«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան, Պյոտր Սվիտալսկին հունիսի 14-ին Արևելյան գործընկերության թեմայով քննարկման ժամանակ…

Հայտնի է՝ հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին: Հայաստանում նկատվում է այլ միտում. Հեղափոխությունից օգտվողները փորձում են խժռել հեղափոխության առաջնորդին: Հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց:

Կհամոզի ձեզ այսպիսի վերանագրով՝ «Քրեական հեղաշրջման փորձ Էջմիածնում. Դոն Պիպոյի բանդայի «հեղափոխությունը»» հրապարակումը 1-ին am-ում: Իսկ կարդալ մինչև վերջ պետք է: Նոր Հայաստան, նոր կաթողիկոս… Ավելացրեք ու սկսեք ձեր հեղափոխությունը… Հեռուստալուրերին էլ իրենց օրվա խրոնիկայով այս ամենը կատարյալ են դարձնում, այնպես որ՝ ում ապրելը չի գալիս, ուզում է քնի-չարթնանա, ում քունը չի տանում… որ լույսը բացվի, մայրս կասեր քթքթա…

Նոր Զելանդիայի վարչապետ 37-ամյա Ջանսիդա Արդեոնը դարձել է պատմության մեջ առաջին ղեկավարը, ով գնացել է դեկրետային արձակուրդ: Պետության ընտրված ղեկավարը ուղևորվել է տուն՝ Օքլենդ, որպեսզի ծննդաբերի, որից հետո վեց ամսով արձակուրդ կունենա երեխայի խնամքի համար… Իմացեք, բոլոր կարգի սեբաստացի-ոչ սեբաստացի, ընթերցող-չընթերցող, մայրությունը շատ կոնկրետ իմ թիվ մեկ հոգնածությունն է, ուրախությունը… 2018-ում ամենաուրախալին մայրացող, առաջին անգամ, կրկնակի ու շատ անգամ, սեբաստացի աշխատողներն են մեր բոլոր պաշտոններում, սրա նախերգանք մեր հարսանյաց ուրախությունները: Այո, ինձ համար միասին ուրախանալը մեր հեղինակած կրթական ծրագրով առողջ հավաքանու առաջացման-զարգացման-պահպանման որոշիչ կատարողություն է, հունվարն ու ընթացող հունիսը՝ զայսպիսի կարողությունների ստուգատես-փառատոնային հրապարակ… Եվ մեր կրթական միջավայրը ներսով-դրսով, մեր հանրակրթությունն իր փիլիսոփայությամբ սրա արտահայտումն է որպես կյանք… որպես ապրող մարդու-հավաքանու ազգագրության: Հավանեցի: Հարսանյաց ուրախություններով՝ հունիսի 15-ի, 22-ի, ազգագրական փառատոնով դեպի հունիսի 29-ի իսկական հարսանիք Արա Գեղեցիկի ու Շամիրամի… Տիարն էլ, որ որպես ծիսակատար-արարողակապետ…  Այսպես, այո՛, բաց կրթական ցանցի ծավալում…

Այդպիսի ուշադրություն ես դարձնում եմ մեկ էլ մեր լողափին… Ինձ համար եմ անում, հիմա լողավազանում հարավի լողափի Լուսինեի-Գայանեի 2-5 տարեկաններն են, և երկու րոպեանոց 35 վայրկյան տևողությամբ ամենագրավիչ ֆիլմն եմ նայում, որ կոչվում է ամառային ուրախություն… Էլի հարսանիք ստացվեց կամ շարունակվեց… Բա մարդիկ հարսանիքով մոռանում, ուրախություն տարածում են, երեխան ունենում, որ այսպես նաև ուրախությունը համայնքային դառնա… Ամենագունեղ, զուլալ ջրերով, ոտաբոբիկ … համար, լողափային տեսքով հրեղեն-հմուտ դաստիարակների հետ կյանքով-առույգով լեցուն, ջրով ցնցումի շրջան կլինի ողջ հունիսը, հուլիսը, օգոստոսը… Ամառային պարտեզ-դպրոցները օր օրի թափ ու ծավալ են հավաքում…

Երեկ Արևելքի կրթական կասկադի անցումում սրբիչներով Փիրուզ-Անահիտի վեց տարեկանները, դրանից առաջ գեղարվեստի դաստիարակները մարզական-լողափային… Բոլորը ու յուրաքանչյուրը, առանց բացառության…

Արևիկ Տատինցյանի հետ, Օհանավանքում էի, իմ քույր Էմման մեզ նորից հավաքել էր… Կրթության ծրագիրն ավարտող նրբագեղ սեբաստացուհին պատմում էր գիշերելով Սևանի «Ժայռից», պարզկա Սևան իր ու իր ընկերների մուտքից…
— Աշոտ պապիկ,- էդ ես եմ, Արևիկը ինձ մտերմիկ այսպես է դիմում միշտ, չէ, էդ լալոշ Վահանի նման՝ պու, հա պու,- մի գիշերը քիչ է… Որ ավարտենք, 2-3 գիշերով կարո՞ղ ենք ճամբար ունենալ «Ժայռում»…
Իհարկե: Ձեր անցումը ավագ դպրոցի 10-րդ դասարան այդպիսի դարձրեք, ստեղծագործական հավաք Սևանի ափին, իսկական ուրախություն՝ ճանաչողական, հայրենագիտական ընթերցողական…

Սփյուռքի նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանի այցը կրթահամալիր ճանաչողական էր… Լավ է, որ Սփյուռքի կրթական ծրագրերը պիտի համակարգի նման պատրաստություն ունեցող-խանդավառ երիտասարդ կինը, որ հատուկ պատրաստվել էր Բանգլադեշ այցին և երկու ժամ ճամբարային-լողափային միջավայրի տարբեր հարթակներում կրթական փոխանակումների մեր ուսանելի-տարածելի փորձին ծանոթացավ:
Մենք բաց ենք, բոլորինն ենք, հատկապես Հայաստանի հանրային կառավարման այս փուլում, երբ Արցախյան շարժման 30 տարվա գլխավոր ձեռքբերումը՝ քաղաքական սերնդափոխությունը, իրողություն է:

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1406

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Բլեյան ջան, կրիզիս ա, կրիզիս»

Եթե ուզում եք դրուստն իմանալ, այո, սկսվել է իմ 60-ի ճգնաժամը… Եղել է, չէ՞, 40-ի ճգնաժամ 1995-96-ին, 50-ի՝ 2005-2006-ին, հաղթահարվել են, չէ՞… Սա էլ միասի՞ն պիտի հաղթահարենք… Ավելի ուշ շրջանի

Նոր Շամիրամ ու Արա Գեղեցիկ․ առասպել և իրականություն․․․

Առասպելի մասին կարդացեք, լրացրեք, թարմացրեք այս հղումով․․․ Իրականությունը դառնում է բոլորիս աչքի առաջ ու բոլորիս մասնակցությամբ, որպես հարսանիք, իսկական, ուսումնական նախագծի ձևով․․․ Ասել է թե՝ որևէ հղումով չեք պրծնի, պիտի

Ո՞րն է մեր Բաստիլը…

Սերգեյ Դանիելյանին՝ Յոժին, միշտ հավանել եմ, որքան էլ մի տեսակ «նեղացած եմ». անուշադիր է իմ նկատմամբ․․․ Ի՞նչ պակաս «տնազի» խայծ եմ։ Ամոթխածությամբ եմ բացատրում, այո, նրա ամոթխածության հասնող կարևորումով մեր