— Թուրք են, քաղաքը ստահակների ձեռքում է հայտնվել…
Ինձ անծանոթ մտավորական կին երևանցին անզորությունից հայհոյում է…
Սա երևանցիների արձագանքն է Արամի փողոցում կատարվածին. երևանցուն քաջ հայտնի 1in.am-ի եթերում հարգված-ճանաչված երևանցիներ գրող-հրապարակախոս Արամ Պաչյանի, երաժիշտ Արթուր Իսպիրյանի կողմից այն հնչում է ոչ պատահական՝ կյանքի հատակում հայտնվածի կողմից… Նախօրեին քանդվել է հերթական, այս անգամ՝ Արամի 36 հասցեում գտնվող շենքը, որ կառուցվել է 1900-ականների սկզբներին, քանդվել մեկ գիշերում, երբ երևանցիները, դրանց թվում՝ քաղաքի արթուն պահակները «պոստում չէին»…

Իսկ մենք թևակոխել ենք արդեն պառլամենտական կառավարումով Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների համար նախընտրական տարի. այսպես մենք ընտրություն ենք կատարում մեր կյանքով, մեր մեջ եղած թուրքի սանձը բաց թողած կամ այն սանձելու վճռականությամբ… Լավ է, որ Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը ժամեր անց արձագանքում է… Բայց հավաստի հնչո՞ւմ է, կարո՞ղ է հնչել, ո՞նց հնչի, երբ սա հերթականն է, ու տարիներով ամրագրված, որ քաղաքը մեր վաղուց շինարարական մի մեծ տարածք է՝ հայտնի մարդկանց համար, ուր չափման միավորը քաղաքի կենտրոնն է՝ քառակուսի մետրով… Այսպես, ահա այսպես, մետր առ մետր, շենք առ շենք քաղաքը հանձնվեց… թուրքին…

Բնությունը ավելի մոտիկից:
Լուսանկարները՝ Դոնա Թովմասյանի:

Իսկ Աֆրիկայում, գյուղում ամեն տուն հիշեցնում է արվեստի ստեղծագործություն… Համոզի՞չ է… Աշխարհի հարստության կեսը պատկանում է ամենահարուստների մեկ տոկոսին… Մի քանի տարում աղքատացած-անպաշտպան հայաստանցին, երևանցին, ինչպե՞ս կանգնեցնի ավիրման, առուծախի մոլուցքը…

Իսկ իմ՝ հեղինակային կրթական ծրագիրը ևս մեկ շաբաթ առցանցին հանձնած տնօրենի օրակարգում օլիմպիադաներն են, նախաբանակային պատրաստության բարելավումը դեռահասի, պատանու, մեր նախակրթարանի սանի, կրտսեր դպրոցականի սննդի բարելավումը… Ուռա՜, թվում է՝ մեր երկար փնտրած զինղեկին՝ կրթահամալիրում սովորողների նախաբանակային պատրաստության ծրագրի ղեկավար-կազմակերպչին գտանք: Մեր կրթահամալիրի հիմնադիրներից, ռազմատեխնիկական մարզաձևի հայտնի նախաձեռնող Ալիկ Մինասյանը, ով հետո՝ հասարակական պահանջով, 1990-ին անցում կատարեց Հայաստանի նորաստեղծ պաշտպանության կրթական համակարգ սկզբում` որպես «Մոնթե Մելքոնյան» ուսումնարանի տնօրեն, հետո՝ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի պետ, հետո… օրերս իր հետ կրթահամալիր բերեց Բորիս Վարդանյանին՝ ներակայացրեց, երաշխավորեց… Ռազմականի, մարզականի սահմանները կրթական համակարգում արհեստական են, մենք ջնջում ենք այն՝ ստեղծելով ռազմամարզական աշխատանքների ուսումնական կենտրոն՝ հնարավորություն տալով Ալեքսան Մինասյանին և Բորիս Վարդանյանին ամբողջական-գործուն տեսքի բերելու այն… Վստահ եմ, որ մեր կազմակերպիչները, դպրոցների ղեկավարները, մարզիչները և մանկավարժական աշխատողներս՝ ոգևորվածությունը չկորցրածներս, կօգտվենք այս հմուտ-պրոֆեսիոնալ դուետի ծրագրված ներխուժումից… Մնացածի մասին իմ օրագրի հաջորդ գրերում… Իսկ մենք պատրաստվում ենք մեր 2016-ի առաջին ձմեռային ճամբարին, որի մեկնարկը կտրվի ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին. բոլոր մնացած հարցերով դիմեք զինղեկ Բորիս Վարդանյանին, Խորեն Հազարումյանին, Անահիտ Մելքոնյանին…

Լուսաբացն իմ պատուհանից:
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի:

Քանի՛ տարի կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցների սաները չեն մասնակցել հանրապետական առարկայական օլիմպիադաներին… Փետրվարին այսպիսի գրաֆիկով ու կարգով օլիմպիադայի դպրոցական և տարածքային փուլին հայտեր ներկայացրած 5-12-րդ դասարանի սովորողներ կփորձեն իրենց ուժերը… Առանց արհեստականորեն  դրանց կարևորություն տալու, եթե չեք կարդացել, օգտակար է Յուրա Գանջալյանի ուսումնասիրությունը՝ հատուկ «Դպիր»-ի համար արված, հարկ է, որ սեբաստացիները 2016-ին, որպես լրացուցիչ կրթության ձևեր, մասնակցեն ամենատարբեր օլիմպիադաների, մրցույթների՝ Հայաստանում և արտերկրում անցկացվող… Կրթահամալիրի օրացույցով անցկացվող ստուգատեսների հետ սրանք կարող են վստահություն հաղորդել մեր սովորողների ինքնադրսևորմանը՝ որպես խթանիչներ… Կարևոր է, որ մեր ուսուցիչները, ինչպես ամենուր, լինեն իրենց սաների կողքին՝ ուսումնասիրելով այլոց փորձը, անընդհատ ղեկավարելով առցանց թե ֆիզիկական միջավայրում ուսումնատենչությունը… Ոսկին, մեդալը, մրցանակը շլացնել-նպատակ դառնալ չեն կարող, ֆիննական դպրոցը սրա լավագույն օրինակը տալիս է, բայց մեկուսանալը հասարակական կյանքից՝ մերը չէ, մեր մանկավարժությունը չէ…

Օրագրի առաջարկը

Մեդիագրադարանի ղեկավար Զառան, գիտեք, հիմա իմ կայքի խմբագիրն է, ահա միասին ընտրում ենք ամեն օրվա գրի համար մի կայք, որ կարող է ուսումնական լինել: Այսօրվա համար առաջարկում ենք կիթառի ինքնուսուցման կայքը: Չենք մեկնաբանում, վերցնում ենք կիթառն ու փորձում ենք օնլայն սովորել: Ով չունի կիթառ, ձեռք է բերում, որպես մրցանակ է շահում, ամենահամառները թող դիմեն ինձ:

Կիթառն ի՞նչ է, որ սեբաստացին չունենա: Նվագել էլ, ահա սովորում ենք առցանց՝ վիրտուալ Տաթևի հետ:

Օրագրի ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Դոնա Թովմասյան
# 557

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ռետրո արձագանք…

Դավիթ Գևորգյանի հիշատակի՝ կենդանի դարձած ֆուտբոլի մրցաշար․․․ ամենամյա, օրացույցային․․․ Մեր հերոս սեբաստացու պայծառ հիշատակի այսպիսի կենդանի՝ կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողից եկած ու սովորողին հասկանալի միջոց․․․ Ֆուտբոլի հրապարակը, «Սեբաստիա» մարզադաշտերում հետևողական

Ելից-վերելք․․․ Մի անգամ․․․ Ուրախ պատմություն․․․ Մանկության մեղեդի․․․ Լուսնի վալս․․․

Ու «Ծեր երգեհոնահարը», որ Արմինեի ռոդարիական սխալի հնարքով քիչ էր մնում «ձեր» դառնար… Ու նորից անհրաժեշտ եղավ հեծանիվ հայտնաբերել, երբ կարգով մեր սիրելի Գաբանյան Մարիին հողին հանձնեցինք Երևանի Շահումյան 2

Ո՞վ հիմա հավես ունի. իհարկե, սեբաստացիները…

Ո՞վ հիմա հավես ունի՝ տարբեր ձևով, տոնայնությամբ, բայց նույն իմաստով աջ ու ձախ հնչող այս հարցադրմանը թե պնդմանը պատասխանում եմ. — Ես հավես ունեմ ապրելո՛ւ, գործելո՛ւ, սիրելո՛ւ. միշտ, առավել ևս,