«Ռոբերտ Քոչարյանի չարությունն իրեն կործանեց: Թող տանջվի, մեղքերը քավի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց 2000-ականների սկզբին Ռոբերտ Քոչարյանի առաջին հարվածի տակ ընկած քաղաքական գործիչներից մեկը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ընդգծելով. «Ես հավատում եմ և՛ Աստծուն, և՛ արդարադատությանը, գալիս է հատուցման պահը»:«Հերթական անգամ արժանին մատուցենք Նիկոլ Փաշինյանին իր հաստատակամության համար, հասարակությանը տված խոստումը կատարելու համար,- նշեց Ա. Բլեյանը՝ անդրադառանալով Մարտի 1-ի բացահայտման իրողությանը: – Ես ենթադրում էի, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա, ձև կգտնի խուսափելու, բայց լավ է, որ եկավ: Բայց հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ պատժվում են հանցագործությանը մասնակցած բոլոր մեղավորները»:

98-ից ի վեր ականատես ենք եղել քաղաքական հետապնդումների, քաղաքական սպանությունների, որի կուլմինացիան Հոկտեմբերի 27-ն էր: Ա. Բլեյանի կարծիքով՝ հնարավոր է, որ Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրվի նաև Հոկտեմբերի 27-ի և այլ սպանությունների համար: «Չպետք է հորթի խանդավառվությամբ տարվենք․ Քոչարյանի կալանավորումը կարող է առաջացնել ներքին և արտաքին մարտահրավերներ: Չպետք է արխայնանանք, պետք է գործողությունների շարք իրականացնել՝ կանխատեսելով: Հասարակությունը նույնպես պետք է գործի, համախմբվի, պետք է ավելի բաց հետևի պրոցեսներին»:«Քոչարյանի գալով՝ զգացել եմ առաջին լուրջ վտանգը»,- նշեց մեր Բլեյանը՝ անդրադառնալով 98թ-ի ընտրություններին, երբ նախագահի թեկնածու էր նաև ինքը:

Մանրամասն՝ տեսանյութում:

[youtube https://www.youtube.com/watch?v=CdZgu7n-f94&w=560&h=315]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հակամարտության փուլը անցել ենք…

Չեմ սպասում հրաժարականին․ Փաշինյանի կառավարությունն ու ԱԺ-ն հենց հիմա պիտի համաձայնություն հաստատեն…

Կրթությունը պետք է թերապևտիկ նշանակություն ունենար, բուժեր մեզ….

«Մեր հանրակրթական դպրոցներում արձակուրդներից հետո դպրոցների դռները փակեցին և վերջ, երեխան գիտի, որ դպրոցի հետ գործ չունի: Մինչդեռ ոչ ֆորմալ կրթության հսկա տարածքը բաց է: Ամռան երեք ամսում երեխան ինչո՞վ

Ապոլիտիկա

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Ապոլիտիկա» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Հաղորդման հեղինակը և վարողը կրթահամալիրի շրջանավարտ Գոհար Հայրապետյանն է: