արտ -միջավայր. Հյուսիսային դպրոց-պարտեզ:

Իսկ Վրաստանի դեսպանատանը, մեր բարեկամ երկրի ու Վրաստանի դեսպան նորին մեծության Գեորգի Սագանելիձեի նախաձեռնությամբ, պլեների մեծ խմբով՝ հայեր-վրացիններ, քննարկում էինք Ամառ 2017 նախագծով հայ-վրացական զարգացումները… Ես կարևորում եմ, որ Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան անվան թիվ 3, Թբիլիսի մեր հին գործընկերներ թիվ 98, 24, 104, 37, 6,…. դպրոցների նորարար ուսուցիչների մի խումբ մասնակցի հունիսի 26-ի «Բարեկամություն» մանկավարժության ճամբարին... Ինչպես նաև գերմաներենի խորացված ուսուցմամբ, Հումբոլտ եղբայրների անվան հետ կապվող հեղինակային մանկավարժությամբ, այժմ Հավլաբարում հայտնված Թբիլիսիի թիվ 34 դպրոցի, որի հետ նոր ենք ուզում կամուրջներ հաստատել…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 1070

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեղինակային գործերի հարձակման տարի դարձնենք 2015-ը

Եղավ, ինչպես գիտեի. արթուն եմ գիշերվա ժամը 2-ից, բայց ի՞նչ անեի, երբ իրիկվա ժամը իննին մի կարողություն էր մնացել՝ քնելը… Բողոքելու ի՞նչ ունեմ, երբ ստացել եմ քնի իմ հինգ ժամը…

Ես եմ՝ քո անմահությունը

 Անմահությունը։ Ես եմ։ Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Արփի Սահակյան Կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցականի դաստիարակ» մասնագիտությամբ այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է.

Սա իմ հայրենի հողն է. ինչի՞ եմ ապրում, եթե այն չպիտի ծաղկեցնեմ

Ուրախանանք միասին, որ տնօրենի բլոգի ֆոտոստուգատեսն արդեն 2-րդ հրապարակումն ունի, կեցցեն առաջին համարձակները՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզից. տոն փոխանցելը էլ ո՞նց է լինում։ Հիմա  խաղանք վերնագրով. շա՞տ չէ պաթետիկ-եթերային… Սա քո հայրենի հո՞ղն