– Ձյուն մաքրող մեքենա ունե՞մ, ունե˜մ,- իր նոր մեքենաները, որ այսօր մայրիկն է նվիրել, ցուցադրում է Դավիթը:- Շտապ օգնության մեքենա ունե՞մ, ունե˜մ…
Էդ ոչինչ, բայց որ անցավ ավտոսրահի մեքենաների˜ն…
– Ինքնաթափ մեծ բեռնատար մեքենա ունե՞մ, ունե˜մ,- ես սկսեցի ելքեր որոնել ինքնապաշտպանության…
– Իսկ ինչ մեքենա չունես, Դավիթ ջան,- շեղել եմ ուզում ես: Դադար…
– Դեղին ջիպ մեքենա ունե՞մ. չունե˜մ…
– Կապույտ ամբարձիչ մեքենա ունե՞մ, չունեմ ես, հայրի˜կ…

Դավթի համար դժվար չէր ցույց տալը, որ ավելի շատ մեքենա չունի, քան՝ ունի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես է խոսում Դավիթ Բլեյանը

— Էդ ի՞նչ ես անում, չես ամաչո՞ւմ,- ասում եմ,- մի՛ արա: – Ամո՛թ քեզ, Դավի՛թ,- ասում է մայրիկը… – Ամոթ քե՛զ… ,- նեղսրտած հակադարձում է Դավիթը… – Ի՞նչ է ամոթը,

Հայրիկ, ինձ կօգնե՞ս՝ քնեմ

Դավիթ Բլեյանը չի քնել ցերեկը։ Իրիկունն 9-ի և 10-ի արանքում է, համառում է, չի քնում: — Դավիթ, ի՞նչ ես որոշել, չես քնելո՞ւ… Բա առավոտյան միասին ո՞նց ենք գնալու մեծերի խումբ…

Իմ պատշգամբը՝ պարտեզ

Դավիթ Բլեյանը, ինչպես իսկական սեբաստացի, ընտրել է երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ…