Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նոր նախագահի նշանակումը և ճանաչված տրոբադար Գոռ Հարությունյանի «Երեք գազելով զրույցը Աստծու հետ», «Գազել 2. Զրույց բախտի»-ն ինձ զբաղեցրին առավոտ շատ, երբ ակամա-անպատեհ, միշտ է այսպես, հայտնվեցի ես ֆեյսբուքում…

Սմբատ Գոգյանին ես հանդիպել եմ մի անգամ, օրեր առաջ, «Արեգնազան» կրթահամալիրում, երեկոյան, կրթության մեջ այլընտրանքի աջակցության նախաձեռնության քննարկմանը… Սմբատը՝ և՛ մասնակից, և՛ ոչ, ոտքի վրա, ներս ու դուրս արեց իր շարժուն 2-3 տարեկան որդու հետ… Տպավորվել է, որ չնյարդայնացավ. ո՜նց չեմ տանում ծնողների այս գործիքը երեխայի հետ հայտնվելիս, անսովոր, ազատ… Տեսեք՝ ի՛նչ փաստեր կան, որոնք ոչ պատահական են, անհատականություն են դարձնում մարդուն… Դե, եթե էսպիսի մարդը, Գոռ Հարությունյանի գազելի շարունակությամբ…

…. կհերքի մեր դեմ դավերը – խոստացածի պես:
Արդեն միամիտ և անկարևոր է մեր զորությունը.
Միշտ Քո կամքով են կարգվում տերերը – խոստացածի պես:

Մխիթար Հայրապետյանի ելույթն էլ ուշադիր եմ լսում… Հետաքրքիր է, կօգնեմ, առանց պարտադրելու-պարտադրվելու… Գլխավորը ինձ համար՝ մարդու, երիտասարդ-նախարար մարդու շուտ սովորելն է… Փորձը կյանքով-ապրելով-սովորելով ձեռք բերվող բան է… Կարևորը գործելով սովորելն է, սովորելով-գործելը… Իհարկե, միլիոնավոր չափը ծիծաղելի, տեղին է հազարավորը… Կարևորը որ Հայաստանը գրավիչ բնակավայր դառնա և՛ այստեղ գտնվողների համար, և՛ դրսում… Նայեցի Մխիթարի ընտանիքի մասին էս հաղորդումն ու հուզվեցի ուրախությունից… Սա արդեն հեղափոխություն է, մնացածը Մխիթարն ու իր ընկերները կանեն…

Ֆեյսբուքի իմ այս նկար-հիշեցում-առերեսումը ուղիղ մեկ տարի առաջ է՝ 2017-ի հունիսի 13-ին. ի՞նչ է փոխվել, լավ է, որ շորտով նոր, շապիկով, անգուլպա, հեծանվի վրա… Էլ ավելի լավ է, որ իմ ֆոնի հողապատ լանջը Հյուսիսային դպրոցում արդեն կանաչապատ է, խնամված… Ասացեք մի վատ բան, սիրելի-հարազատ մարդկանց կորուստները հանած, որ կատարվել է իմ մեկ տարում… Պարտիզպանի կյանքով ապրեցի. բարեխիղճ-անդադրում-ուշադիր-կոնկրետ ամեն մի ծափ-թփի-լանջի-նախաձեռնություն ու նախագծի նկատմամբ, որ կրթահամալիրի Բանգլադեշ-կրթական պարտեզին էր ուղղված… Բա ամեն օր ջրելն ու ժամանակին խոտը խուզե՜լը…

Երեկ հեռուստառեժիսոր-վիդեոմոնտաժող Մովսես Գասպարյանի հետ, ով կրթահամալիրում իր աշխատանքի հայտով շրջում-ծանոթանում է մեր կրթական աշխարհին, կողքի մարդու հայացքով մեր ստեղծածա բաց ու կանաչ աշխարհին նայելու-զննելու հայացքով, առերեսվեցի ու այս նկար հիշեցումը ֆեյսբուքում ինձ հանդիպեց, ուղիղ մեկ տարի առաջ, այստեղից և ենթավերնագիրն իմ գրի և այսքան գիրը…

