Այս էր Դավիթ Բլեյանի առաջին եզրակացությունը, որ հնչեց Երևանի «Զվարթնոց» օդակայանից Ստեփան հորեղբոր մեքենայով դուրս գալիս… Հուլիսի 18-19-ի գիշերահավասարին 16-օրյա բացակայությունից հետո Երևանում էինք Արմինեի ու Դավթի հետ…  Հասկանո՞ւմ ենք ամեն ինչ։

Դավիթը լեզուն նկատի ուներ. հեշտ չէր նրա համար ֆրանսախոս միջավայրում։ Ֆրանսերենից արևմտահայերենի կամ անգլերենի անցումը Դավթի համար վիճակը չէր փոխում, իսկ իր իմացած ռուսերենի գործածման առիթներ միայն ուկրաինական ինքնաթիռում հանդիպեցին…

Ես լեզուն նկատի չունեմ միայն և ոչ էլ ետևում մնացած Ֆրանսիան-Մոնակոն… Ահա ինչու՝ իմ ամենօրյա, ֆոտո-խոսքով բլոգապատումն ընդհատվեց… Չփրկեց նաև անցումը տեսանյութերով պատումին… Կներեք, ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ je suis de՛sole՛, ցավում եմ։ Ինչ որ լուրջ բան է կատարվում ինձ հետ…  Մեր իրականությունից օտարվում եմ. ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում, հաստատ։

Ամենամեծ տպավորությունն ինձ վրա շարունակում են մարդիկ թողնել։ Այդպես է եղել միշտ։ Ֆրանսիայի՝ իմ տարիների բարեկամ-ընկեր Ժիրայր Չոլաքյանն իր հույն կնոջով՝ Յոհաննայով, Տիգրան Ջերջյանը՝ ֆրանսուհի Ժոզիանով, խամրեցրին Փարիզ-Մոնակո պսպղուն աշխարհի ազդեցությունը… Ա՜յ, թե կարողանամ այս մարդկանց մասին պատմել՝ մեր ընտանեկան ճամփորդության կազմակերպիչների, սիրալիր-շռայլ հոգացողների․․․

Շուշանի ու Դավիթ Բլեյանի միասին անցկացրած օրերը մեր այցելության մյուս ձեռքբերումն է։ Շուշանին՝ օրնիբուն աշխատող-սովորող իսկական Բլեյան ժառանգին, ուրիշ կերպ ինչպե՞ս բռնես։

Ամենահետաքրքիրը-ամբողջականը երևի Արմինեի համար էր․ ֆրանսիական աշխարհի բացահայտումը, այդ աշխարհի ու մարդկանց հետ առերեսումը։ Արմինեն լավ գրիչ ունի, հեղինակային մեդիա, ու իր պատումները շարունակական, տեղին են, անմիջական․․․

Դավիթ Բլեյանի հետ միշտ հետաքրքիր է. Դավթի հետ ծովում, լողավազանի ափին անցկացրած ժամանակը, թափառումները ածանոթ աշխարհում եթերի արժանի այնքա՜ն նյութ ունեն… Բա ո՜նց է աչքի առաջ հասունանում ճամփորդ Դավիթը։

Դավիթ Բլեյանով էլ կավարտեմ պիցցա հիշեցնող այս անդրադարձը…

Կիրակի՝ հուլիսի 22-ին, Արթուր Շահնազարյանին իր երաժշտական-ընտանեկան միջավայրում շնորհավորել ենք, իրիկուն է, վերադառնում ենք Արմինեի մեքենայով, մեկ էլ Դավիթը խոսեց…
— Մա՜մ, ապրելը ըտենց ա, պետք ա մեծանաս։ Չես կարա չմեծանաս։ Եթե ապրում ես, մեծանում ես։ Եթե չես ուզում մեծանաս, Աստված քեզ կքանդի։ Ավելի լավ է՝ ապրես․․․
— Ես ուզում եմ անմահ լինեմ…
— Մոցարտը ո՞ր դարում է ապրել… իսկ Բա՞խը…

Արմինե Թոփչյանին խնդրեցի իմ քանի հարյուր նկարից, որոնք լույս աշխարհ չեն տեսել, իմ պատումը զարդարի, տեսագրավչություն հաղորդի։ Շնորհակալ եմ։

Նկարաշարերը՝ Աշոտ Բլեյանի
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1424

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպես՝ ճամփորդական

Շշմելու է այն, ինչ միասին իրագործել-պատմել-ներկայացրել են Արմինե Թոփչյանն իր՝ «Հեծանիվ+վազք+լող» բլոգում, Մարինե Մկրտչյանն՝ իր, տարբեր անուններով, շա՜տ էլ իրենց նման Արմինեինը՝ պոդիում, ֆոտոսեսիա, վազք, հեծանիվ, համերգ… ես կավելացնեի՝ ջանսաղություն,

Ձմեռ պապի նվերն ենք ձեր՝ մենք ու մեր ճամբարային նախագծերը…

Վերնագիր-հիշեցումն ինձ արեցին վեցերորդցիներ Ստելա Սարգսյանն և Նանե Այնթաբյանը, երբ ես իրենց ջոկատին իբր բողոքեցի, որ Ձմեռ պապն ինձ այս տարի աննվեր թողեց… Ցույց տվեցի՝ հագիս ոչ մի նոր շոր… Նույն

Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

Տանիքի Կառլոսոնը վերադառնում է կրթահամալիրի Բանգլադեշ․ «Կառլսոնն ուրվական չէ, այլ պարզապես Կառլսոն, գեղեցիկ, խելացի և չափավոր գեր․․․»։ Շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի գիրքը, որ պարունակում է «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը»,