Դավիթ Բլեյանի հեղինակային ինքնապաշտպանությունն է մեր թելադրանքից։

— Ճամբարում շատ լավ էր,- իր անցկացրած օրվա մասին իմ հարցին այսպես՝ հատու պատասխանեց Դավիթը երեկ իրիկունը։ Մինչ համակրելի նախարար-մարդ Սուրեն Պապիկյանը երեկ եկավ, քայլեց կրթահամալիրի Բանգլադեշով իր երիտասարդ օգնականների հետ, ես ճամբարական Դավթին երեք անգամ հանդիպեցի։

Առաջինը՝ Մեդիակենտրոնում. իր ճամբարական ընկերների հետ Հասմիկ Նալբանդյանի ցուցադրությունից-աստղացուցարանից էր դուրս գալիս։
— Հե՜յ,- ինձ ձեռքով է անում,- ինչո՞ւ ինձ շուտ-շուտ չես բերում աստղազարդ երկինքը տեսնեմ․․․ շա՜տ լավն էր․․․
Պատկերացնել կարելի է, թե ի՜նչ լիցքեր է ստացել-փոխանցել աստղացուցարան-փուչիկի մեջ…

Քիչ հետո Դավիթը ինձ ու Սուրեն Պապիկյանին ջրեց Արևմուտքի դպրոց-պարտեզի լողափին, երբ մենք միամտություն ունեցանք մոտենալու իրեն ու լողացող ընկերներին․․․ Իսկ երբ նախարարի հետ կրթահամալիրի Բանգլադեշով Քոլեջ հասանք, Դավիթն արդեն հեծանվի վրա էր, որտեղից-որտեղ ճանկել էր մի նոր հեծանիվ․․․

Ճամփի լավ ընկեր է Սուրեն Պապիկյանը. պաշտոնին համապատասխան դիտողականություն, մարդկային հմայք ունի, մոտ են կրթական, համայնքի զարգացման մասին մեր մոտեցումները։ Հուսալի գործընկեր է։ Ահա ինչու՝ շաբաթ օրը կրթահամալիրի աշխատանքային խումբը կլինի Վայոց ձորում, Եղեգիս համայնքում։

Կրթահաալիրում շրջայցի լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Մոսկվայի Տրետյակովյան նշանավոր թանգարանի դահլիճից Աննա Հակոբյանի ուղերձին Լիլիթ Բլեյանի արձագանքը՝ «լավն էր», հուլիսյան Երևանյան տապից ծնված-լսելի․․․ Ի՜նչ ավելացնես սրան, պիտի փորձես վերապատմե՞լ գրավիչ տեսաուղերձը․ ինչի՞ համար, երբ անհրաժեշտ է կարդալ-լսել-տեսնել ամբողջը․․․ այն դեղձի պես, որ Դավիթը երեկ իրիկուն ինձ կլպել տվեց տանը ու վայելեց․․․ կորիզն էլ՝ կոտրված-կուտի պես, դեղձի անուշի մեջ կորած․․․

Լևոն Տեր-Պետրոսյանը լավ զրուցակից է․․․ Ժիրայր Չոլաքյանին ուղեկցեցի Տեր-Պետրոսյանի առանձնատուն. ծիրանագույնը կորցրած, միայն կանաչի մեջ այգու կենտրոնի սուրճով-ջրով սեղանի շուրջ այնքա՜ն հավեսով զրուցում են, ես՝ ունկնդիր այս համով-հոտով-ապրումով խորհրդին, մտածում էի ուղիղ եթերի մասին․․․  Տեր-Պետրոսյանը համաձայներ, իր հանդիպում-զրույցները այսպիսի, որոնք լցնում են իր օրվա մի մասը, եթեր հաղորդվեին․․․ Կիրթ-կենդանի, անցումներով պատմական, միշտ փաստական, հետաքրքիր դրվագներով, իր հումորով մարդկային․․․

Հիմա, երբ այս հավեսով մարդը՝ Դավիթ Բլեյանը, բաց պատուհանի տակ տկլոր քնած է, ձեռքը մայրիկի փորին, ես իմ գրի հետ եմ այս․․․ Դավիթ ջան, ասում եմ, եղել է, որ ես վատ եմ կատարել իմ օրվա աշխատանքը, բայց այսքա՜ն վատ, ինչպես հիմա՝ հուլիսին․․․ Այս գյոզալ շոգից ես էներգիա չեմ ստանում-տալիս, ու հեծանիվը չի ենթարկվում ինձ՝ խռոված ձիու պես․․․

Իմաստներն են անհետացել
Ու մնում են լոկ բառերը՝
Դատարկ ու փուչ պարկերի պես…

Դադարեի՜ն բոլոր բողոքները՝ եթերում և փողոցներում, ընտրություններն ու դրանց հետ կապված պատրաստությունները, ստուգումներն ու դրանց հետ կապվածը․․․ ժամանակ ստանար մարդը մեր, հնարավորություն․․․ Մարդիկ՝ յուրաքանչյուրը, գյուղում ու քաղաքում, իշխանության մեջ ու դրանից դուրս, տեղավորվեին-անցում կատարեին-նոր վիճակ հաստատեին, որ փոխված վիճակին համարժեք լինեին մեր գործողությունները, փոխհարաբերությունները։

Առավոտյան շրջայց կրթահամալիրի ճամբարներով։ 
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1426

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպիսի շարունակական ուրախություն…

Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն

Տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը, ուրիշ բան չփնտրեք…

Լավ է, որ  «Մխիթար Սեբաստացի»-ում նորից blog.mskh-ին հանդիպեցինք, այնտեղ՝ նորից Սիրանույշ Ասատրյանին՝ միշտ նոր-հավերժական «Ինչ է սերը» մտածումներով… Է՛լ Էրիխ Ֆրոմ, է՛լ Օշո… սեփական փորձառությո՞ւն, Սիրանույշ… Իհարկե: Միայն դա ինձ