«Մեր հանրակրթական դպրոցներում արձակուրդներից հետո դպրոցների դռները փակեցին և վերջ, երեխան գիտի, որ դպրոցի հետ գործ չունի: Մինչդեռ ոչ ֆորմալ կրթության հսկա տարածքը բաց է: Ամռան երեք ամսում երեխան ինչո՞վ է զբաղված»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով`մենք մոռացել ենք կրթական միջավայրի մասին և մեկուսացել դրանից, մինչդեռ կրթությունը մի բան է, որն ազդում է 24 ժամ անընդմեջ. «Մեր հանրակրթական դպրոցները գրավիչ չեն, մինչդեռ կրթական միջավայրը պետք է թերապևտիկ նշանակություն ունենա հասարակության համար, պետք է բուժի: Մեզանում, ցավոք, այն բուժիչ նշանակություն չունի, հակառակ ազդեցություն ունի»: Որքանո՞վ են մեր դպրոցներն ու բուհերը ինքնավար և անկախ. մեր զրուցակիցն այն համոզման է, որ վերջին 7 տարում հասարակությունն ուներ այդ հնարավորությունը, որը, սակայն, ձեռքից բաց թողեց. «Կա վախ և ամենասովորական ինքնապաշտպանություն, մարդիկ չեն ուզում աշխատանք կորցնել, աշխատանքը վտանգել, սա համատարած մի բան է: Այս իրավիճակում հնարավոր չէ իրական փոփոխություններ գրանցել»:

Աշոտ Բլեյանն անդրադառնում է նաև Ազգային Ժողովում կիրառվող խոսույթին, խոսում այդ և նմանօրինակ երևույթների ու դպրոցներում տիրող բարոյական ճգնաժամի միջև կապի մասին. «Ազգային ժողովը, նմանատիպ այլ հարթակները բանավեճի համար են, մարտահրավերներ առաջ քաշելու և դրանք լուծելու համար են, ոչ թե որ ինչ ուզենան`խոսեն: Ազգային ժողովը բանավեճի ամբիոնն է, բայց հակառակ է գործում, դրդում է, որ բանավեճ չլինի»:

«Երևանի ժամանակով»,  Աննա Բաբաջանյան

Մանրամասները`տեսանյութում:


Աղբյուրը՝  factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդը, ով կանգնեցրեց անապատը

Ես չեմ հորինում, պատմում եմ ամեն դեպքում, երբ անդրադառնում եմ իմ հիշողության-ապրածիս մեջ տեղավորված 60 տարիներին և իմ նույնքան տարողունակ առօրյային, որում և վաղն ու մյուս օրն են… հաստատ: Իմ

Ստվերն ու անձրևը…

Նոյեմբերի 6-ին ավարտվեց իմ աշնանային արձակուրդը. սեբաստացի սովորող-ուսուցիչները, կրթահամալիրի խորհրդի անդամները, օրագրի ընթերցողները կարողացա՞ն գնահատել՝ երբ եմ ես ավելի արդյունավետ տնօրինում՝ արձակուրդո՞ւմ, թե՞ … Իսկ նոյեմբերի 7-ին, երբ աշխարհի հետադեմ

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