Ֆուտբոլ, իմ մանկության ուղեկից… Լավ խաղացող եմ, ոչ միայն պահեստայինի տեղը չեմ իմացել, այլև միշտ խմբի-թիմի ավագն եմ եղել, թաղում թե դպրոցում… Հիմա էլ խրախուսում եմ մեր սովորողների տղա թե աղջիկ, փոքր տարիքիս ֆուտբոլ խաղալը… ամենուր… Մեծ դաշտեր չեմ սիրել. փոքրում տեխնիկան շարունակ զարգացնելու-հղկելու պարտադրեք ունես… Իսկ ֆուտբոլ վաղուց է չեմ նայում… Չեմ էլ հիշում՝ երբ եմ վերջին անգամ մի խաղ կամ խաղակես մինչև վերջ նայել… Հեռուստացույցի վահանակով, ալիքից ալիք անցումով մի քանի րոպե, մինչև ձանձրույթի խեղդելը, զուտ ֆուտբոլի այսօրվա վիճակից շատ չհեռանալու համար… Ֆուտբոլասերների աժիոտաժը խորթ է, անընկալելի… Չեմ կարդում: Ասել է թե այս աշխարհի առաջնությունն էլ իմ կողքով կանցնի, որտեղ էլ որ լինեմ… Սրա փոխարեն՝ որքան ասես ժամանակ ունեմ ու հավես՝ Հայաստանով մեկ բոլոր երկրագործական նախագծերով վերջին 20-25 տարվա անցնելու համար, այգիներով պտղատու խաղողի, դաշտերով բանջարաբոստանային, թփուտներով, տնկարարներով, սերմարաններով… Ուշքս գնում է, սիրահարի պես ժամերով շուրջ բոլորը պտտվեմ. Էդմոնդին մեր ո՜նց եմ առանձնացնում… Մարդը կարող է ստանձնել ողջ կրթահամալիրի Բանգլադեշի կրթական ցանցի կանաչի պատասխանատվությունը, խնամքն ու զարգացումը, ու այդ ամենը՝ որպես ուսումնական աշխատանք, սովորողների և մանկավարժների հետ…

Ֆուտբոլից՝ երկրագործություն… պատում եմ ասել… մղձավանջ…

Հոյ, Նազան իմ յարը… Ավագ դպրոցի ուսուցիչ հարսանքավորների այս օրերի երգեցողությունը, տեսեք, ինչի բերեց՝ մեր ուսուցիչ-տղամարդիկ միավորվեցին, իրական երկսեռ դարձրին Նելի Փիլոյանի՝ հայտնի անլուրջ աշխատանքը… Երկու անգամ մի օրում իմ ընկերները ինձ հիացրին նույն սրահում, ժամեր հետո, երկու սերունդ նախագծով Նարինե Դավթյանի… Նարինեն իր նախագծով, տատիկներով ու թոռնիկներով-ծոռնիկներով, համերգով երեկվա այնպիսի նախաձեռնողական միջավայր ստեղծեց, որ տղամարդիկ մեր որոշեցին ու երգչախմբին մեկ շարք ավելացրին՝ այն դարձնելով երկսեռ… Սա հարսանիքի տպավորիչ-վարակիչ ընթացք է, ու բոլորս հիմա հարսանիքի, հարսանեկան ուրախության պատրաստության մեջ ենք՝ հունիսի 15, 22-ին, 29-ին… Ու գլխավոր ինտրիգը դառնում է հունիսի 22-ը, ո՞վ, ամուսնական ո՛ր զույգը Հայաստանում, առանց խտրութթյան, մեր ազգագրական երաժշտական փառատոնի հարթակը կզբաղեցնի ու կվաստակի օրվա հարսանյաց ուրախությունը…

Հունիս եմ ասել, իսկական մշակութային հեղափոխություն…

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1405

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բա՞ց, թե՞ բաց թողած…

Բլոգային ուսուցում, ձեռքբերումներ… Սա էր մանկավարժության ճամբարում հունիսի 19-ին քննարկվող թեման։ Մանկավարժության ճամբարային պարապմունքներին ինձ տրված չէ որպես ճամբարական լիարժեք մասնակցելու… հմայքը. ես ուսուցիչ չեմ, ավելին՝ մանկավարժական աշխատող չեմ… Կրթահամալիրում լրացուցիչ

Հավասարակշռության համար պետք է շարժվել, եթե հեծանվի վրա եք․․․

Ես ի վերջո խոսքը բանավոր, կենդանի ապրումը օրվա-տարվա, բերում եմ տեքստի… Օրագիրն իմ անընդհատ այստեղից է գալիս․․․ Տարեվերջյան այս հարցազրույցը 1in.am-ի խմբագրությունում զրույցից հետո ԶԼՄ-ի կայքում կարգին չեմ էլ լսել,

Դե, թռե՜ք… ընկե՛ր Հայկուհի…

Իրական պատմություն է. դիտեք այս մեկ րոպե, վեց վայրկյան տևողության նյութը. ամեն ինչ այստեղ տեղական է, իսկական՝ և՛ Բանգլադեշը, որպես բնակավայր, և՛ դպրոց-պարտեզը կրթահամալիրի մի անկյունում՝ Գեղարվեստ հայտնի տարածքում,  և՛